Համայն հայության մայրաքաղաքի ծննդյան օրը նաև առիթ է, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը հպարտանա իր հնամենի քաղաքով, նրա ձեռքբերումներով և ի լուր ամենքի հայտարարի՝ Արևի քաղաք Երևանը նախ ի՛ր տունն է, ի՛ր հարազատ օջախը, իր զավակների հանգրվանը: Այս օրը նաև բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու և այդ ամենը միմյանց ու մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու, առօրյա հոգսերը մի կողմ թողնելու և սրտանց ուրախանալու հրաշալի առիթ է: Առիթ՝ մեկ անգամ ևս վերահաստատելու, որ նույն ջերմությամբ ու սիրով, նույն նվիրվածությամբ ու հոգատարությամբ պետք է վերաբերվենք մեր քաղաքին՝ շարունակելով շենացնել այն:
#Երևանիքաղաքապետ #ՏարոնՄարգարյան #արևիքաղաք #էրեբունիերևան2798#տոնականհամերգ