Գրքի շնորհանդես Բերդ քաղաքում .
Այս պատմվածքը առաջինն էր, որ անցավ տպարանի դռներով: Լիանան գիրքը նվիրել է իր տատիկի հիշատակին, ով դեռ տարիներ առաջ՝ գիրքը գրելիս, ոգևորել է իրեն ու հորդորել, որ այն տպագրի: «Շատերն են հարցնում, թե ինչու եմ գրել ռուսերեն, երևի այն պարզ պատճառով, որ պատմվածքի գաղափարը իմ մտքում ծնվեց ռուսերեն, ամեն հաջորդ միտք ես պատկերացնում էի ռուսերեն և որոշեցի այսպես էլ գրել: Հատկապես վերջին վեց տարիներին շատ եմ օգտագործում ռուսերենը, երևի նաև դա է նպաստող պատճառ: Չնայաց հայերենին ևս շատ լավ տիրապետում եմ, հետագայում պլանավորում եմ հրատարակել հայերեն ստեղծագործություններ, օրինակ ՝ բանաստեղծությունների ժողովածու: Գրքի հաջողության դեպքում ցանկանում եմ այն թարգմանենլ նաև հայերեն» , -ասում է Լիանան: Գրքի մեջ շեշտը դրված է այն կետի վրա, որ մարդու կյանքում հավերժ են միայն հիշողությունները ու, որ մարդը բաղկացած է իր իմաստալից ապրած օրերի հիշողություններից: Լիանան նշում է, որ ցավի երանգը ևս կա սիրո գունապնակում, քանի որ, երբ հիշում ես ցանկացած լավ բան, թեկուզ սերը, որը հիմա չկա, ցավ ես ապրում: Գրքի արտաքին դիզայնը ևս հեղինակն է կատարել, քանի որ գերազանց տիրապետում է համակարգչին, ինչի համար ինչպես ինքը նշեց ՝ շնորհակալ է տիկին Ռուզաննային ՝ Բերդի թիվ 3 միջնակագ դպրոցի տնօրենին: Տիկին Ռուզաննան իր շնորհավորական խոսքում նշեց, որ գրքի հրատարակումը համարձակ քայլ է, քանի որ մայրաքաղաքից հեռու գտնվելով, բավականին դժվար է ստանալ նման արդյունք: Չնայած գիրքը նոր է հրատարակվել, սակայն ներկաներից որոշները հասցրել էին կարդալ, նրանք կիսվեցին իրենց տպավորություններով: Վերջում հեղինակը ասաց «Եթե գիրքը որևէ ընթերցողի կյանքում նույնիսկ մի փոքր դրական փոփոխություն մտցնի, ապա ես կհամարեմ, որ հասել եմ իմ նպատակին ...»
|