Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոսկվայում հայ տաքսիստի մասնակցությամբ վթարի հետևանքով այրվել է Տիմատիի մեքենան. ռեփերը 5-10 մլն ռուբլի է պահանջում

13:40, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Մոսկվայում հայ տաքսիստի մասնակցությամբ վթարի հետևանքով այրվել է Տիմատիի մեքենան. ռեփերը 5-10 մլն ռուբլի է պահանջում

Օրերս Մոսկվայի կենտրոնում վթար է տեղի ունեցել հայ տաքսիստ Հրանտ Ալթունյանի և ռուս հայտնի ռեփեր Տիմատիի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Բախվել են «Մերսեդես» և «Ֆոլցֆագեն» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ռեփերին պատկանող Gelandewagen-ն ամբողջությամբ այրվել է: Տիմատին հայ տաքսիստից պահանջել է 5-10 մլն ռուբլի փոխհատուցում:

Իրավապահ մարմինները մինչ օրս չեն կարողանում հայտնել ավտովթարի մեղավորին: Եթե հայ վարորդը ճանաչվի վթարի մեղավոր, Տիմատին կարող է դիմել դատարան՝ պահանջելով փոխհատուցել այրված մեքենայի վնասը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3599 | 0 | 0
Facebook