Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
22:53, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
     ՀՈՒՄՈՐԵՍԿՆԵՐ
    
    

ԺԱՄԱՆԱԿԸ


    

Շրջիր քաղաքում, եղիր գյուղերում և ծառերի մեջ թաղված առանձնատների հմայիչ տեսքը կգրավվի քեզ, բայց մեր ժողովուրդն աղքատ է: Վաճառում է ինչ ձեռքն ընկնում է, վաճառում է իր վերջին ունեցվածքը…ապրելու համար:

Վարկեր է վերցնում անհաշիվ, հումքը ունենք անհաշիվ, բայց մարդիկ աշխատանք չունեն:

Օգնում ենք ուրիշներին վաճառելու իրենց անորակը, բայց մերը պահում հետոի համար:

Գնում ենք արտերկրյա մեքենաներ, հագնում ենք ամենաընտիր ձևով ու դեռ ասում ենք աղքատ ենք:

Երկու հանելուկ կա: Կամ մեր կառավարությունն է հիմար, կամ մեր ժողովուրդն է անգիտակից:
     Ստուգել ենք և ամեն ինչ նորմալ է: Իսկ ինչումն է բանը: Զարմանալի ոչինչ չկա, մեր ժողովուրդը շուտ հավատացող է:

Ամեն մեկը իր հերթին համոզում է եթերից` համբերեք ամեն ինչ լավ է լինելու…

Բայց զարմանալին այն է, որ այդ լավը չի երևում:

Մեզ այդ դոլարները, ֆունտ ստեռլինգները պետք չեն, մենք մեր լումայի կայունացումն ենք ուզում: Տոկոս տալ առնելը խորթ է մեր հոգեբանությանը: Մեզ կարելի է թույլ գաղափար ունեցողների դասին կարգել:

-Մե"զ:

-Այո, ձեզ:

-Ինչի" համար:

-Որ մտածմունք չունեք:

-Ե"րբ:

- Պետք չէ:

- Տես դիմացի շենքը տասը հարկանի Պողոսիչինն է, մեկ ամսում կառուցեց: Հետո ասում ենք թույլ ենք, գրպաններս դատարկ են: Գոնե ստամոքսներս լիքը լիներ:

Կհնչի վերևից. «Քչով բավարարվեք, քչով բավարարվեք»:

Մեր կառավարությունն էլ է այդպիսին: Նրանք էլ են թեթև: Կառույցները քանդեցին, գործարանները նվիրեցին:

-Պղինձը տվեցին, ոսկին տվեցին, երկաթը տվեցին, գինին ու կոնյակը դրամո"վ…վաֆլիով:

-Դրամո"վ:

-Այո:

-Իսկ մենք աղքատ ենք:

-Դուք, երբվանի"ց:

-Էյ դու, հիմար, մտիր շուկա, ինչ ուզես կա: Դրամ ունես կգնես: Ինչ ես տրտնջում, -գոռում է ինչ որ մեկը:

Թուլությունից է մեր բազմակուսակցականությունը: Արդեն հարյուրն անցնում, է: Այսօր արդեն ժամանակն է գոռալու: Որ ուզում եք մարդկայնորեն ապրել, շնչել:

-Մե"նք:

-Դո"ւք:

-Նրանք:

-Այո, այո: Ժամանակն է թոթափենք մեր թուլությունը:

-Էյ դու, նեխած սրիկա, մենք ե"րբ պետք է սկսենք ապրել…


    
    

ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅՐԸ


    

Գյուղում Վազգենը հարգված անձնավորություն էր: Օրն ի բուն աշխատում էր` իր տան հոգսեը հոգում: Երեք զավակներ էր մեծացրել: Բայց արի ու տես, ոչ մեկն էլ նրան գեներով նման չէր: Մենակ ծախսելու տերն էին: Չգիտեին աշխատանքն ինչ է, քրտնելն ինչ է: Կարող էին մինչև իրիկուն քամի անել, լոպազություն անելով իրենց նմանների հետ ման գալ, մյուսներին էլ չհավանել:

Իսկ Վազգենի համար ժամանակը ոսկի էր: Արդեն մահվան շեմին էր և թոռան երես չէր տեսել: Նստում, վեր էր կենում տղաներին ապսպրում.

-Ժամանակն է ընտանիք ստեղծելու մասին մտածեք: Արամ տղա Սիմայի աղջկան ինչի" չհավանեցիր, ի"նչն էր պակաս:

-Պակաս-մակաս չգիտեմ, բայց որ սկեսուր-սկեսրար չի ընդունում դա փաստ է: Առանձին բնակարան է ուզում, որ զգա իրեն ինչպես ձուկը ջրում:

Չնայած Վազգենը Սիմայի արևով չէր երդվում, բայց աղջկա ասածն հենց իր սրտովն էլ չէր: Կատաղեց, ինքն իրեն չէր ճանաչում, բայց և այնպես որդուն շշնջաց. - Արամ ջան չմտածես, կեռասենու այգին սկսել է կարգին բերք տալ, հույս ունեմ վարկն էլ կփակենք ու բերքն էլ ծախելով ձեր ուզածին կհասնեք: Կունենաք…

Միջնեկ որդին ի տարբերություն ավագի քիչ-միչ վաստակում էր: Եվ այն միայն իր փորն էր լցնում ու հաճախ էլ հոր խոսքը կտրելով արտաբերում.

-Ես ո"վ եմ, որ փողի հետ խաղ անեմ: Փոքրիկ կրպակի մի վաճառական` օրավարձով աշխատող: Հաճախորդ խնդրեմ: Չէ հայրիկ, այլևս նրա մոտ խնդրելու չեմ գնա: Մեկ էլ տեսար կմերժի էդ փողի տոպրակը:

- Շատ անբաշար ես երևում, կես տարի աշխատեցիր մոտը, չկարողացար աղջկան քեզնով անես: Ոնց խանութից դուրս ես եկել կարծես հիմարանոցից փախած գիժ լինես:

-Դե գիտես հայրիկ, քո ասածի մեջ ճշմարտություն կա: Ինքս իրոք անտարբեր չեմ Անուշի նկատմամբ: Միայն թե նա նազ ու տուզ է անում, խելքին կարծես քամի է դիպչել: Քամակը պինդ է, գրպանները լիքը, դրա համար էլ համարձակ խոսում է ու ինձ մերժում:

-Ոչինչ, չմտածես կկակղի, - ավելացրեց հայրը:

Վազգենի միջնեկ որդին հույս ուներ, որ իր հարսնացուն հարուստ օժիտ կբերի, լավ կահավորված տուն կունենա, բայց հույսը քարին քսվեց:

- Որդիս, կներես, իրոք չեմ հասցնում, ձեր պրոբլեմները շատ են, տասը կտոր լինել չեմ կարող: Դուք գոնե պիտի միջամտեք, -ասաց Վազգենը կտսեր որդուն, -մի լավ աղջկա տեղ եմ արել: Արդեն երեսունդ լրացել է` չհավան ես դարձել: Դա ժամանակի հետ միգուցե ավելի կխորանա քեզ մոտ: Ամեն ինչ ժամանակավոր է: Տարիքս արդեն անցել է, քեֆերն ու զբոսանքները արդեն ինձ համար չեն: Միայն դուք ձեր օջախն ունեցեք, ինձ համար բոլ ու բոլ է:

- Ճիշտ ես հայրիկ, դու քո որդիների համար շատ հոգատար հայր ես: Էդ մենք ենք բեդովլաթի պես: ՈՒղղակի մեր խոսքին ուշադրություն մի դարձրու: Տղա-տղա խոսում ենք:

Վազգենի կտսեր որդին կատակասերն է: Իրենց տնօրենի տնազն է անում, փոխում ձայնը, կլորացնում շրթունքները, կոկորդային, թիթեղից եկող ձայներ հանում: Եվ այդ ամենը Սոնայի դուրը գալիս է: Եվ դա էլ չխանգարեց, որ նա առաջինը Վազգենի կտսեր որդուն ինքը առաջարկ անի:

Ու մի շաբաթ էլ չանցած ամուսնու հեծանվի պոչին նստած Վազգենի տուն հարս գնաց:

Թող զարմանալի չթվա բոլորիդ, այսպես էլ է լինում:

Կարևորը` Վազգենը գոհ ու երջանիկ էր, չնայած որդիների արածն էլ մի բանի նման չէր ու երբեք էլ նրա սրտով չէր:

-Վերջապես կատարվեց տարիների երազանքս, -մտորում է ինքն իրեն Վազգենը, -երեք տղաներիս ամուսնացրի, տուն ու տեղ դրեցի:


    
    
    
    

ԱՏԵԼՈԻԹՅՈՒՆ


    

Արթուր Բախտավորյանը ընկած-ելած տղա է: Եվ Տեր Աստվածն է նրան խելքի բերել:

