Լիբանանում առաջացած ճգնաժամը Սաուդյան Արաբիայի միջամտությունների արդյունք է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի ղեկավար Քեմալ Խառազին: Վիեննայում կայացած Երվախորհրդի նիստի շրջանակում Խառազին ասել է. «Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի քայլերը բացասական ազդեցություն են թողել Լիբանանի քաղաքական և տնտեսական իրավիճակի վրա»: Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է բանակցել հարևան երկրների հետ, և հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները կհամագործակցեն տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի ղեկավարը նշել է, որ Իրանը պատրաստ է Միջին Արևելքի հարցերով համագործակցել Եվրամիության հետ և Եվրոպան պետք է ընդունի Միջին Արևելքի նոր իրավիճակը: