Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր թերթ, նոր գաղափարներ . «Հայորդի» ամսաթերթ

Հայորդի ամսաթերթ
Մամուլի խոսնակ`
Հայորդի ամսաթերթ
21:28, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Նոր թերթ, նոր գաղափարներ . «Հայորդի» ամսաթերթ
    
Իհարկե, միշտ էլ նորի ծնունդը հաճելի է, մանավանդ, եթե այն ունի իր նպատակն ու խնդիրները, գիտի իր հետագա անցնելիք ճանապարհը։ Խոսքը վերաբերում է նաև «Հայորդի» ամսաթերթին, որը տպագրվում է Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և արդեն լույս են տեսել թերթի առաջին երկու համարները։ Դիմելով ընթերցողներին՝ Դվինի սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ, թերթի խմբագիր Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը ընդգծում է պարբերականի նպատակը. «Թերթն ունենալու է մեկամսյա պարբերականություն և լուսաբանելու է մեր տարածաշրջանի երիտասարդաց միությունների, կիրակնօրյա դպրոցների գործունեությունը, ինչպես նաև հայ եկեղեցու պատմություն առարկայի շրջանակում իրականացվող միջոցառումները։ Հոգևոր մտորումներ, խրատանի, խաղեր ու մրցույթներ, եկեղեցու շուրջ համախմբված հայորդիների ստեղծագործություններ. այս ամենով, վստահ ենք, կկարողանանք ամուր կապ ստեղծել ազգանվեր և եկեղեցանվեր մեր հայորդիների, դպրոցների և մեծագույն սիրով հրատարակվող այս թերթի միջև՝ ի նպաստ մեր եկեղեցու զորացման։ Նախատեսում ենք ստեղծել լրագրողական խմբակ, որի անդամները տարբեր համայնքներում կօգնեն մեզ լուսաբանել հոգևոր, մշակութային, կրթական բոլոր միջոցառումներն իրենց դպրոցներում, եկեղեցիներում, համայնքներում։
Խնդրում ենք Տիրոջից, որ զորացնի բոլոր այն մարդկանց, ովքեր նախանձախնդիր են թերթի հրատարակության և պահպանման հարցում» ։
Կարծում ենք, «Հայորդին» կկարողանա կատարել իր առաքելությունը, քանի որ գրագետ և բանիմաց մարդկանցով է շրջապատված, ովքեր գիտեն մամուլի ազդեցիկ դերը մարդու հոգևոր կյանքում, դառնալով նրա աջակիցն ու սատարողը դժվարին պահերին։
«Հայորդին» կդառնա նաև կապող օղակ ընթերցողի և մամուլի միջև, իր շուրջը կհավաքի բոլոր նրանց, որոնց համար թանկ է ազգային գաղափարախոսությունը, աղտ ու աղարտից զերծ մնալու, աղանդներին գերի չդառնալու կարևորությունը։ Այս առումով հատկապես թերթը մեծ անելիքներ ունի։
    
    
«ԱՐԱՐԱՏ», փետրվար
    
    
«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.
    
    
     https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4385 | 0 | 0
Facebook