Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զրույց- հանդիպում` «Անչափահասը և հանցագործը» խորագրով

13:34, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Զրույց- հանդիպում` «Անչափահասը և հանցագործը» խորագրով
     Մարտի 16-ին Արզնիի միջնակարգ դպրոցում ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳԲ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վահագն Բաբայանը անցկացրեց զրույց- հանդիպում` «Անչափահասը և հանցագործը» խորագրով:
     Աշակերտներն ակտիվ քննարկեցին հանցագործներից խուսափելու, նրանց հանցանքին անուղղակի մասնակից չլինելու և քաղաքացի- ոստիկան փոխվստահության անհրաժեշտության վերաբերյալ: Տեսուչ Բաբայանը հանգամանալից պատասխանեց աշակերտների բարձրացրած հարցերին և մեր երկրի անվտանգության ապահովման համար կարևորեց յուրաքանչյուր քաղաքացու հայրենասիրությունն ու հայրենիքին ծառայելու վեհ գաղափարը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2498 | 0 | 0
Facebook