Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿՅԱՆՔՍ ԱՐՑԱԽԻՆ

19:14, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
ԿՅԱՆՔՍ ԱՐՑԱԽԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
     Հարգելի հայրենակիցներ, հերոսի ընտանիքներ, Ազատամարտիկներ, զինվորականներ, հասարակական միավորումներ ու ԶԼՄ անդամներ
     Սույն թավականի մայիսի 27-ին Երևանի Սուրբ Մարիամ Աստավածածին եկեղեցու բակում, Նորք -Մարաշ համայքում, տեղի կունենա
     ԿՅԱՆՔՍ ԱՐՑԱԽԻՆ խորագրով խաչքար հուշարձանի բացումը ի հիշատակ 2017 թվականին հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված անմահ հերոսներ՝ Նարեկ Գասպարյանի և Տիգրան Խաչատրյանի հիշատակին
     ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
     Խաչքարի բացումը տեղի կունենա
     Մայիսի 27-ին 2019 թ․
     ԺԱՄԸ 13։00
     Հասցեն
     Նորք -Մարաշ Սուրբ Մարիամ Աստավածին եկեղեցի
     Արմենակ Արմենակյանի եկեղեցու բակում
     Քանդակագործ -Վարդան Նալբանդյան
     Հայտարարությունը հերոսի եղբոր՝ Նվեր Գասպարյանի
     Կազմեց՝ Սուրեն Վուրգի Ոսկանյանը
     Հերոս զինվորների կենսագրությունները
     ՆԱՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
     Նարեկ Տիգանի Գասպարյանը ծնվել է 1997 թ.-ի փետրվարի 19-ին՝ Երևանում: Եղել է ժիր, բայց և խելոք երեխա: Փոքրուց եղել է սիրված: Նա բոլորից տարբերվում էր իր յուրահատուկ մտածելակերպով:
     Նա միշտ օգնում էր նրանց, ով ուներ օգնության կարիք:
     Հաճախել է Երևանի «Օլիմպոս» դպրոցը: Սիրված ու հարգված էր նաև դպրոցում: սիրում էր դհոլ նվագել: Եվ դպրոցում այդ ունակությունով միշտ աչքի էր ընկնում:
     Նաև մեծ հայրենասեր էր, որը ևս աչք էր զարնում բոլորի համար: Եվ դա աննկատ չի մնացել պատանի երկրապահների կողմից ու պարգևատրվել Է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով՝ իր ունակություններով աչքի ընկնելու համար:
     2012 թ.-ին մեր հերոսն ավարտելով դպրոցը՝ ուսումը շարունակել է Արազի խմբում: Նարեկը հարուստ էր նաև հումորով, հիշում է եղբայրը՝ Նվերը, որի աչքերը պատմելիս լցվում են, իրեն մի կերպ է զսպում.
     -Հենց տուն էր մտնում, ասում էր. «Զգա՛ստ, շեֆը եկավ...»: Իսկ քառօրյայից հետո միշտ մամային ու մեզ հանգստացնում էր. «Մա հանգիստ եղի, մյուսներդ էլ մի վախեցեք, մեզ բան չի պատահի, հետ կգանք, լավ կլինի…», ապա հումորով ավելացնում էր. «Աստված մեզ չի ընդունում ու մեզ չի տանի… Մենք դրանում համոզվել ենք ապրիլյան պատերազմում»:
     Նվերը լռեց…
     Երիտասարդ եղբոր աչքերում լճացել էին արցունքներ… Սրտում անասելի ցավ էր…
     Իսկ ես, որ հարզրույց էի վերցնում նրանից… Իմ գլխում մեղվի նման բվվում էին Նարեկի խոսքերը…
     Հետ կգանք…
     Լավ կլինի…
     Աստված մեզ չի ընդունում…
     Մեզ չի տանի…
     Հավատդ զորեղ էր սիրելի Նարեկ:
     Բայց… Թշնամու գնդակը քո զորեղ հավատից առավել նենգ էր:
     Եվ դարից էլ երկար ձգվեց լռությունն իմ ու Նվերի միջև…
     Ամեն մեկս տարված էինք մեր հերոսի մասին մեր մտքերով:
     2015 թ.-ի Հուլիսի 14-ին է զորակոչվել բանակ՝ Արցախ, Մատաղիսի N զորամաս: Օգոստոս 8-ին զինվորական երդում էր տվել անձնվիրաբար պաշտպանել հայրենիքը:
     Զինակից ընկերների թիկունքին էր կանգնած միշտ: Աչքի էր ընկնում հայրենասիրական բարձր ոգով: Զին. ընկերները նրան շատ էին սիրում: Բոլորի համար հեղինակավոր և առաջինն էր: Նա փոքամարմին էր, բայց այդ փաստին հակառակ իր զենքը՝ PK-ն այնպես էր գցում ուսին ու պտտվում, որ կարծես խաղողի ճյուղ լիներ:
     2016 թ.-ի ապրիլի 1-ին դիրքերում էր, երբ սկսվեց քառօրյա պատերազմը: Այն դիրքերն էր, որն ամենավտանգավորն էր: Մեր հերոսը, կարելի է ասել, ատամներով է պահել այն՝ իր ընկերների հետ:
     Այդ օրերին մեր հերոսի հայրն էլ էր բարձրացել դիրքեր՝ հայրենիքի կանչով, բայց ջեբրայիլում: Պատերազմը խնայեց հորը՝ նա վերադարձավ… Եկավ, որ իր օջախին տեր կանգնի:
     Իսկ նրա խիզախ որդին դեռ պիտի մնար ու իր պարտքը տար հայրենիքին:
     Նա հարգված էր և՛ հրամանատարության կողմից, և՛ սպայական կազմի կողմից՝ իր կարգապահության ու խելացիության համար:
     Մեր հերոսը, խիզախություն ցուցաբերելու համար, 2017 թ.-ի մարտի 26-ին ՀՀ. նախագահի կողմից պարգևատրվել էր անվանական ժամացույցով:
     Նրան 26 օր էր մնացել, որ զորացրվեր: Հետևում էր թողել ամբողջ 2 տարին: Անգամ քառօրյա պատերազմում էր հաղթանակել: Դիրքեր բարձրացել էր վերջին անգամ: 6 օրից հրաժեշտ էր տալու դիրքերին, իջնելու էր այնտեղից և… վերջ:
     Ու այո՛, թվում էր ոչ մի բան այլևս չի խաթարի մեր հերոսի երջանկությունը, ով շուտով զորացվելու է:
     Սակայն… 2017 թվական… Հունիսի 17 երբ… հակառակորդի դիպուկահարի կարակոցն անվրեպ խոցեց մեր հերոսին …
     Երկինքը մթնեց հերոսիս աչքերի առաջ… Նա զոհվեց…
     Ո՛չ, ճիշտ չէ՛, սխալ է ինչ-որ բան… Պատերազմի բովով անցած, պատերազմում թրձված, մահվան շունչը զգացած ու նույն մահին հաղթած այս երիտասարդը չպիտի այսպես գնար… Նրա դիմաց մի ողջ կյանք կար…
     Բայց ճակատագիրն ու իրականությունն առավել, քան դաժան են…
     Նարեկ Գասպարյանն անմահացավ, հավերժացավ և հավերժի ճամփորդ դառնալով՝ միացավ քառօրյա պատերազմում հավերժացած իր ընկերներին… Երևի շատ էր կարոտել նրանց…
     Մեր քաջն ուներ մի եղբայր երկու քույր: Նա բոլորին էլ շատ էր սիրում, բայց փոքր քույրը՝ 5 տարեկան Դայանան նրա կյանքն էր, ամեն ինչից ու բոլորից առավել նրան էր սիրում՝ իր փոքրիկ ու համովիկ քույրիկին:
     Ու վերջինս հիմա մեծ մարդու նման, գիտակցաբար է մոտենում՝ չի լացում, Նաև չի թողնում անգամ մայրը լացի, ասում է. «Մա մի լացի, Նարեկը լացել չի սիրում»:
     Նարեկի հետմահու մեդալներն ու պարգևներն են.

ԼՂՀ. նախագահի կողմից արիության մեդալ:
     Իր հրամանատարական կազմի և «Արաբո» ջոկատից պատվոգիր:
     Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից մեդալ:
     Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Մատաղիս» մեդալ:
     «Զինվոր հայրենյաց» -ի արիության մեդալ:
     I գնդի մեդալ Վ. Չիբուխչյանի կողմից:
     «Սրտացավ մայրեր» ՀԿ.-ի կողմից պատվոգիր:

Դե՛, հերոսածին մայր՝ տիկին Լիանա, թե կարող ես՝ դիմացիր... Թե կարող եք՝ հոգու ցավից մի Գոռացեք և Դու՛ք՝ Ձեր որդուն որպես հերոս դաստիարակած պարոն Տիգրան: Իսկ դու՝ եղբորդ պաշտող Նվեր՝ ցավդ սեխմիր սրտումդ ու առա՛ջ գնա: Բա քույրիկներն ի°նչ ասեն ու ի°նչ անեն. տակավին 18 տարեկան Կարինեն, որ դեռ նոր է ոտք դնում կյանքի շեմից ներս, բայց ադեն հոգում մե՜ծ ցավ ունի, իսկ 6 տարեկան Դայանա°ն.... Երբ իր մանկական թոթովանքով եղբորն է կանչում, բայց... նա չի գալիս... Ու նա, թեպետ տակավին մի անմեղ փոքրիկ, որ չի հասկանում կյանքի չարից ու բարուց, բայց գիտակցված կերպով սպասում է մի ուրիշ Նարեկի՝ մեծ եղբոր որդուն, երբ նա հետո ծնվի:
     Դժվար է այս ընտանիքին մխիթարական բառեր ասել:
     Այնմուամենայնիվ հպարտությունը նրանց մեջ ծովացած է, որ իրենց որդին հերոսի անուն է կրում:
     Ու հիմա այն դպրոցում, որտեղ մեր հերոսն է սովորել՝ «Օլիմպոս» -ում բացվել է նրա փառքի սրահը, ապա նրա գերեզմանի մոտ կառուցվել է նրա անունը հավերժացնող հուշարձան: Եվ ես, արցունքներս թաքցրած կոկորդումս, հերոսիս կորստի ցավը պահած սրտումս, բայց և հպարտություն զգալով իմ սրտում, ասում եմ՝ հավերժական փա՛ռք քեզ քաջ հերոս, ննջիր խաղաղությամբ մեր ազգի պարծանք, ազատ ճախրիր երկինքներում անմահության, ապա անվեհեր ու տոկուն կամքիդ առաջ խոնարհվում եմ ու պատվի եմ առնում՝ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ:
     Խմբի ադմինիստրատոր, «Հայրենյաց Պաշտպան Ազատամարտիկների Միավորում» ՀԿ-ի հոգեբան, «Քառօրյա պատերազմ» խմբի կանոնավորիչ և Հ.Ա.Բ. Ռ/Հ/Կ Երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ Մարինե Մանուկյան
     ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
     «Առյուծ որդիդ մեծացել, հայրենիքի հզոր պաշտպան է դարձել...ՄԱՄԱ» Տիգրանի կողմից արված ֆեյսբուքյան գրառումն է, որը նաև փորագրված է գերեզմանաքարի վրա։ Հարազատներն ամեն անգամ ցավի ու հպարտության զգացումով խնկարկում են Տիգրանի հիշատակը, իսկ խոսքերը երբեմն մխիթարում են, նրանց՝ չէ որ Տիգրանը ուժեղ ու առյուծ զինվոր էր։
     Տիգրանը Երևան քաղաքից էր, սովորել էր Երևանի N157 և Օլիմպոս դպրոցներում։ Ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարան։

Փոքրուց ակտիվորեն սպորտով էր զբաղվել Տիգրանը, կոփված էր, շրջապատում սիրված ու հարգված։
     Ուսումը կիսատ թողնելով 2016թ-ին զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում։ Ծառայութան սկզբնական շրջանում Տիգրանը որպես վարորդ է ծառայել, ծառայակիցները պատմել են, որ նրա մեքենան միշտ սարքին վիճակում է եղել, կոկիկ, մաքուր, Տիգրանը սիրում էր իր իրերը կոկիկ պահել։ Ծառայության ընթացքում Տիգրանի ընտանիքը բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստացել, նման բարեխիղճ ու լավ զինվոր դաստիարակելու համար։

2017թվ. հոկտեմբերի 19-ին, ժամը՝ 15: 50-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Տիգրան Արմենի Խաչատրյանը։
     Տիգրանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
     Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5114 | 0 | 0
Facebook