Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շարունակություն #2․ Հայորդաց տների մասին

Гурген Авакян
23:58, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
Շարունակություն #2․ Հայորդաց տների մասին
     Հայորդյաց տները, դուրս գալով զուտ ուսուցողական շրջանակներից, համագործակցում են ինչպես սկաուտական կազմակերպության կամավորների, այնպես եւ Արգենտինայի, ԱՄՆ-ի Արևելյան ու Արևմտյան թեմերի պատանեկան, երիտասարդական հաստատությունների հետ: Ամեն տարի Հայաստան են այցելում Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան», Լոս Անջելեսի «Մանուկյան-Դեմիրճյան» և «Շամլյան» ազգային վարժարանների սաներն ու շրջանավարտները:
     Հայորդյաց տներն ունեն հայ կամ օտարազգի բարերարներ, աջակցող կազմակերպություններ. «Ջինիշյան» հիմնադրամի և Փառեն արք. Ավետիքյանի աջակցությամբ ամեն տարի գրեթե հարյուր սան իր ամառային արձակուրդն է անցկացնում Աղվերանի, Հանքավանի կամ Հայաստանի հանգստյան այլ գոտիների ճամբարներում: Իսկ գերմանացի Էրնսթ-Լյուդվիգ Դրայսը, ամեն տարի այցելելով Հայաստան, իր տարաբնույթ աջակցությունն է բերում այս կառույցին:
     Հայորդյաց տների գործունեության նպատակն է ճշմարիտ քրիստոնյայի կերպար կերտելը եւ սաներին հիմնավոր գիտելիքներ հաղորդելը, այնպես որ նրանցից յուրաքանչյուրը դառնա իր ազգային արժեքների գիտակից կրողն ու աստվածային խոսքի նվիրյալ հետևորդը: Այսպիսով՝ «հայորդյաց տուն» նշանակում է հայ մանկան հոգևոր դարբնոց, ուր անձեւությունը դառնում է ձեւ, իսկ խմորյալ հոգին՝ կերպարը հայ քրիստոնյա մարդու, որի կյանքի նշանաբանն է. «Վասն հայրենեաց եւ վասն հաւատի»:
    
    

#132րդԿաթողիկոսը #ՆՍՕՏՏ #ԳարեգինԲ #Մայրավանք#Մայր_Աթոռ_Սուրբ_Էջմիածին #Էջմիածնի_Սուրբ_Տաճար #Հայ#Առաքելական #Եկեղեցի


    

132-րդ Կաթողիկոսը

https://www.facebook.com/132rdkatoxikosy/


    

Гарегин II (Գարեգին Բ) - Верховный Патриарх и Католикос (Կաթողիկոսը) всех армян.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3350 | 0 | 0
Facebook