Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս քսակում ավելացնել կամ հեռացնել բանկային քարտերը

Քսակ
Մամուլի խոսնակ`
Քսակ
12:04, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչպե՞ս քսակում ավելացնել կամ հեռացնել բանկային քարտերը
     Վճարումներ և փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է կցել բանկային քարտ (եր): Հնարավոր է կցել մինչև 10 քարտ: Քարտի (երի) տվյալներն անհրաժեշտ է գրանցել միայն մեկ անգամ:
    
Քարտ (եր) կցելու համար անհրաժեշտ է այցելել ընտրացանկ`
     1. սեղմել «Գործողություններ»,
     2. սեղմել «Քարտեր»,
     3. սեղմել «Ավելացնել նոր քարտ»,
     4. մուտքագրել PIN կոդը, հաստատել,
     5. լրացնել քարտի համարը, գործողության ժամկետը, քարտապանի անուն, ազգանունը, CVC/CVV/CID-ն,
     6. սեղմել «Հաստատել»:
     Հաստատումից հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել բանկի ուղարկած ՍՄՍ գաղտնաբառը և հաստատել (եթե քարտին կցված է համապատասխան ծառայությունը):
     Այս գործողություններից հետո քարտի տվյալները կհայտնվի «Քարտեր» բաժնում:
     Ցանկացած նոր քարտ կցելիս վերոնշյալ գործողությունների կատարումը պարտադիր է:
     Մեկ անգամ քարտը կցելուց հետո դրանք պահպանվում են բանկի համակարգի ցանկում և վճարումները կատարվում են ակնթարթային՝ մեկ հպումով: Իսկ դա նշանակում է, որ վճարումներ կատարելիս, դուք կարող եք ընտրել՝ վճարել «Քսակից» կամ «Քարտից տարբերակը» և սեղմել վճարել:
    
     Եթե բանկային քարտի գործողության ժամկետը լրացել է, կամ դուք փոխել եք քարտը, կամ այլևս չեք օգտագործում քարտերից որևէ մեկը և ցանկանում եք հեռացնել ցանկից, ապա անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները:
    
Եթե դուք ցանկանում եք հեռացնել բանկային քարտը, ապա անհրաժեշտ է այցելել ընտրացանկ՝
     1. սեղմել «Գործողություններ»,
     2. սեղմել «Քարտեր»,
     3. մուտքագրել PIN կոդը,
     4. քարտերի ցանկում երևացող քարտի համարի աջ անկյունում սեղմել X,
     5. համակարգը ձեզ կհարցնի «Իսկապե՞ս ցանկանում եք հեռացնել»,
     6. սեղմելով «ԱՅՈ» դուք կհեռացնեք քարտը ձեր քարտերի ցանկից,
     7. «ՈՉ» սեղմելու դեպքում քարտի հեռացումը կչեղարկվի:
    
     Ի դեպ, քարտը հեռացնելուց հետո կրկին ցանկի մեջ գրանցելու համար դուք պետք է նորից կատարեք վերոնշյալ «Ավելացնել քարտ» գործողությունը:
    
     ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
     Բանկային քարտերի տվյալները չի գրանցվում և չի պահպանվում քսակ համակարգում:
     Դրանց ապահով պահպանումն իրականացնում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը:
    
     #qsak #քսակ
Աղբյուրը` Քսակ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4942 | 0 | 0
Facebook