Եվ իր ունեցվածքի չափն ու սահմանը արդեն չգիտեր` ինչպես կուտակածը, որոշեց իր համագյուղացիների համար օգտագործել: Որպես օգնություն չբաժանեց, այլ Աստծո տաճար հիմնել կամեցավ:

Շուրջ տասը տարի շուրթից-շուրթ էր տեղափոխվում նրա խոսքը, թե եկեղեցի է կառուցելու, որ մարդիկ չշեղվեն ճիշտ ուղուց: ՈՒ շարունակում էր այն: Կարծես էծերը գնացել էին, խելքի էր եկել: Գզիրն տուն առ տուն հայտնում էր հիմնօրհնեքի մասին:

Արամն էլ որոշեց հետ չմնալ ոչ մեկից, քիչ թե շատ գրիչ բռնող է: Ինքն էլ շատերի պես գրպանը դատարկ, բայց մեծ հոգու տեր մարդ էր: Բայց ներքուստ լավ հասկանում էր, որ նրան այդքան էլ գովել պետք չէ, որովհետև արածը այնքան էլ մեծ բան չէ և ինքնուրույն ոչինչ չունի: Դե ոնց ասենք` էստեղից-էնտեղից ծաղկաքաղ արված մտքեր էին, որ ճարպկորեն շարադրում էր: ՈՒ ցանկանում էր մինչ իր մահը մի հաստափոր գիրք հրատարակել իր մանկության ընկերոջ` Բախտավորյանի եղբոր հիշատակի համար:

Արամը որոշեց ինքն էլ ներկա լինել արարողությանը, վաղուց ինչ Աստծո խոսք չէր լսել:

Արթուր Բախտավորյանը շրջապատված էր երևելիներով, քիթը վեր տնկած: Երևում էր հոր մահից հետո մնացած ժառանգությունը` ոսկու անձրևը, նրա գլուխը պտտեցրել էր և իր ինչ անելը չէր հասկանում:

Արամը խեղճուկրակի պես կանգնել էր հեռվում, հետևում էր իրադարձությանը: Ռիսկ չէր անում, թեկուզ մոտենա, գոնե բարևի իրենց գյուղի մեծահարուստին:

Իսկ Արթուրը իր նոր շորերի մեջ ու ֆիրմային ավտոյով, ավելի շհնորքի էր եկել: Բայց դա կապ չուներ: Կանգնել ու միայն հրամաններ էր տալիս:

Արամը չփորձեց էլ հայտնել իր ցանկությունը: Բառերը, որ նախորոք պատրաստել էր, արժանին չգտավ հայտնելու:

Որովհետև Արթուրի կողքին կանգնածները ավելի շատ լղոզվում էին:

- Այդ Սմբատին տեսեք, կոտրած գդալի պես ոնց է ամեն ինչի մեջ ընկնում, - շշնջաց Վաղոն ու շարունակեց, -Արամ ջան գնանք, էստեղ իմ ու քո տեղը չի:

Միայն գիժ Վովան շահեց: Ի ցույց ամենքի 50 դոլարանոցը Արթուրից ստանալով ցույց էր տալիս ամենքին, գովում նրան:

Որտեղից իմանային այդ խեղճ ու կրակ գյուղացիները, որ Արթուրը վաղուց է հոր հետ քցածը քամուն տվել և իր կուտակածն էլ հեչ իրենը չէ: Որ այդ համեստ, ասող-խոսող մարդամոտ մարդը` ոչխարի մորթի հագած գայլ է և քանի-քանիսն են տուժել նրա պատճառով:

Արամի սիրտն այլևս չդիմացավ: Տեսնելով, որ իր ուզածը չի լինում, ուրիշ քամի է փչում, իր փասա-փուսեն հավաքեց ու հեռացավ: Լի ատելությամբ դեպի Արթուրը և նրա հետ անցյալում ունեցած հանդիպումները:

-Տեսնես իրոք չճանաչեց, -հազիվ ասաց Արամը, -չէ որ շատ անգամներ ենք հաց կիսել իրենց տանը:

Բայց որ ատելությամբ լցվեց Արամը Արթուրի հանդեպ դա փաստ է: Նա մեկ անգամ չէ որ նրա նմաներից փուչ խոսքեր էր լսել.հույսով ապրել, իսկ նրա տանը մրոտած թղթերը ավելանում էին ու ավելանում:

Արամը տանը ոչինչ չուներ, որ ծախեր, իր երազանքին հասներ, բայց որ իր կողքին ուներ փչան, սուտի բարերարներ փաստ էր…

-Ձեր խոսքը մի քոռ լումա չարժե, -շշնջում է Արամը նրանց ետևից ու մտնում իր այգին օրվա հացը վաստակելու: Այնքան փայտ չուներ, որ վառարանը վառեր, տաքանար: Չոր տերևներով ու թաց աթարով` մուխ հանում, մտնում տեղաշորի մեջ ու կուչ գալիս: Դա էր նրա կյանքը…


    
    
    
    
    

«Ժ Լ Ա Տ Ը»


    

-Ի համար մի բան պարզ է, լուն ուխտ ես շինում: Դե գործ էր արեցի: Մի քանի դրամ շպրտեցի դեմները` հորս հիշատակի համար:

-Դա հասկանալի է, բայց կարող է չէ չօգնել: Վերև Աստված, մեկդ հազար կանի:

-Ինքս էլ այդ կարծիքին եմ: Որոշել եմ հիմնադրամ բացել: Դիմացը ընտրություններ են: Ինձ էլ թող գովազդեն:

-Վատ միտք չէ: Բայց գումարդ կբավականացնի: Չէ որ մեծ փողեր ես մսխելու:

- Է թող լինի, ինչ կա որ: Գետից պակսեց մի բաժակ ջուր:

-Խելքիդ շատ զոռ մի տուր, բա որ հանկարծ սննկանաս: Հազիվ ես կայքի տեր դարձել: Արշակիչի թիկունք կկանգնի քեզ, թե` փողին մունաթ: Ճիշտ է հիմարի մեկն է: Նրա հետ գլուխ դնել պետք չէ: ՈՒղղակի գտնում եմ, որ ժամանակն է նրա դիմակը պատռվի: Դե մեկ էլ տեսար քվեներդ չբականացնի:

-Այ տղա, սարքում ես գլխիս: Ես էլ մարդ եմ, ի’նչ է, խոտով ենք սնվում: Բոլոր քայլերս հաշվարկված են: Քեզ այլևս չեմ ուզում տեսնել: Փոխանակ իմ շահերը պաշտպանես, ինչ ես դուրս տալիս: Հոմ Ազատիչի գործակալը չես:

- Չէ, ինչ ես ասում: Հարյուր տարվա ընկերոջդ չգիտես: Դե դեսից-դենից խոսում ենք: Մարդ ես էլի…

-Վատ բան մի մտածիր: Ամեն ինչ լավ կլինի: ՈՒղղակի խնայողաբար կմոտենաս, նախորդ անգամվա պես ժլատություն չանես: Հոմ ինքս գումարները չեմ բաժանելու: Մեկ էլ էդ անկապ լրագրողները պահը բաց չթողեցին ու հայտնվեց յուտուբում: Արի ու ցեխը տլից հանի: Կխայտառակվեմ: Դե գիտես էլի մեկ ձայնը հինգհազարական դրամ է և ոչ մեկին ոչ մի ավել լումա: Տեղը-տեղին կստուգեք ու կհանձնեք:

-Լավ, մի բանը հարյուր անգամ կրկնում ես, չհոգնեցիր: Սմբատիչի հետ ինչպե"ս ենք վարվելու:

- Շատ անգամ դուրս եմ արել օֆիսից, բայց նա երեսը շան կաշի արած, էլի շարունակում է թրև գալ ետևիցս: Երևում է փողը վերջացել է, մի քանի եվրո շպրտի թող աչքը կշտանա, որ բռնած գործս հաջող լինի:

- Հասկացա, այդպես էլ կանեմ: Հույս չունեմ միայն, որ նա իր խոստացած հարյուր ձայնը կապահովվի: Նրա երգը երգված է: Տվածս գումարները իրենով է անում, մյուսներին իբր թե մոռանում: Ժամանակն է պատժվի:

-Քո ասելով հանցագործներով ու խաբեբաներով եմ շրջապատված ու հույսս Սմբատիչի նմանների վրա եմ դրել: Չեմ մտածում, որ այդ պրակտիկան արդարացնող է: Եվ մեկ անգամ չէ, որ նրանց շհնորհիվ երեսփոխան եմ դարձել:

-Այո, բայց ի"նչ ասացի որ: Ինքս էլ գիտեմ…

-Էլի ինչ բայց: Մի բան կա…Երկու երնեկ մի տեղ չեն լինում: Տհասի կողքին կլինեն հասուն` , գիտակ մարդիկ: Ով քո թանին թթու կասի` կպատժվի: Լայն գործելու հնարավորություն ունես:
     -Դուք երևի լավ չհասկացաք:

