Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համաշխարհային բանկի կրթության թիմը Հայաստանում էր. հանդիպում ԿԳՆ-ում

19:25, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Համաշխարհային բանկի կրթության թիմը Հայաստանում էր. հանդիպում ԿԳՆ-ում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչների՝ Մարգո Ա. Հոֆթջիզերի, Նինո Կուտատելաձեի, Հաննա Ալասուտարիի, Անուշ Շահվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականցվող և առաջիկայում նախատեսվող կրթական ծրագրերը: Նշելով, որ Համաշխարհային բանկը եղել է Հայաստանում կրթական բարեփոխումների կարևոր գործընկերը՝ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է մասնավորապես հանրակրթության ոլորտի բարեփոխումներին: Այս համատեքստում կարևորվել են Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումները, որոնք նախարարի ընդգծմամբ պետք է ներառեն դասագրքերի ստեղծման, կրթական ծրագրերի, չափորոշիչների մշակման և ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգերի ներդրում, հայտնում է ՀՀ ԿԳ նախարարության լրատվական վարչությունը:

Նախարար Լևոն Մկրտչյանը ՀԲ մասնագետների հետ քննարկել է նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ» ծրագրի նախագիծը, որի նպատակն է բարելավել գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական առարկաների (STEM - science, technology, engineering and mathematics) ուսուցումը: Այդ նպատակով ՀՀ Տավուշի մարզում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր, որի արդյունքները հետագայում հիմք կընդունվեն ծրագրի ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային այլ հարցեր:
    
    
     http://armtimes.com/hy/article/131140

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2841 | 0 | 0
Facebook