Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ՀՔԾ ՊԵՏԻՆ ԵՎ ԿԱՏԱՐԱԾՈՒՆԵՐԻՆ

erevannews
Հեղինակ`
erevannews
03:24, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ՀՔԾ ՊԵՏԻՆ ԵՎ ԿԱՏԱՐԱԾՈՒՆԵՐԻՆ

Դաս առաջին

Քրեական գործի հարուցումը։
     Դասախոս՝ Արտակ Գալստյան
     Ունկնդիրներ՝
     Գեներալ լեյտենանտ Վահրամ Շահինյան` ՀՔԾ պետ
     Կարեն Կարապետյան՝ ՀՔԾ Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության նախկին պետ, այժմ Գլխավոր Դատախազությունում ավագ դատախազ
     Աշոտ Ժամկոչյան ՀՔԾ քննիչ
     Ալիկ Ստեփանյան՝ ՀՔԾ ավագ քննիչ
     Դասախոսությունը իրականացվում է «եթե թերուսին չես կարողանում հեռացնել՝ պարտավոր ես կրթել» բարեգործական հիմնադրամի բարձր հովանու ներքո։
     Քանի որ վերը նշված ունկնդիրների իրավաբանական գիտելիքները մեղմ ասած հեռու են բավարար լինելուց, սակայն նրանք շարունակում են այդ մակարդակով զբաղեցնել պետական բարձր պաշտոններ և խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, ապա ստիպված ենք անկախ մեր կամքից գոնե փորձել կրթել վերջիններիս։
     Սույն դասախոսության թեման վերցրված է վերը նշված անձանց կողմից իմ հանդեպ քննած և վերահսկած քրեական գործից։Այսպես ասած թերուսությունից տուժած ականատեսի աչքերով։
     «Հարգելի» ունկնդիրներ մինչև բուն թեմային անցնելը ձեզ ծանոթացնեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին և 7-րդ հոդվածների հետ և ձեր համար հանրամատչելի լեզվով մեկնաբանեմ այն։
     Հոդված 1. Քրեական գործերով վարույթը կարգավորող օրենսդրությունը
     (…)
     2. Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար:

Հոդված 7. Օրինականությունը

1. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները:

Սույն հոդվածների տրամաբանությունը հետևյալն է՝ Նախաքննությունը ՀՀ ում իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով և անկախ այն հանգամանքից թե դու գեներալ լեյտենանտ ես՝ ՀՔԾ պետ ես թե ՀՔԾ քննիչ, ատում ես մեղադրյալիտ թե ոչ, աչքտ նրա ունեցվածքի վրա է թե ոչ, միևնույն է այս նորմերը պարտադիր են նաև ձեր համար, դրանց կոպիտ խախտումը կարող է առաջ բերել պաշտոնական դիրքի չարաշահման առերևույթ հանցագործության հատկանիշներ, իսկ կատարված քննությունը կլինի անօրինական։

