Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒսանելի հանդիպում մեծավաստակ մանկավարժի հետ

18:15, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
ՈՒսանելի հանդիպում մեծավաստակ մանկավարժի հետ


     Այսօր Կոտայքի մարզային գրադարանում՝ գրադարանի աշխատակազմի նախաձեռնությամբ կայացավ հերթական հանդիպումը Զավեն Հարությունյանի հետ, ներկաները ծանոթացան նրա հայրենանվեր գործունեությանը, Հրազդանին նվիրված նրա արժեքավոր գրքերին:
     Զավեն Հարությունյանը մեծավաստակ մանկավարժ է, ով մեր քաղաքի հարուստ անցյալի, պատմության, նշանավոր մարդկանց, ներկայի և խոստումնալից վաղվա օրվա մասին հրատարակել է «Ախտա-Հրազդան» և «Տունդարձի քարավաններ» աշխատությունները:
     Հանդիպմանը ներկա էին Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի և Մշակույթի կենտրոնի աշխատակիցները, հրազդանցի մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ...
     Ներկաներից ոմանք իրենց ելույթներում ևս մեկ անգամ փաստեցին Զ. Հարությունյանի գրքերի կարևորությունն ու դերը ինչպես քաղաքի պատմության իմացության, այնպես էլ երիտասարդության շրջանում հարազատ քաղաքը ճանաչելու գործում:
    
     Հրազդանի Համայնքապետարանի Կմս բաժնի
     ֆեյսբուքյան էջի գրառումից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4022 | 0 | 0
Facebook