-Ամեն ինչ պարզ է: Միայն ասա, քո բերած զիզի-բիզի բաներով Անուշին խելքահան կանեմ: Թե` նորից «ժլատը» մոտդ գլուխ է բարձրացրել:

-Անուշը չլինի Մարոն կլինի, մեկ չէ": Ի’նչ տարբերություն: Թեթև վարքի տեր կանայք որքան ուզես:

-Բայց Անուշն ուրիշ է, գիտես որքան եմ սիրում, երբ թելիկ-մելիկ է գալիս:

-Թող քո ուզածով լինի: Քիչ-քիչ դարձանք ժամավաճառ, եթե ուրիշ ասելիք չկա գնացի:

-Մեկը չկա ասի` ի’նչ գործ ունես: Քեզ համար տաք անկյուն ես գտել, բիզնեսդ ծաղկում է, հոգսեր չունես, պաշտոնդ լավ, շրջապատված մեծամեծներով, բոլորն էլ քեզնից կախում ունեն: Գլուխդ կախ գցիր, ապրիր էլի: Էլ ինչ ես ուզում…


    
    

ԹՈՒՆԱՎՈՐ ԼԵԶՈՒ


    

Արամ Սահակիչը անհոգ, ազատ կյանք էր վարում: Նրան ոչ մի հարց չէր հետաքրքրում: Որովհետև սառնարանում ամեն ինչ կար և միայն թռչնի կաթն էր պակաս: Մյուսների պես աննպատակ չէր թափառում գյուղի փողոցներում: Սրա-նրա տուն գնալ-գալ չուներ: Տարօրինակ մարդ էր ու բախտորոշ կյանքով էր ապրում:

Բայց դե արի ու տես նրա մտերիմներից մեկը մի օր բերնից թռցրեց թե թունավոր լեզու ունի և ամենքն էլ սկսեցին խորշել նրանից:

Եվ ճիշտ էին մարդիկ, որ լքեցին նրան: Միևնույն է, ոչ մի օգուտ չունեին Արամ Սահակիչից:

Աղքատ Աշոտի հետ հարևան էին ու թուր ու թվանք դարձան: Աշոտի միակ ածան հավը ռիսկ էր արել ու Սահակիչի այգում բուն դրել: Խոսք ու վեճի ժամանակ չկար: Աշոտը վերացրեց հավին:

Արամ Սահակիչը ժամավաճառ չէր, այն թանկ էր գնահատում ու չնչին բաների վրա անտեղի չէր ծախսում:

Բայց մի սիրելի ու չլսված հոբի ուներ: Իր բախտը խաղաթղթերով գուշակության վրա էր դրել: Ժամերով կկպչեր բազկաթոռին, խաղաթղթերը կշարեր ու կընկներ երազանքի գիրկը:

Երբեմն նրա թույլ բերան Վարդիշաղը կարող էր խանգարել: Երեխաները ևս միջամտելու իրավունք չունեին: Միգուցե նրանք իրենց զբաղմունքն ունեին…

Գյուղացիներից ոչ մեկը նրա հետ տուր ու առնելիք չուներ: Որովհետև ով մեկ անգամ փորձել էր` զրկվել էր հագի շապկից:

Եվ զուր չէին խոսում.

-Իզուր ես գնում նրա մոտ, նա ցամաք աղբյուր է, եթե մեռնելու էլ լինես, նա քեզ չի օգնի: Նրանն իր տոկոսներն են ու շահույթը:

Արամ Սահակիչը սիրում էր երկար պառկել` կյանքում մեկ անգամ իր տնկած ծառի տակ: Այնպես էր պառկում, որ հետույքը դուրս ցցած դիրք էր ընդունում և նա դրանից հաճույք էր ստանում:

Կարևորը գիտեք որն է: Որ նա մյուսների պես ցամաք հացին աստված չէր կանչում:

Ու ոչ մեկը չէր հավատում, որ այդ ուժեղ, առողջ մարդը կմեռնի: Բայց երկու օրվա ցավի եկավ:

Եվ ամենքնքն էլ մինչև վերջ չհասկացան պատճառը:

Չնայած նրա ունեցվածքին` Սահակիչի թաղումը շատ անշուք էր:

Մեկ երկու հոգի դագաղը վերցնելու և հողին հանձնելու համար որդին տղաներ էր վարձել: ՈՒ գյուղն էլ չափսոսաց նրա կորստի վրա, քանի որ ամենքին էլ թունավոր խոսք էր ասել, թունավոր լեզվի զոհերին թիվ ու հաշիվ չկար:

Միայն Վարդիշաղն էր ուրախ, որ ազատվեց վերջապես այդ հրեշից: Եվ ամենակարևորը` այլևս չի հոխորտա.

-Ես էլ ասում եմ տանս մարդ ունեմ, ցավս գլուխդ, ուրիշները դրսից են բերում, դու տան եղածն ես սրան-նրան բաժանում:

Բայց դե ինչ ուզուն ես ասա . «Ժողովուրդն աղքատ է, ունևորը` ժլատ…»:


    
    
    

ԿՅԱՆՔԸ` ՀԱՅԵԼԻ

- Արշակիչ լուռ ես, հոմ բան- ման չի պատահել, -ասաց Բարսեղիչը:

- Չէ Բարսեղիչ ջան, ինչ կա որ ինչ պատահի: Էն ապուշ գրչակի վրա եմ զարմացած:

- Իսկ ինչ կա որ: Գրել է թող գրի: Դրանից քեզ ի"նչ:

- Ոնց թե": Ամեն օր նրա կինը անլվա կատվի պես ներս է խուժում, որ կնոջս հետ մի բաժակ սուրճ խմի, որ մեր տան հնոտիքներով իր փոքրիկների մերկությունը ծածկի, որ իր երեխաների փորը դատարկ չմնա: ՈՒ հիմա մարդ է դարձել և ինձ քարկոծում է:

- Արշակիչ ջան մի զարմացիր: Դե անպոչ գդալի պես սովոր է խառնվել ուրիշի գործերին: Երևի գրելու բան չի ունեցել:

- Դա երևի իմ մեղքն է: Մեկ ամիս է, ինչ կնոջը վռնդել եմ մեր տնից ու չեմ օգնում:

- Ինչի" համար: Փողոց պիտի նետես` նրան տուր…

- Կտայի իհարկե: Բայց դու նրա խոսքերը միայն լսեիր: Էդ ապուշին թվում է, թե աշխարհի վերջն եկել է ու ինքն էլ մարդկանց փրկիչն է: Էլ չգիտի, իր նմաններին կտանեմ ծով ծարավ կբերեմ:

- Դու քո գործը լավ գիտես չէ":

- Իհարկե, կյանքը «հայելի» է: Դնում ես դիմացդ ու քեզ համար ամեն ինչ պարզ է դառնում: Ինքնասածի մեկն եմ: Էդ գրչակին ներում-բեկում չկա: Քթիցը բերելու եմ:

- Շատ մի նեղվիր Արշակիչ, ինքս որ չեմ պատմում իմ գլխով չի անցել: Գրեցին կողոպտիչ եմ, փողասեր…

- Իսկ ո"վ փողասեր չէ: Կյանքը դրա մեջ է: ՈՒնես առաջ կգնաս, կհարգեն, կվախենան…

- Արշակիչ, որ ամեն մեկը այդքանը հասկանար, որ իր գրպանը լցնելու մասին չմտածեր, բա մեր երկիր կոչվածի մարդիկ սովամահ կլինեին…

- Լորդի պես կապրեին, -ասաց Արշակիչը:

- Իսկ ի"նչ ես մտածում, -շշնջաց Բարսեղիչը, -չբռնենք աշխատավարձները բարձրացնենք:

- Չէ մի չէ: Լավ էլ իրենց գլխի ճարը տեսնում են: Որտեղից հանեցին մի յուղոտ տեղ գտնում են: Պետք չի շտապել: Կարևորը քիչ ծախսելուց չես հրաժարվում:

- Դե ոնց ասեմ, կուտակում ես երևի…

- Դու էն գլխից էլ փող ծախսող չէիր, մոռացե"լ ես:

- Որ ծախսող լինեի, այս ինչքին ինչպե"ս էի հասնելու:

- Պարզ է, մի ամաչիր, համարձակ եղիր եղբայրս, ինչ էս նորափեսայի պես կարմրել ու գլուխդ կախ գցել: Միայն հոմ քեզնով չի: Բոլորս էլ նույն ճանապարհն ենք անցել:

- Ուղղակի էդ գրչակին շատ եմ խղճում:

- Իսկ դու երևում է զգայուն ես դարձել: Չգիտես . «Նեղն ընկնողը ձեռքը ծղոտին էլ կգցի»: Ժամանակը կգա ու կանցնի:

