Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կիսաբաց լուսամուտներ»-ը աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից. Նիկոլ Փաշինյան

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
16:18, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
«Կիսաբաց լուսամուտներ»-ը աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ ԱԺ աշնանային նստաշրջանում անդրադառնալու է «Կիսաբաց լուսամուտներին»:
    
    

Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սույն հաղորդումը աղբ է, որը պետք է արմատախիլ անել եթերից: Պատգամավորի գրառումը՝ ստորեւ.

«Հենց նոր, ալիք փոխելիս, ականջովս ընկավ «Կիսաբաց լուսամուտների» եթերում.
    
    

«Եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանն իրա երեխեքը կպաչեն չէ՞» եւ այլն:
    
    

Եթե ոմանց կարծիքով սա խոսքի, եթերի ազատություն է, այդ մարդիկ սխալվում են: Սա աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից:
    
    

Ի դեպ, ATV-ի սեփականատերը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Միասնյանն է, Սերժ Սարգսյանի փեսան:
    
    

Իրենց տանն այս հաղորդումը նայու՞մ են:
    
    

Իսկ ՀՌԱՀ-ը ինչպես միշտ, գործում է «օրենքի շրջանակներում»:

Աղբյուրը` 1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
2
2510 | 1 | 2
Facebook