Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի. Լևոն Մկրտչյան

14:40, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի. Լևոն Մկրտչյան

պրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը չի արդարացնում իրեն՝ խորհուրդները չեն կատարում այն դերակատարությունը, որը պետք է ունենային, ուստի դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ ուսուցչության որակական վիճակն արմատապես կփոխվի՝ աշխատավարձի վրա հավելումի մասով: Այս մասին, սակայն, նախարարի խոսքով, օրեր անց մանրամասներ կներկայացնեն:

«Տնօրենների ընտրության կարգի փոփոխության հետ կապված մենք դրսից խորհրդատվություն ենք ուզել, փաթեթը պատրաստ է և առաջիկայում այն կներկայացնենք կառավարություն: Նախ` պետք է խորհուրդները սկսեն աշխատել մեկից ավելի դպրոցների համար, որպեսզի, օրինակ, գյուղապետը հնարավորություն չունենա նշանակելու խորհրդի անդամներ: Ինչպես նաև արմատապես պետք է մեծանա դպրոցների տնօրենների անձնական պատասխանատվությունը», - ասաց նախարարը:

Նա հայտնեց, որ կփոխվեն նաև տնօրենի թեկնածուների համար նախատեսված պահանջները:
    
    
     http://www.yerkir.am/news/view/145074.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2740 | 0 | 0
Facebook