- Էդ ժամանակի անունը մի տուր: Մտքիս մեջ շատ բան կա, կուզեմ խոսեմ, բայց վախենում եմ պատը ծակ լինի: Երևի թե պետք չէ, թող մնա…


    
    

ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԴԵՐՈՒՄ


    

Մտածմունքով տարված քայլում էի փողոցն ի վեր: Ժամանակս շատ, պարապությունից չգիտեի ինչ անել, վեր ու վար անելով հոգնեցի:

Չգիտեմ հոգնությունս էր պատճառը, որ աչքերս սկսեցին իրենց- իրենց փակվել: Ու չեմ էլ զգացել թե որքան եմ այդպես ննջել մայթեզրին նստած:

Ու հանկարծ զգում եմ, որ ինչ որ մեկը բռնել է ձեռքս ու սրտիս աշխատանքն է ստուգում:

- Կներեք, կարծեցի թե ձեզ հետ ինչ որ բան է տեղի ունեցել, որոշեցի օգնել ձեզ, - ասաց նա:

- Այո, այո ինքս ինձ լավ եմ զգում, -շշնջացի ինքս:

- Լա’վ է, շատ ուրախ եմ, -ասց նա հինգհազարանոցը հանեց գրպանից ու մեկնեց ինձ:

- Ես դրա կարիքը չունեմ, պարզապես հոգնել էի ու աչքերս էլ ինքստինքյան փակվել էին, - դասը սերտած աշակերտի պես արագ-արագ վրա տվի:

Իսկ նա թե.

- Իսկ այս մանրադրամների մասին ինչ կասեք, որ թափված են ձեր պառկած տեղում:

- Շատ ծիծաղելի է գիտեք, երևի ինձ մուրացկանի տեղ են դրել, - հազիվ արտաբերեցի:

- Կներեք, բայց համենայնդեպս վերցրեք մի ամաչեք, նրա կարիքը միշտ էլ կունենաք:, -ասաց նա ու ստիպողաբար մտցնելով առանց այն էլ դատարկ գրպանս հեռացավ:

Որքան ամոթ էր, հազիվ շհնորհկալությունս քամու բերանով սուլեցի նրա ուղղությամբ:

ՈՒ որքան էլ ամոթ լիներ, հավաքեցի ողջ գումարը և պատկերացրեք վաստակածս ավելի շառ էր քան օրավարձս, որ ստանում էի սրա-նրա տանը աշխատելուց:

Չէ, ինչ ուզում եք ասեք, ինձնից ինչ մուրացկան: Ուժս տեղն է, վատից –լավ վաստակում եմ: Բա որ ծանոթներիցս մեկն ու մեկը ինձ տեսնի գումար մուրալիս, այդժամ ինչ եմ անելու: Մտնեմ մոտակա եկեղեցի մի երկու մոմ վառեմ ու գումարն էլ հենց եկեղեցու գավթի մուրացկանին կտամ:

Այդ մտքերով զինված էլ առաջ շարժվեցի մոտակա եկեղեցին: Դեռ աստիճանահարթակին չէի հասել` մի ջահել երիտասարդ տղա քաշքշում էր մուրացկանին:

-Քեզ ասում եմ այսօրվա նալոգը տուր, չտաս, վաղվանից այստեղ չես կանգնելու, -լսեցի երիտասարդի շուրթերից:

Մոռացա անելիքս և հավաքացս գումարով էլ հեռացա դեպքի վայրից: Միայն գիտեմ, որ մոմ վառեցի: Տարօրինակ է գիտեք` մուրացկանից էլ են լավ տղերքը տեղի օրավարձ վերցնում:

Որքան ամոթ է: Փառքդ շատ Տեր Աստված դեռ ոտքով ու ձեռքով եմ ու մուրացիկի կարգավիճակի կարիք չունեմ…


    
    
    

ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ


    

Գյուղացի Համբոն խելոք, կշռադատող մարդ է: Ամեն ինչ ծանրութեթև է անում, հետո որոշում կայացնում: Նույնիսկ իր կնոջ դուդուկով չի պարում: Չնայած երեք երեխաներ են միասին մեծացրել, ընտանիքավորել, ծերության շեմին անհաշտ էին:

Աղջիկներն հեռվում են, հազվադեպ են խառնվում նրանց ընտանեկան գործերին:

Բայց արի ու տես, որ կինն ու տղան են…Նրանց պահանջներն ուրիշ են: Հոգսերը քիչ էին, երբ փոքր էին: Համբոն օրն դատում, օրն ուտում էին, որովհետև թե լավ –վատ սեղանին դնելու բան կար:


    

Ժամանակի հետ ամեն ինչ փոխվեց: Համբոն էլ նախկին ավյունը չուներ, օր չկար, որ փշե պսակի չարժանանար որդու կողմից:

-Մեր Համբոն Փանոսի ցեղից, մի օր տանից դուրս չգա, որ փորձանքի չպատահի, - չէր խուսափում հայտնել կինը:

Բա որդին .

- Զավակ ունեցել ես, պահիր, ձեռքդ մի բանի գցիր, ամբողջ տարին սրա-նրա ձեռքին ենք նայում, իմ հացն ես ուտում:

Իսկ Համբոն խոսի-չխոսի, նրան ոչ մեկը բանի տեղ չի դնում: Ուխտավորի էշ լիներ: Առավոտ լույսը չբացված այգի էր մտնում: Ինքն էր ու իր իսկ ձեռքով տնկած, մշակած ծառերը: Խնամում էր, որքան կարողանում էր: Բայց արի ու տես, որ բերքն այնքան էլ քիչ չէր լինում ու ընտանիքը իր հարցերը կարգավորում էր:

Իսկ կինն ու որդին նստել էին Համբոյի ուսերին և իրենց ասածն էին առաջ տանում:

Որդին սիրում էր ծխել: Երես առածի մեկն էր դարձել: Չկա բառը չէր հասկանում: Իսկ խեղճ Համբոն ցավից տնքալով, իր տեղը չգտնելով, խոսքեր չէր գտնում:

Սմբատը` որդին, դեռ ազապ էր, ուտող-խմող, քեֆ անող ու քեֆ քաշող: Մի խոսքով մի անհոգս տղա: Գեներով քեռուն էր քաշել:

Համբոն ցանկանում է խաղաղ հեռանալ կյանքից առանց վեճի ու վիճաբանության: Հաստատ գիտեր, որ տղան ինքնահավանի մեկն է դառնալու: Եվ չէր էլ պատկերացնում թե իրենից հետո իր տղայի հետ ի’նչ կկատարվի:

Ու Համբոն ցավից թե ափսոսանքից իր կյանքի անցած ուղու համար .տանը քիչ էր լինում, որպեսզի չլսի թե իր կնոջ, թե տղայի խոսքերը: Ուշքն ու միտքը գցել էր այգուն ու գիշերն էլ խրճիթում էր անցկացնում:

Համբոն լավ հասկանում էր, որ երջանկությունը շատ ունենալու մեջ չէ և երբեք չար աչքով չէր նայում ուրիշի ունեցվածքի վրա:

-Է~, ինչ օգուտ, որ բարձր բերք ես ստանում, -ասում էր որդին, -չէ որ մենք վատ ենք ապրում` դա փաստ է: Հայրիկ դու ուրիշի բնում ձու ածողին ես նման, ամբողջ բարիքը ուրիշին ես նվիրում:

-Աչքներս տեսնում է, բայց բերնակարոտ ենք, հողեմ գլուխդ, -շշնջում է կինը:

Իսկ Համբոն շատ էր հոգնել, արյունը խփեց գլխին: Ընկավ իր տնկած ծառի տակ, լեզուն կուլ գնաց, ուշքն անցավ:

Ոչ մեկը չկար, որ գոնե մի սառը ջուր լցներ վրան, ուշքի բերեր: Միայն երեկոյան մթնշաղին նրա անշնչացած մարմինը գտան:

Ու ո"րն է Համբոյի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը, ինքն էլ չհասկացավ…


    
    
    

«ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»


    

Երբեմն իմ ծանոթներս ինձ կատակով, երբեմն լուրջ «Բողոքի գիրք» են ասում: Դրա պատճառը երևի մեկն է, ինչ տեսնում եմ կողքիս` շտապում եմ բողոքել: Շատերը երևի այնքան էլ լուրջ չեն ընդունում ու ականջի ետև գցում, հանգիստ քուն են մտնում: Բայց ինձ մոտ այդպես չէ:

Որովհետև իմ կյանքը միակն է ինձ համար և շրջապատիս մարդիկ էլ անտարբեր: Կմեռնեմ մի գեղեցիկ օր և այն լուսավոր ու պայծառ կլինի, առանց անձրևի ու քամու, ցուրտ չի լինի: Մարդիկ էլ ուրախ ու զվարթ կճանապարհեն ինձ նման դժբախտիս:

Ոչինչ չեմ պատրաստվում ինձ հետ այն աշխարհ տանել, մեկ-երկու իմ գրքույքներից բացի, միգուցե այն աշխարհում հանգստիս պահին կսկսեմ վերհիշել գրվածքներս, որոնցից ամեն մեկն էլ իմ հոգեզավակն է, իմ ցասումը, պոռթկումը:

Մի"թե իմ կյանք` կյանք է: Անզորությունից ձեռքներս վեր եմ պարզում, թշվառ վիճակս ցույց տալիս, իսկ ոմանց դա դուր չի գալիս և փնթփնթում են վրաս:

Կառավարությունը դանակը դրել է կոկորդիս, ուր որ է կկտրի, բայց դեռ սպասում է. «Մի քիչ էլ շնչիր, բա վարկերը ո"վ է փակելու»:

Ախ այդ տոկոսադրույքները: Վերցրի ու շատերի պես ինքս էլ նրանց գերին դարձա: Հագուստս այրեն նույնիսկ մոխրահոտ չի գա, գումար են պահանջում:

Գույները չեմ խտացնում: Օր աշխատում, օր ապրում եմ, բա սա կյանք է: Էլ չեմ ասում սոված անկողնում եղած անքուն գիշերների մասին: Անթաղ մեռելի եմ կամաց-կամաց նմանվում, ոչ մեկը չկա կողքիս…

Չկարծեք թե գիտակցական կյանքս պորտաբոյծի կյանքով եմ ապրել, երբեք անաշխատ պատառ կուլ չեմ տվել: Բայց արի ու տես, որ տունս ոչ մի բարելավում չի արվել, նույն պապիցս ժառանգած երկաթյա մահճակալներն են` իմ ողջ կայքը:

Ինձ հետ չեմ տանելու: Թող մնա ինձ պես մի խեղճ ու կրակի: Գոնե նա գոհ կլինի, որ իր մասին մտածող էլ է եղել:

Չկարծեք թե ինքս եմ իմ անունը հանել: Խմում էի իհարկե, ոնց անտակ տակառ: Վաղուց մոռացել եմ օղին էլ և հիմա չիբուխ ծխախոտն է անբաժան ընկերս: Հարմարվել ենք:

Իմ ներկա վիճակի համար ոչ մեկին չեմ մեղադրում: ՈՒղղակի ողջ կյանքս անցավ ակնթարթի պես ու ոչինչ չհասկացա: Վատ մարդու համբավ չունեմ, անունս պարզապեո դուրս եկավ: Նամանավարդ, երբ համարվեցի ամեն մի ապուշության գերի: Սկսեցի նույնիսկ հավաքացու ստեղծել: Ինչ հիմարության ետից ասես վազեցի: Պարզ է, որ վատ է, բայց հրաժարվել չէի կարող, սովորել էի: Բարիքները շատ են աշխարհում, չօգտվելը առնվազն հիմարություն:

Ծայրահեղ հուսահատությունս երբեմն հաջորդում է ուրախությունս, երբ նորից մարդիկ իրենց դարն ապրած հագուստն են ինձ նվիրում ու դառնում եմ ամենաերջանիկ մարդն աշխարհում:

Գրամեքենաս իր դարն ապրած իր է դարձել իմ տանը: Տարիներ առաջ գնեցի: Գյուղում ընդամենը երեքն էր: Հաջողակն էի, գնել էի իմ վաստակով և շատ ուրախ էի: Վերջերս մի մեծահարուստ այցելեց ինձ հյուր` այդպես էլ է պատահում: ՈՒրախությունից քիչ մնաց ոտքերն ընկնեի, համակարգիչ խոստացավ նվիրել: Իսկ դուք, թե ամեն մի մանրուքի համար ուրախանում ես ու դեռ բողոքում:

Տեսնես խոստումը կկատարի, թե մեջտեղը փող խաղացնել է պետք:
     Խորթ է եղել ինձ համար օտար հողում բախտ որոնելը: Թեկոզ նվաստ ապրեմ, թեկուզ սոված ու տկլոր, մահս վրա թող հասնի տնկածս կեռասենու ծառի տակ: Թե այնտեղ կթաղեն մարմինս` դա թող լինի կառավարության որոշումը, որովհետև վատ և լավ օրեր ապրելու հետ մեկտեղ գրել քիչ-միչ, փնովել սրան-նրան, բայց ամենակարևորը պարզ եմ ու անմիջական, առանց ետին մտքերի…

Դիմակս պատռելու կարիք չկա: Վերից-վար տողերումս ինքս եմ ու ինձ շրջապատողները, տողերի արանքում փնտրեք ինձ:

Չեմ վախենում մահից, մի օր էլ ինքս կհանգեմ` ժամանակս մոտենում է: Որդիս ուղղակի կարմիր տուֆից տապանաքարս երևի թե չի մոռանա ու մորն էլ չի թողնի օր ծերություն դուռը դեմքին փակված:

Քեզ վստահում եմ, ով իմ աստված ինչ ուզում ես արա: Ուղղակի ինձնից հետո գոնե մարդիկ վրայիցս պոկեն «Բողոքի գիրք» պիտակը:

Եվ քեզ համար սիրելի ընթերցող թող մի բան պարզ լինի. «Եզան պես աշխատող է, բայց մեջն ինչ կա»: Խոսքը իսկ և իսկ իմ մասին է:

Այնպես որ, երգս արդեն երգած է…խոնարհաբար ձեր իսկ Ա.Ա.:


    
    
    

ՉԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

- Աշոտ, թվաբանական չորս գործողությունները գլուխդ չմտան: Ասում եմ, ոնց ես խանութիդ գործերը կառավարում: Չեմ մոռացել մեր խեղճ ուսուցչուհուն` Ոսկանյանին: Ցուցափայտով դասարան չէր մտնում: Դրա փոխարեն կոշիկն էր օգտագործում ու երեսիդ դրոշմվացքն եմ հիշում ու լացդ մինչև հիմա ականջներիս մեջն է:

-Բա դա մոռանալու բան է: Թվաբի դասատու չդարձա, բայց դե առևտուրը դու հոմ լավ գիտես իմ արվեստն է:

- Իհարկե, քո խելքը հիմա քո խանութն է, բերած եկամուտը և ուրիշ ոչինչ քեզ չի հետաքրքրում:

-Առևտուրս լավ լինի, առևտուրս: Հիմա դե գիտես, չնայած հարևանություն կա, ընկերություն, ամեն ինչ մոռացել եմ: Ոչ մեկին զգուշացրել եմ պարտքով ապրանք չտան: Նոր տարի է դիմացը: ՈՒզեն-չուզեն իրենց սեղանը պիտի լցնեն: ՈՒ որքան շատ, այնքան հարևանների աչքին կբարձրանան:

-Խելքիդ շատ զոռ մի տուր: Քո արածը բարոյական չէ: Մի պահ քեզ նրանց տեղը դիր:

- Չէ մի, նրանք իմ ձեռքը բռնում են: Մինչև մի հարյուր մետր հողամասումս փոր են անում` հինգ անգամ հաց ու սուրճ են ուզում: Դա էլ իբր քիչ է` ինձնից հինգ անգամ ավել օրավարձ են պահանջում: Դու կտայի"ր…

-Ճիշտ որ ասեմ ձեռքս չէր բռնի, բայց ի տարբերություն քեզ, իմ խղճի ձայնին վստահում եմ: Կնամո"լ չէիր: Հազիվ ընկերռջդ դարձի բերեցին: Ինչքան անքուն գիշերներ անցկացրին կողքիդ, մինչև նարկոտիկներից ազատվեցիր: ՈՒ հիմա դրանց պարտքով ապրանք չե"ս տալու, ամոթ քեզ:

-Չէ մի չէ: Շատ չեղա"վ: Դա անցյալում էր: Երեկվա կերածս չեմ հիշում, ուր մնաց անցած-գնացած դեպքերը: Հիմա կարևորը խելոքացել եմ, զգաստացել, ճիշտ ճանապարհին կանգնել:

-Չէ, քո մտքին հաստատ մի բան կա:
     -Ոմի"ց եմ պակաս որ, բոյս տեղը, աչքերս կապույտ, մազերիս դեռ ձյուն չի նստել: Այնպես որ քաղաք եմ տեղափոխվում: Երեխաներիս ուսման հարցը կլուծեմ` մեծ մարդ կդառնան: Իմ խանութիս հաճախորդների թիվն կքառապատկվի: Բիզնեսս ծաղկում կապրի ու մեկ էլ տեսար դեպուտատ դարձա` նրանցից պակաս եմ, ամեն ինչս տեղը:

-Խելքիդ նայիր, այդ խելքով էլ ուզում ես երեսփոխան լինել, օրենքներ մշակել: Գիտես էնտեղ յուղ ու պանի են անվճար բաժանում: Չես տեսնում թայֆա-թայֆա դարձած քուչի կռիվներ են անում` իրար վրա կրակում: Բա ո"ր անմեղ մարդիկ տուժեն` քի"չ են տուժել իբր: Նրանցը միայն ուտելն է: Փորները կուշտ լինի, գրպաններ լիքը, բիզնեսն էլ ծաղկի: Դա է ձեր պեսների մտածումը, ախր ուղեղ չունեք, ոնց փուչ պոպոք: Ձեզ էլ չի մնա: Ո"վ է իր հետ հանդերձյալ աշխարհ բան ման տանում:

-Դու էլ նախքին խասյաթդ չես թարգել: Դեռ էն գլխից էլ աղքատ էլ մնացիր` աղքատ-հպարտ: Շատ էլ գլխիտ կա, բայց ծակ գլխումդ ու գրպանումդ միայն մկներն են պարում: Քեզ գոնե մի անգամ հարց տվել ես…բուհում սովորեցիր, ինչի" հասար:

Միշտ էլ ինքնագլուխ-ինքնասածի մարդ ես եղել և քո ճշտության համար եմ քեզ հարգում: Եթե պատը կլսի` դու էլ կսես: Ինձնից էլ պակաս չես:

-Ի"նչ մարդ եմ` խոտով սնվող, այդպե"ս չէ: Օր ծերություն, մահս մոտիկ, առողջություն չունեմ, ձեռքս բռնող չկա քի"չ է: Ընկեր ես, ինչ ես, միայն քո համար ես: Գոնե մի անգամ ձեռքս բռնել ես, որ քեզ խելացի մարդու տեղ ես դրել: Թեկուզ մի օր երեխադ առանց հացի անկողին մտա"ծ կա:

-Ի"նչ ես հիմար-հիմար դուրս տալիս: Բա դու ինչ տղամարդ ես, որ օրավարձով էլ փորներդ չեք կարողանում լցնել: Ամեն անգամ երեսովս ես տալիս: Քիչ համբերիր, քաղաք տեղափոխվեցի փարախիցս երկու էծ կտամ գոնե խմելու կաթ կունենաք: Հերի"ք չի:

-Երազի նման օրերս անցան, երգս արդեն երգված է: Հեռվում քայլող մտերիմ մարդկանց շունչը զգում եմ: Չմոռանամ քեզ հիշեցնել, որ հոգեհացիս խմիչքեղենն ու զակուսկեղենը քեզ վրա եմ թողել:


    
    
    

-Շատ մի երկարացրու, մենք դեռ իրար հետ ինչ տեղեր ենք գնալու: Հասկացա"ր:

-Ամոթ է Աշոտ, իմ ինչ տարիքն է: Հայ-հայս գնացել, վայ-վայս է մնացել: Կուզս վաղուց գետին է կպել:

-Լավ- լավ քեզ մի թանկացրու: Դու, ոնց ասում են, էլի:

-Ամոթ քեզ, հազար ամոթ: Ուժասպասռ եմ, չես հասկանում: Գումարներ ես քեզնով արել, արի ինձ մի քանի որ հետդ քաղաք տար, կարոտս առնեմ: : Ոնց բուհը ավարտեցի քաղաքի երեսն չեմ տեսել:

-Աչքիս վրա, դրանից հեշտ բան:

-Ով չգիտե, թող իմանա, հոգնել եմ գյուղից էլ, նրանում եղած շան հոտառություն ունեցողներից էլ:
     -Քիչ չեմ հենց դռանս շեմից նրանց դուրս շպրտել, բայց երեսներին շան կաշի է, էլի շարունակում են թոթոլ շան նման հետևիցս քարշ գալ:

-Չես հանդիմանո"ւմ: Ոչինչ կտեղափոխվես ու կազատվես բոլորից էլ, գեղի ցեխոտ ճանապարհներից էլ:

-Իսկ էդ որ գնացողն է հետ վերադարձել: Բա որ ասում եմ ոչ մեկը:

-Հասկացա: Դրա համար էլ մի քիչ ժպտա, որ օգնի մարդկանց: Դեմքդ դարձրել ես քացախի տիկ, մարդ ռիսկ չի անում քեզ դիմի, մոտիցդ անցնի:

-Լավ-լավ ջուր ես ծեծում: Փոխանակ աստված կանչենք շուտ հեռանամ պրծնենք ինձնից, նավսո"ւմ ես: Երևում է տուն գնալուդ ժամանակն է: Սոված, ինքս գնամ մի քիչ փորս լցնեմ թե չէ…


    
    
    
    
    

ԵՍ


    

Ես շա"տ եմ շահել ողջ գիտակցական կյանքիս ընթացքում: Կասեմ….ոչինչ:

Ես շատ ուշ հասկացա ժամանակի ընթացքը, նրա պահանջը…շողոքորթել, ստել` հանուն դրամի, պաշտոնի, աթոռի:

Ես ի"նչ եմ ուզում…միայն հաց` որովայնիս քաղցը հագեցնելու համար և մի քանի փալաս-փուլուս մարմնիս անբարեմասնությունները ծածկելու համար:

Ես շատ թույլ եմ, ցավն է ինձ բռնել…հոգսը կեղեքում է ինձ: Քաղցը, սովը` ինձ հետ են սնվելուս պահից:

Ես կուզենայի հանգիստ առնել…չեմ լալիս, չեմ վախենում, բայց չէ որ սրիկաներն ապրում են ու լավ են ապրում: Ինչո"ւ չհավաքել նրանց բոլորին մի տեղ ու պատժել` թեկուզ կախել /հակամարդկային չհամարել/: Եվ այսօր թիվ չկա սրիկաներին…

Ես միայն հույսով ապրեցի: Չէ որ Հաբեթի զավակների ճշմարիտ արքայությունից եմ: Մեղավոր եմ, որ ուրախությամբ ընդունեցի խեղկատակությունը, անճարակությունը, խենթությունը:

Ես հասկացա, որ կյանքը դաժան է, հիմարանալը հեշտ: Իմ կյանքը` թյուրիմացություն, զուր ջանքեր` արդար ճանապարհորդ, ո"ւր հասար: Մեկը տրորում է ինձ, մյուսը դուրս շպրտում.մյուսը խաբում, որի"ն հավատաս ու ինչպե"ս դիմանաս: Իսկական կյանք մի խոսքով չունեցա:

Ես դրամին շատ եմ սպասում, անհագ որկրամոլի նման, սպասում հավատով, կարեկցանքով: Չկարծեք դրամապաշտ եմ: Չգիտեմ, երևի մոռացել եմ պարզապես, որ մեր կառավարության համար ստորին խմբի անդամ եմ:

Ես շատ հույս ունեմ, որ շուտով, շատ շուտով դոլար, եվրո կունենամ…և այդժամ կլինեմ դատարկապորտ, բռի, քծնող, ստախոս: Կխառնվեմ քաղաքական գործիչներին, կպաշտպանեմ մուրացիկների շահերը և ամենակարևորը նրանց զուր հույսեր չեմ ներշնչի:

Ես այժմ անիծված եմ, այո, այո, չնայած հավատում եմ Աստծո գոյությանը: Նա ինձ ուժ է տալիս, շատ թույլ եմ, բայց լավագույնը մի լավ հարբելն է ու քնել այգուս մեջ` կեռասենու տակ, երեքնուկների վրա նրանց բույրը շնչելով:

Ես քաղաքական գործիչներին, բարերարներին տանել չեմ կարողանում: Նրանք ընչաքաղց մոլագարներ են, նրանցից փրկվել է պետք, ճիշտը նրանց ետևից չգնալն է: Նրանց սիրով «կթաղեի» իմ որովայնում….գոնե քաղցս մեկ ժամով կանցներ: Դրամապաշտ չեմ ու լավ գիտեմ, որ երեսփոխաների իդեալը իրենց գրպանն է, նրա պարունակությունը` պահպանելը:

Ես գտնում եմ, որ այսօրվա կուսակցությունները շահամոլ են, նրանց ձգտումը իշխանությունը տիրելու մեջ է, կառավարության հավաքած գումարները գրպանելու և շռայլելու մեջ: Երեսփոխանի աթոռը գրավելու, եվրո, դոլար շահելու մեջ է, պրիստիժի հարց է:

Ի չիք կդարձնեի նրանց ձգտումը և այդ նախարարներին, երեսփոխաններին աշխատավարձ չէի նախատեսի: Պատկերացնում եք, թե մեր բյուջեն որքան կխնայեր այդ առումով:

