Մարտի 16-ին Արզնիի միջնակարգ դպրոցում ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳԲ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վահագն Բաբայանը անցկացրեց զրույց- հանդիպում` «Անչափահասը և հանցագործը» խորագրով:
Աշակերտներն ակտիվ քննարկեցին հանցագործներից խուսափելու, նրանց հանցանքին անուղղակի մասնակից չլինելու և քաղաքացի- ոստիկան փոխվստահության անհրաժեշտության վերաբերյալ: Տեսուչ Բաբայանը հանգամանալից պատասխանեց աշակերտների բարձրացրած հարցերին և մեր երկրի անվտանգության ապահովման համար կարևորեց յուրաքանչյուր քաղաքացու հայրենասիրությունն ու հայրենիքին ծառայելու վեհ գաղափարը: