Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անմահ հերոսը- Հայկ Խաչատրյան

19:33, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
Անմահ հերոսը- Հայկ Խաչատրյան

Անմահ հերոսը
     ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
     Հայկ Գագիկի Խաչատրյան
     Ծնվել է 15․12․1998 թ․
     Զոհվել է 01․09․2017թ
     Կենսագրություն
     Հայկ Խաչատրյանը Ծնվել է դեկտեմբերի 15-ին 1998թ․ Արթիկ համայնքի Գուսանագյուղ գյուղում Գագիկ ու Սարա խաչատրյանների ընտանիքում, ունի 2 եղբայր՝ Ղուկաս և Հովհաննես Խաչատրյաններ։
     Հայկը սովորում է Գուսանագյուղի միջնակարգ դպրոցը, ավարտելուց հետո ընդունվում է Գյումրիի Բիզնես Էլիտա ուսումնական կենտրոնում համակարգչային օպերատոր մասնագիտությամբ, ավարտում է 2017թ, նպատակ ուներ ուսումը շարունակելու բայց զորակոչվում է բանակ։
     Հայկը ընկերասեր ու ազնիվ հայորդի էր, անչափ նվիրված էր իր ընտանիքին, շատ էր սիրում նկարչությունը, նկարել էր Անմահ հերոս Կարո Քահքեջյանի և իր դիմանկարը ու բազմաթիվ այլ նկար, միաժաանակ ազատ ժամանակ ստեղծագործում էր, զբաղվում էր սպորտով՝ լող մարզաձևով։
     Նպատակը է դնում ուսումը շարունակել ծառայությունից հետո, սակայն․․․։
     Բանակ է զորակոչվել 2017թ․ առաջին զորակոչ 14․01․2017թ։ Սկզբնական շրջանում ծառայում է Արտաշատում որտեղ ստանում է կրտսեր սերժանտ զին․ կոչում ու նշանակվում կապի ջոկի հրամանատար, հետո տեղափոխում են Արցախի Պաշտպանության Բանակ ծառայում է Ասկերանում։
     2017թ․ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11: 50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական պարտականությունները կատարելիս ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել։
     Հերոս՝ Հայկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվում է Արցախի նախագահի կողմից «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» մեդալով։
     Ամփոփված է հայրենի Գուսանագյուղում
     Հերոսը շատ էր սիրում ասել
     «Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, կուզենայի ծնվել նույն հոր ու մորից»
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

Կենսագրությունը ու նյութերը տրամադրեց հերոսի եղբայրը՝ Ղուկաս Խաչատրյանը Կենսագրականը հավաքեց ու պատրաստեց՝ Սուրեն Վուրգի Ոսկանյանը
     Լուսանկարը Եռագույնի ներքո Սուրեն Վուրգի Ոսկանյանի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5933 | 0 | 0
Facebook