Ես այսօրվա կյանքի զավեշտախաղին չեմ մասնակցում: Պարզապես իմ միամտության վրա եմ զարմանում: Կյանքը զավեշտ է: Հաշվապահ ընկերոջս մի երեսփոխան ծառայողական սանդուխքով մինչև վարչության պետ աթոռի տիրակալ դարձրեց: Նա ի նշան երախտագիտության երեսփոխայի տղայի հարսանիքին իր տիկնոջ հետ 24 ժամ պարեց հարսանյաց սրահում: Նա այդ ձևով կարողացավ պարտքի տակից դուրս գալ: Եվ բացի դա էլ նախարար դառնալու երազանք ունի:

Ես բյուր անգամ գտնում եմ, որ ամենահարուստը ինքս եմ, բոլոր քաղաքական գործիչներից, երեսփոխաններից…Նրանց պես անկշտում չեմ: Ինձ իմ ծիծաղն է ու ծաղրը, հեգնանքը, հումորեսկը` լի ու լի ապրելու համար: Հեգնում եմ իմ կարողության չափ: Գիտեմ, որ հեռացած եմ իսկական հեգնանքից, ծաղրի, երգիծանքի սահմաններից, բայց ապրելու հույս են տալիս Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը:

Նրանք են միայն ի վերուստ ծիծաղի համար ծնված և նրանց է պատկանում հայ երգիծանքի արքայական գահին նստելու պատիվը: Աստվածային շհնորհ ունեն և գիտակ են նորաթուխ երգիծանքով զբաղվողներին ուղենշելու գործում:

Սոսկալի ոչինչ չկա, երբ ասպարեզում չկան նման անհատականություններ ու դու ինչպես միշտ փորձում ես նմանակել նրանց, սա է իրողությունը:

Ես կուզենայի, որ բարի խոսքով լցվենք: Հույսով ապրենք, այն թեթևացնում է, բուժում վերքերը: Հոգնությունս նշանելի է, և ա’յո, և ո’չ: Ապահով դիրքի չեմ տեսնում` թեթևսոլիկություն է դա: Գիտեմ, որ լավ դիրքի հասնելու համար, վատ է միայն այն, որ շատերը ժամանակից հետ չեն մնում: : ՈՒնեն և մշակել են իրենց կարծիքով ճիշտ ապրելու գաղտնիքը: Նրանք ունեն սողալու ժամ, շողոքորթելու ժամ, ստելու ժամ, ճամարտակելու, կեղծ արցունքներ թափելու ժամանակ: Այդ գրաֆիկը ինքս չունեմ, չեմ օգտվում:

Ես չեմ համակրում ոչ մի քաղաքական կուսակցության, կեղծ բարեպաշտներին, ընչաքաղց պաշտոնյաններին, սուտ բարերարներին, փառամոլ երեսփոխաններին ու նախարարներին: Ինձ համար կարևորը սկզբունքն է, նրա ճիշտ օգտագործումը: Նրանց սկզբունքին եմ դեմ…միգուցե սկզբո"ւնք չունեն: Եվ եթե կլինեն մարդիկ, ովքեր կնմանեցնեն իրենց իմ հերոսների հետ, թող ինձ ներեն:

Ես չունեմ ոչ մի նյութական կարողություն, ուժասպասռ եմ եղել: Զրկանքները, որ կրում եմ` ժամ առ ժամ են ավելանում, ջլատում, հոգնեցնում մարմինս, հոգիս: Սոված եմ…և մահանալ չեմ պատրաստվում: Լավ հասկանում եմ, որ քաղցած փորով հնարավոր չէ լավ գրել: Իմը միայն հեգնանքն է և իմ կարողության չափով փորձում եմ հեշտացնել կյանքս:

Խնդրում եմ առանց չարամտության, առանց հետին մտքերի, որևէ ակնարկ չանել: Ազդեցությունը մեր մեծերի կա իմ գրվածքներում և ինձ երբեք ու երբեք, հազար անգամ, ոչ մի դեպքում գրող չեմ համարում: Գիտեմ, որ ծիծաղը ամենադիֆիցատային ապրանքն է և նրա շհնորհով հազվագյուտ մարդիկ են օժտված:

Ուղղակի չեմ կամենում 21-րդ դարում ապրել մեռելի կարգավիճակով: Ինձ համար կարևորը սկզբունքն է և ոչ թե իմ անձը, հետ վերադարձնել անցյալս չեմ պատրաստվում: Չգիտեմ կեղծել, ստել, շողոքորթել…Երանի թե իմանայի, գործածական կդարձնեի ու ինձ համար մի ճոխ թաղում կկազմակերպեի, իսկ կիսանդիրս էլ անպայման առանձնատանս բակում կտեղադրեի ինքնագրով. «Սոված մեռավ»:


    
    
    

ՓԱԽՈՒՍՏ


    

Այսպես շարունակվել երկար չի կարող: Մի բան է անհրաժեշտ մտածել: Իսկ մտածելու ոչինչ չկա: Խանգարող հանգամանքները այնքան շատ են, որ չգիտեմ ինչից սկսել: Անորոշություն է և դրանից դուրս գալու ոչ մի հնար:

Լավ եմ հասկանում, որ միայն այս երկրից փախուստը կփրկի ինձ և ինձ նման շատ շատերին: Ո"ւր գնամ, երբ ամենուր անծանոթ միջավայր կլինի, իրենց օրենքներով, ավանդույթներով, սովորույթներով: Մնալն էլ ձեռնտու չէ: Ժամ առ ժամ փոփոխվող գները, նվաստացուցիչ մի քանի դրամը ոչ մի կերպ չի կարող փակել ընտանիքիս ծախսերը: Տարիների ստեղծացս ո"ւմ թողնեմ: Սխալվել չեմ ուզում, դիմել որևէ մեկին նույնպես: Իսկ հույս կա, որ հարուստ հարազատդ քեզ կօգնի և երբեք անտարբեր չի անցնի քո ցավի, վշտի կողքով: Կօնեն քեզ, միգո"ւցե կարդարանան, որ իրենք էլ չունեն, նրանք էլ կարիքի մեջ են:

Չեմ հասկանում թացը չորից ջոկել, սահմանազատել: Ամենուր լսվող տրտունջները չեն թողնում ոչ մի հույս:

Հավաքվել է պետք ու հեռանալ, որքան հեռու, այնքան լավ: Եվ թեկուզ դրսում հավաքարար լինեմ քան այստեղ մանկավարժ, գոնե այնտեղ կմաքրվեմ տարիներ ի վեր կուտակվածս ցավից, հոգսից:

Վիրավորված ու զայրացած եմ կառավարությունից: Չեմ կարող ներել նրանց: Իմ ուզածը շատ-շատ քիչ է` մի կտոր հաց, ուրիշ ոչինչ: Ինքս մեծ հարստության կամ կարասու ձգտում չունեմ ինչպես մյուսները, թանկանոց իրերի երազանք չունեմ: Ինձ համար պակասում է մարդկային ջերմ հարաբերությունը, փոխհարաբերությունը: Այն կամաց-կամաց կորչում է անվերադարձ…

Չեմ հասկանում թե ինչու այդպես ստացվեց, չէ որ տարիներ ի վեր գործող . «Բոլորը մեկի, իսկ մեկը բոլորի» սկզբունքը կար և արդարացված էր: Եվ այն ժամանակը բերեց ու ժամանակն էլ տարավ:

Այսօր ամեն մեկս էլ փորձում է իր ճիշտ տեղը գտնել, ապահովել իր ընտանիքի գոյության միջոցները: Ցավալին նա է, որ քչերին է դա հաջողվում: Եվ առկա է փախուստը…

Շահարկում ենք, թե գնում են, լքում իրենց տունը: Ինքս էլ առանց վարանելու կգնայի: ՈՒրիշ ճանապարհ չեմ տեսնում: Միայն թե տեղը հայրիկիս շիրիմի կողքին պետք է լինի, որտեղ պապիկս է, տատիկս, մայրս, նրան ո"նց թողեմ: Չէի կամենա, որ հողս ինձանից երես թեքի, նա է իմ կերակրողը…

Մանկուց երազել եմ կուտակելու, ունենալու մասին: Միշտ բավարարվել եմ քչով: Մի կերպ գոյատևել եմ ու անչափ երջանիկ եղել, իսկ հիմա"…խոսելս անգամ չի գալիս, դանակը ոսկորիս է հասել և չկա ոչ մի հնար ապրելու համար:

Կռվելու, բանավիճելու, խոսելու ցանկություն նույնիսկ չունեմ: Միայն թե հանգիստ թողեք ինձ:

Գնալուս ճանապարհը շատ կարճ է մնացել, շտապել է անհրաժեշտ, իսկ փախուստս երբեք արդարացված չէ…


    
    
    

ՏՂԱՄԱՐԴԸ ԵՎ ՍԵՔՍԸ


    

Այսօր քիչ չեն այն տղամարդիկ, ովքեր անցնելով իրենց կյանքի որոշակի ժամանակշրջան, հանկարծ զգում են, որ առանց սեքսի ապրել չեն կարող: Եվ սկսում են մտահոգվել, մի"թե վերջն է արդեն: Մեկ-երկու ամիս և ոչ մի փոփոխություն: Լավ է, որ չեն խելագարվում և ուշացած դիմում են բժշկի օգնությանը:

