Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ Հրաչ Մուրադյան

11:14, ուրբաթ, 05 ապրիլի, 2013 թ.
ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ Հրաչ Մուրադյան
     ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, Պռոշյան գյուղի գյուղապետ, արցախյան պատերազմի մասնակից, ջոկատի հրամանատար, դաշնակցական` Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասները, բացահայտումը բոլորիս պետք է հետաքրքրի ու բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ ինչքան հնարավոր է շուտ բացահայտվի ու իրական մեղավորները պատժվեն:
     Ես` որպես ՀՀ քաղաքացի, ով ի դեպ սիրում է իր հայրենիքը ու պատրաստ է հայրենիքի համար իր կյանքը զոհաբերել, բարձր եմ գնահատում արցախյան պատերազմում իր ներդրումը ունեցած ցանկացած մասնակցի` որպես մարդ, որպես իսկական հայրենասերի, իրական հայորդու, նրանցից մեկն էլ հենց Հրաչ Մուրադյանն էր, սպանության իրական մեղավորին (ներին), ես կպատժեի որպես դավաճանի` գնդակահարության: Որովհետև, ինչպես կարելի է կյանքի գնով հայրենիքը ազատագրած ՀԵՐՈՍԻՆ սպանել իր հայրենիքում: Պատերազմի յուրաքանչյուր մասնակից` (ով իրականում մասնակցություն է ունեցել պատերազմում) արժանի է ՀԵՐՈՍԻ կոչման: Հրաչ Մուրադյանը` 1988 թվականից, մինչև պատերազմի ավարտը իր մասնակցությունն է ունեցել, եղել է ջոկատի հրամանատար: Ցավաշատ հողի դառը տնքոցը դարձրել էր իրենը, հոգու պալարներում ամբարած վրեժի ցասումը զարկի էր կոչել ու դաշնակցականի երդմանը հավատարիմ մնալով հարատև կռվի իր տուրքն էր մատուցում Նաիրյան ի'ր անկախ հայրենիքի համար: Դու այդ ամենն արել ես, որովհետև այդ պատերազմը քոնն էր ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, որովհետև հոգուտ երբևէ չհրապարակված գաղտնիքը մեկն էր` այլադև խուժանին իր որչը քշել: Համոզված եմ Աստված մի արասցե, եթե նորից կռիվ լիներ ու կրկին առաջանար հայրենիքի սահմանները պահել, պահպանելու հարց, նա կրկին կմեկներ սահման: Այս փաստերը հաշվի առնելով եմ ասում, որ Հրաչ Մուրադյանի սպանության մասնակիցներին պետք է պատժել գնդակահարության, նրանք հայրենիքի դավաճաններ են ու դավաճաններին բացահայտելու գործը ես չէ, որ պետք է կատարեմ:
     Հրաչ Մուրադյանին ու իր նմաններին սպանել կամ փակել բանտերում, դա թուրքերը կարող էին երազել: Եզրահանգում եմ այն մտքին, որ մեր` հայերիս մեջ, նույնպես կան «թուրքեր»: Ինչպես կարելի է պատերազմել, հաղթել այդ պատերազմում, չզոհվել թշնամու փամփուշտից, վերադառնալ տուն, ու սեփական հայրենիքում, սեփական գյուղում ու, որ ամենա ցավալին է` սպանվել «հայի» ձեռքով սեփական հողի վրա: Փաստորեն ստացվում է, որ թուրքերի երազանքները «հայերն» են կատարում: Ինչպես կասեր արցախյան պատերազմի մեկ այլ ՀԵՐՈՍ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքալյանը` ՄԵՆՔ ԱՌՅՈՒԾ ԷԻՆՔ, ԱՅՍՔԱՆ ԿԱՏՈՒՆԵՐ ՈՐՏԵՂԻՑ ԾՆՎԵՑԻՆ ՄԵՐ ՄԵՋ:
     Խնդրում եմ քեզ Տեր Աստված, որ վերը նշված երազանքները չկատարվեն, այդպես էլ մնան երազանքներ մեր թշնամիների սրտերում, որ այլևս երբեք այսպիսի դեպքեր չլինեն:
     Հրաչ Մուրադյանը դաշնակցական էր և կմնա դաշնակցական, ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ բոլորին, հատկապես ՀՀ պաշտոնյաներին, անկախ կուսակցական պատկանելիությունից, աջակցեք, շահագրգիռ եղեք Հրաչ Մուրադյանի սպանության իրական մեղավորներին բացահայտելու և ոնց որ հարկն է պատժելու գործին:
     Սիրելի Հրաչ Աստված հոգիդ լուսավորի, Դու եղել ես, կաս ու կմնաս մեր սրտերում, որպես Մարդ, որպես հայրենասեր հայորդի, որպես իսկական ընկեր և վերջապես` որպես ՀԵՐՈՍ:
     Ես ու իմ ընտանիքը մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հրաչ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, մարտական ընկերներին ու Հրաչի փառահեղ անցաց ուղղին գնահատողներին: ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ
    
    
     Հարգանքներով` ՂևՈՆԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5680 | 0 | 0
Facebook