Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՍՏԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏՎԵՆ

16:51, հինգշաբթի, 28 մարտի, 2013 թ.
ՀԱՍՏԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏՎԵՆ

Պարոնա՛յք պաշտոնյաներ, չեմ կարծում, որ «Ապահով Հայաստան» ասելով' հասկանում ու առավել ևս ժողովրդին եք հրամցնում միայն ապահով սահմաններ, հանցագործությունների ցածր մակարդակ և բուն կյանքի անվտանգությանը վերաբերող հարցեր:

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ «Հրազդան-5» էներգոբլոկի պահպանության ծառայության աշխատողներին տնօրինությունը ԿԱԶԱՏԻ աշխատանքից:
     «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ «Հրազդան-5» էներգոբլոկի պահպանության ծառայության աշխատողները տեղեկացնում են, որ տնօրինությունը իրենց կազատեի աշխատանքից, ծառայությունը պետք է սրանից հետո կատարեն ոստիկանները: Հարցին` «թե մենք ինչով ենք զիջում ոստիկաններին մեր գործում» , հնչել էլ հետևյալ պատասխանը` «Երևանից է հրամանն եկել»:
     Աշխատողները տեղեկացրեցին, որ մեջբերում եմ. «մենք չենք զիջելու, գնալու ենք նաև նախագահի մոտ, և նրան հարցնելու թե` պարոն Սարգսյան
     սա էր քո խոստացաց ապահով Հայաստանը, մարդկանց գործազուրկ, հացազուրկ անելով եք գնում դեպի ապահով Հայաստան: 42 ընտանիք միջինը չորս հոգուց բաղկացաց անում է 168 մարդ: Մեզանից շատերը միայն սրանով էին իրանց տունը պահում, հիմա ինչով պահեն, ստիպվաց պետք է բռնենք գաղթի ճանապարհը, էսա մեր ապահով Հայաստանը»:
     Այսքանից դատելով պարզ է դառնում, որ Հայաստանում ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ 42 ԸՆՏԱՆԻՔՈՎ: Աշխատողները այսօր ստորագրել են ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ, որով նրանք տեղեկացվում են, որ երեք ամսից ազատվելու են աշխատանքից:
     Մասնաորապես ծանուցագրում նշված էր, որ մասնագիտորեն նրանք չեն համապատասխանում, տվյալ գործին և դրա համար պետք է ծառայությունը իրականացնեն ոստիկանները:
     Բայց չէ որ հենց այդ աշխատողների շնորհիվ են բացահայտվել բազմաթիվ գողություների ու հանցագործությունների դեպքերը, այդ ինչ պատահեց, որ այսօր նրանք չեն համապատասխանում մասնագիտորեն տվյալ գործին, այս հարցի պատասխանը թողնում ենք Ձեր դատին սիրելի ընթերցողներ, կարելի է միայն ասել, որ կրկին Հայաստանում «հաղթեց» ապօրինությունը և կեղծիքը:

Որպես ՀՀ քաղաքացի, ով ի դեպ պետության համար հանդիսանում է բարձրագույն արժեք, պահանջում եմ. մի՛ խլեք մեզանից մեր աշխատանքը, մեզ հացազուրկ մի' արեք, մի՛ ստիպեք, որ մենք էլ համալրենք օտարության ճամփան բռնած մեր միլիոնավոր հայրենակիցների ցանկը:


    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4124 | 0 | 0
Facebook