Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գյուղացիական տնտեսությունները կարող են օգտվել պետական բյուջեի միջոցներից սուբսիդավորվող վարկային ծրագրերից

16:07, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Գյուղացիական տնտեսությունները կարող են օգտվել պետական բյուջեի միջոցներից սուբսիդավորվող վարկային ծրագրերից
     Եղվարդի համայնքապետարանում հանդիպում էր կազմակերպվել Գյուղատնտեսության նախարարությահ և մարզի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների՝ այգեգործների, ֆերմերների հետ։
     Հանդիպմանը ներկա էր Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը;
     Հանդիպման ընթացքում Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները այգեգործներին, ֆերմերներին են ներկայացրել կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինչպես նաև ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պետական օժանդակության ծրագրեր։
     Ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները կարող են պետական բյուջեի սուբսիդավորման շնորհիվ վերոնշյալ վարկերը ձեռք բերել տարեկան 2% և 5% տոկոսադրույքով՝ 3 և 7 տարի մարման ժամկետներով։
     Հանդիպման ընթացքում կարևորվեց գյուղացիական տնտեսությունների իրազեկվածության բարձրացումը ծրագրի և դրանից օգտվելու պայմանների վերաբերյալ։
     Ակտիվ քննարկում տեղի ունեցավ։ Եղան նաև հստակ պայմանավորվածություններ։
    
     kotayk.mtad.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2742 | 0 | 0
Facebook