Հիմա «հարգելիներս» տեսնենք ինչ պարտադիր պայման է նախատեսում ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախաքննություն սկսելու համար։
     Այսպես՝
     ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդված՝ Քրեական գործ հարուցելու և հանցագործությունը բացահայտելու պարտականությունը.
     Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:
     Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննություննիրականացնել ամբողջ ծավալով։
     Հոդված 182. Քրեական գործ հարուցելու կարգը
     1. Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին:
     Հոդված 184. Քրեական գործի նյութերով նոր գործի հարուցումը
     1. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ` առանց մեղադրյալի մասնակցության:
     Այսինքն օրենսդիրը հստակ նշում և ամրագրում է, որ քննիչը պարտավոր է քրեական գործի վարույթի ժամանակ նոր հանցագործության ցանկացած հետքեր հայտնաբերելուց ամեն անգամ հարուցել նոր քրեական գործ, միևնույն ժամանակ օրենսդիրը նշում է սույն կանոնից շեղման ընդամենը մի դեպք՝ այն է քրեական գործ կարելի է չհարուցել միայն մի դեպքում երբ քննվող քրեական գործի շրջանակներում պարզվում է, որ մեղադրյալը կատարել է նոր հանցագործություն։, ցանկացած այլ անձի կատարած հանցագործության հետքեր հայտնաբերելու դեպքում, թեկուզ և նույն մեղադրյալի հետ միասին նոր քրեական գործի հարուցումը պարտադիր է։
     Հոդված 192. Նախնական քննության կատարման սկիզբը
     1. Նախաքննությունը կատարվում է միայն քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո:
     Վերլուծելով այս հոդվածները անգամ §ճ» կարգի իրավաբանին անգամ պարզ պետք է լինի, որ նախաքննություն կարելի է իրականացնել միայն քրեական գործ հարուցելու դեպքում, առանց քրեական գործ հարուցելու, եթե նույնիսկ դու ՀՔԾ պետ ես կամ քննիչ իրականացված նախաքննությունըապօրինի է, բնականաբար ապօրինի են ապօրինի նախաքննության ժամանակ կատարված գործողությունները և ընդունված որոշումները։
     Հիմա տեսնենք անձիս հանդեպ խմբակային ատելությունից դրդված ինչ դատավարական կոպիտ սխալներ էք թույլ տվել դուք և միասին փորձենք հասնել այնպիսի արդյունքի, որ դրանք այլևս չկրկնվեն։
     Այսպես՝
     Հարուցվել է քրեական գործ Անի Հովհանիսյանի կողմից Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու փաստով։ Այդ գործի շրջանակներում իբր թե տվյալներ են ձեռք բերվել, որ երկու տարի առաջ ես Անի Հովհանիսյանի հետ միասին շորթում եմ կատարել մոլորյալ գնդապետ Կարեն Բաբակեխյանից և դրդել եմ Անի Հովհանիսյանի եղբորը կաշառք տալ։
     Մի կողմ եմ թողնում ՀՔԾ պետի ծերունական մառազմի, ներքին ատելության, ինձանից ամեն գնով նյութական ռեսուրսներ շորթելու և սեփական «անձի» գերարժեվորման արդյունքում առաջացած ֆանտաստիկ մեղադրանքի հիմնավորումները և անրադառնամ դրա առաջադրման կարգին վերը նշված իրավանորմերի լույսի ներքո։
     Երկու դեպքում էլ քրեական գործ իմ հանդեպ չի հարուցվել, ավելին մեղադրանք առաջադրելուց վեց ամիս անց իմ և Անիի համատեղ կատարված շորթման դրվագը կարճվել է, իսկ կաշառքի դրդչության մեղադրանքը վերացվել է և առաջադրվել է կաշառքի նախապատրաստություն և խարդախության փորձ։ Նորից քրեական գործ չի հարուցվել գործը շարունակվել է քննվել Անի Հովհանիսյանի կողմից Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու գործի շրջանակներում։
     Այս փաստական հանգամանքները դիտարկելով վերը նշված իրավանորմերի լույսի ներքո ակնհայտ է, որ առանց քրեական գործ հարուցելու դուք իրականացրել էք նախաքննություն, մեղադրանք էք առաջադրել և կալանավորել: Բոլոր այդ գործողությունները ապօրինի են։
     Ստեղծված իրադրությունը ունի երկու բացատրություն՝ «պարոնայք» Վահրամ Շահինյան, Կարեն Կարապետյան, ԱշոտԺամկոչյան և Ալիկ Ստեփանյան կամ դուք անգրագետ թերուս էք և ձեր ապօրինի գործողությունները դրա արդյունքն են, կամ դուք հանցագործներ էք, որոնք օգտագործելով պաշտոնական դիրքը, խմբակային շահից ելնելով փորձել էք ինձանից գումար շորթել։
     Հույս ունեմ, որ սույն դասով անգրագիտության և թերուսության այս բացը գոնե քրեական գործ հարուցելու մասով կվերանա, իսկ եթե պարզվի, որ այնուամենայնիվ հանցագործ էք դրան էլ գնահատական կտա նախաքննության մարմինը, վերը նշված նորմերի կարգով քրեական գործ հարուցելուց հետո։
     Հ.Գ
     Հաջորդ դասը՝ քննչական ենթակայությունընախաքննության ընթացքում, տեղի կունենա սույն նյութի հետևանքով ձեր մեջ առաջացած անձիս հանդեպ մաղձը թափելուց և հիստերիկ պարանոյայի ալիքը նստելուց հետո։
     Հիշեցում՝
     ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը չունի աստվածային ծագում, նա սովորական մահկանացու է, նշանակովի և հանովի պաշտոնյա, այնպես որ վերջինիս շողոքորթելու համար նրա համապատասխան վայրը մտնելու փորձ անելուց հիշեք՝ համապատասխան վայրը աստվածային ծագում չունի և վերջի վերջո գարշահոտ է։
     Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ §ԱԼԳԱ¦ փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։
     Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3228 | 0 | 0
Facebook