Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մաքրվեց և ավելի կոկիկ տեսքի բերվեց դպրոցն իր շրջակայքով

14:38, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Մաքրվեց և ավելի կոկիկ տեսքի բերվեց դպրոցն իր շրջակայքով

Համապետական շաբաթօրյակը լայնամասշտաբ ընդգրկումով ընթացավ Ակունքի միջնակարգ դպրոցում:
     Շաբաթօրյակին մասնակցում էին ուսուցիչները, աշակերտները ու ծնողական խորհուրդը:
     Մաքրվեցին և ավելի կոկիկ տեսքի բերվեցին դպրոցն իր շրջակայքով, գյուղի հուշարձանային համալիրները, Ակունք- Զառ միջհամայնքային ճանապարհահատվածը, Պողոս-Պետրոս մատուռի հուշարձանախմբերի տարածքը:
     Հրաշալի ոգևորություն, աշխույժ մթնոլորտ էր տիրում ամենուր:
     Թե՛ ուսուցչական կոլեկտիվը, թե՛ աշակերտները բավարարվածության զգացումով հրաժեշտ տվեցի միմյանց:


    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3438 | 0 | 0
Facebook