Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԽԱՐԴԱԽ ԵՆ»… ՀՔԾ

erevannews
Հեղինակ`
erevannews
01:04, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
«ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԽԱՐԴԱԽ ԵՆ»… ՀՔԾ

Այս բարբաջանքի հեղինակը, որը իր արտացոլումն է գտել իմ մեղադրական եզրակացության մեջ նախկին փաստաբան, այժմ ՀՔԾ կատարածու, քննիչ Ալիկ Ստեփանյանն է։ Նրա հետ համակարծիք են եղել քննչական խմբի ղեկավար Աշոտ Ժամկոչյանը, վարչության պետ «Կ.Կ» մականունով Կարեն Կարապետյանը և բնականաբար անզուգական ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, որոնք էլ հաստատել են այդ իրավաբանական «ապուշության» էտալոն մեղադրական եզրակացությունը։ Ըստ ՀՔԾ-ի մտքի տիտանների՝ փաստաբանի որակավորման քննություններին մասնակցելու և փաստաբանի արտոնագիր ստանալու մտադրությունը իր մեջ պարունակում է խարդախության փորձի հատականիշներ։ Եթե շարունակում ենք խորանալ ՀՔԾ-ի մտքի տիտանների տրամաբանության մեջ, ապա ստացվում է, որ եթե Փաստաբանի արտոնագիր ստանալու մտադրությունը դա հիմնավորում է խարդախության փորձը, ապա արտոնագիր ստանալը կդիտվի որպես ավարտված հանցագործություն՝ խարդախություն, իսկ արտոնագիր ստացած փաստաբանը, որպես խարդախ։ Ամփոփելով միայն ուզում եմ հայտնել ՀՔԾ պետի հանդեպ իմ խորը հիասթափությունը և զարմանքս, որ ամեն գնով գումար շորթելու չիրականացած ցանկությունը ինչ աստիճան ատելություն պետք է առաջացնի անձիս նկատմամբ, որ այդ ատելությունն էլ իր հերթին վերացնի ՀՔԾ պետի վերջին բանականության նշույլը ու նա բաց թողնի այս աբսուրդ մեղադրական եզրակացությունը։ Ինչև է ստիպված եմ հիշեցնել ՀՔԾ պետին ժողովրդական առածը « «Շատ մի ատի՝ սիրել կա» ։

Մեկ էլ տեսար։) ) ) ) ) ) ) ) ) ) ) ) ) )

Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ §ԱԼԳԱ¦ փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։
     Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։

Նկարում ՀՔԾ տիտանների մտքի գոհարներն են:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4485 | 0 | 0
Facebook