Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Oրինակելի դաս-միջոցառում «Կերակրի աղ» թեմայով

15:01, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2013 թ.
Oրինակելի դաս-միջոցառում «Կերակրի աղ» թեմայով
     09.04.13թ. IX դասարանում տեղի ունեցավ օրինակելի դաս-միջոցառում «Կերակրի աղ» թեմայով: Դասը ինտեգրված էր, ստեծվեց միջառարկայական կապ պատմություն, աշխարհագրություն և կենսաբանություն առարկաների հետ:
     Դասի մասնակիցները ուսուցիչներին դիմավորեցին աղուհացով: Սահասահնակի վրա ցուցադրվում էին նյութին համապատասխան կադրեր: Այնուհետև փուչիկների օգնությամբ պարզաբանվեցին 3 կարևոր նյութերը, որոնք անհրաժեշտ են մարդուն` թթվածին, աղ, ջուր: Աշակերտները բաժանվել էին 3 խմբի /աղակերներ, աղասերներ, աղամերժներ/: Նրանք ներկայացրեցին կերակրի աղի քիմիական /կատարեցին փորձ/ և կենսաբանական հատկությունները` պարզաբանելով օգտակար և վնասակար կողմերը:
     Խմբերին տրված էին դարձվածքներ, բլից հարցեր, ասույթներ աղի վերաբերյալ:
     Դասարանը կահավորված էր պարբերական համակարգով, քիմիական նյութերով /աղ, նատրիում, ֆենոֆտալեին/, աղի բյուրեղացանցերով, աղից պատրաստված ժպիտներով, որի ամեն գույնը խորհրդանշում էր խումբը:
     Ոսուցիչներին ճանապարհեցին Դոբրինինի «Не сыпь мне соль на раnу» երգով, ծաղիկներով, փուչիկներով, որոնց վրա գրված էին կյանքի համար ոչ այդքան անհրաժեշտ նյությեր /պղինձ, ոսկի, երկաթ, ածխածին, քլոր/: Դասի վերջում բոլորը կրկնեցին հետևյալ ասույթը` «Աղուհացը ուրացողի հետ բարեկամություն մի արա»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10187 | 0 | 0
Facebook