-Բժիշկ, խնդրում եմ օգնեք ինձ: Բողոքներ ունեմ, դե հա, հենց այն գործի պահով:

-Իսկ անալիզները բերե"լ եք, -ասաց բժիշկը:

Մեր հերոսը շտապ դնում է թղթերը սեղանին: Անցնում է տասը րոպե, հետո քսան: Իսկ բժշկից ոչ մի ձայն:

- Ինչի" համար եք եկել, դուք լիովին առողջ եք:

- Դե ոնց ասեմ, կնոջս հետ արդեն ոչինչ չի ստացվում:

- Քանի" տարեկան եք:

- Արդեն վաթսունի մոտ:

- Կարծում եք թե դեռ երիտասարդ եք: Լավ պատմեք տեսնեմ:

- Ինչ պատմեմ: Քանի դեռ ջահել էի, փարթամ, կնճիռներ չկար, հագուստս տեղը, աշխատավարձս` բարձր, ամեն ինչ լավ էր…

- Դա ի"նչ կապ ունի էն գործի հետ:

- Դե դա էլ ուզում եմ ասել: Հաճախորդներս շատ էին, գոհ, կնոջս հերթ չէր հասնում: Նա բավարարվում էր գնածս նվերներով: Նա գոհ էր ու երջանիկ:

- Իսկ հետո":

- Էլ ինչ հետո, թե ինչպես անցան տարիները: Բիզնեսս սկսեց, դե գործիքի նման` անկում ապրել: Մի օր լավ, մի օր վատ: Բացարձակապես եկամուտ չկա: Անկայուն վիճակ է:

- Այդպես էլ դուք կորցրեցիք ձեր սիրուհիներին, սեքսուալությունը և մնացիք միայն ձեր կնոջ հույսին: Ցավալի է և գիտեք ունիկալ դեպք է իմ պրակտիկայում, որ մեկը մյուսի հետ ուղղակի կապ ունենալ չի կարող: Իսկ ուրի"շ միջոցներից չե"ք օգտվում:

- Դե ոնց ասեմ, հույժ անհրաժեշտության դեպքում:

- Կարծում էիր հավերժ երիտասարդ պիտի մնաս ու գործիքդ էլ պիտի միշտ փայլի և դու քեզ երջանիկ պիտի համարես, սխալվում ես:

- Տուն եմ մտնում ուրախ տրամադրությամբ, իսկ նա չի դիմավորում:

- Էլ ո"ւմ ես պետք, ոչ մի բանի պիտանի չես: Մեքենան որ գնեցիր, մաշվածության ժամկետը անցել է, փոխիր, նոր մուշտակ պիտի գնես` ֆրանսիական, կոշիկներս` իսպանական: Մի խոսքով ոտից գլուխ փոխվելու ենթակա եմ…կամ պահանջներս կամ հեռացիր:

- Բժիշկ, ինչպե"ս վարվեմ, ո"ւր գնամ:

- Դուք մենակ չեք: Ինքս էլ նույն վիճակի մեջ եմ: Ստացածս աշխատավարձը հազիվ բավարարում է տուն հասցնելուն, սիրուհիներին ժամանակ չի մնում: Կինս պատճառաբանում է, որ մեր երկրի տնտեսությունը անկում է ապրում և մի միջոց պետք է լինի այս վիճակից դուրս գալու համար. «Վճարիր և կստանաս»: Սա նրա սկզբնախոսն է:

- Ի"նչ ելք կա: Քանի կարող ուժ ես, ամենքին էլ պետք ես, մազերդ սկսեցին անհետանալ, դու այլևս ոչ մեկին պետք չես:

- Եվ նույնիսկ բժշկությունը անզոր է քեզ օգնել: Հավաքիր ճամպրուկդ, սպասիր, որ կհայտնվի քո բար ոգին և կտանի քեզ իր հետ:

- Եվ մոռացիր ամեն ինչ, եթե կարող ես…


    
    
    
    

ԾԽԱԽՈՏ

- Ծխախոտը գլխացավանք է, -միշտ կրկնում էր մանկությանս ընկերը:

- Ծխախոտը վնասակար է առողջությանը, -քնելուց առաջ մրմնջում էր կինս:

- Ծխախոտի մեկ գլանակը սպանում է ձիուն, -ավելացնում էր որդիս:

Եվ ինչ միայն պատմություններ նրանք չէին պատմում: Անգամ հիշում կառավարության որոշման թվահամարը/ո"ւմ մտքով կանցներ/:

Հարգելի ընթերցողին թող չթվա, թե ինքս ոչինչ չեմ հասկանում ու չեմ ընդունում նրանց խոսքը ի գիտություն, բայց ի"նչ անեմ, չեմ կարողանում հրաժարվել և օրե օր ավելի է մեծանում պահանջս ծխախոտի նկատմամբ: Մի գլանակը ավելին էր ինձ համար` քան օրվա մեջ քան երեք չորս համեղ ուտեստը: Ի"նչ սուրճ առանց ծխախոտի, ի"նչ կոնյակ` առանց ծխախոտի: Եկեք ցնդաբանություն չհամարենք: Քանի որ ուսանողական տարիներին ընկերներս ծխում էին, իկ ես խորհրդատուի դերում էի: Բանակում նույնպես, բանտում ևս առանց ծխախոտի:

Դա կառավարության մեղքն է, որ ինքս էլ սկսեցի ծխել: Կասեք ինչո"ւ: Շատ պարզ, թույլատրեց փոքրիկ կրպակներ բացել: Օգտվելով առիթից, մտածեցի թե բիզնեսը լավ բան է, քաղաքից գյուղ ապրանք բերելով ու գյուղացիների վրա թանկ ու կրակի գնով վաճառելով մի հալի էլ ես կհասնեմ, բայց չարաչար սխալվեցի: Ոչ միայն կրպակիս շնորհիվ սովորեցի ծխելը այլև զրկվեցի տարիներով կուտակացս ողջ ունեցվածքիցս:

Ու հիմա թողնելով կրպակս, անցա իմ նախկին աշխատանքին: Դպրոցում մանկավարժ եմ: Մինչև դպրոց հասնելը մեկ կիլոմետր է: Ճանապարհիս ինձ հանդիպում են ծխողները և չծխողները: Ծխողները ինձ դասեր չեն տալիս, դա միայն չծխողներին է վերաբերվում: Ավելի շատ նրանք են հիշեցնում. «Ոչ միայն ձեզ եք թունավորում, այլ նաև մեզ էլ, օդը մաքուր թողեք»: Մի տասը գլանակ վառում եմ մինչև դպրոց հասնելը շատ չէ", ո’չ: Քեզ դպրոցի պատերից ներս ո"վ կթողնի, երեխաներ կան, ծնողներ են այցելում` նրանց ներկայությունը կա ու կա: Չնայած տնօրենս, ինձնից ավելի ծխախոտամոլ է, ամեն անգամ հանդիպմանը չի մոռանում. «Աշակերտներին չսովորեցնես, նրանցից էլ չփորձես ծխախոտ ուզել»:

Ասելիք չկա, չնայած ինչո"ւ չկա: Իրեն կարելի է, ինձ ոչ, գլուխս չեմ ուզում դնել: Հազիվ դիմադրում եմ մինչև զանգի հնչելը, մտնում առանձնասենյակս ու թաքստոցից գաղտագողի հանելով ծխախոտատուփը նորից գլանակը-գլանակի ետևից: Երբ հագենում եմ, սենյակս թոնրատան է նմանվում: Վերանորոգման կարիք կա, պատերը վաղուց պաստառի կարիք ունեն: Մի օր քիչ մնաց շնչահեղձ լինեի ու այդժամ հնչում է դասի կանչող զանգը: Երջանկությունս փոխվում է տխրության: Ստիպված գնում եմ դասարան: Այստեղ էլ ականջիս են հասնում երեխաների քրթմնջոցը. «Նորից վրայից շան հոտ է գալիս»:

Դե երեխաներ են, չլսելու եմ տալիս ու հազիվ շարունակում դասս: Հազիվ զսպելով փորձում եմ մտորել: «Ասենք թե թողեցի ծխելը, բա մեղք չէ վաճառողուհին` նրա որդին դեռ ուսանող է, իսկ վարձը մուծելը անհրաժեշտություն: Գործարանի տերը արտադրանքը աղբանոցում է այրելու, պետք է իրացնի` վարկը փակելու, տուն գնելու խնդիր ունի, պետք է օգնել նրան: Եկեք մոռացության չտանք ծխախոտագործին, թոշակառու տատիկին, որի չորացրածները ամենաորակյալներն են, եռեսուն տարի նույն գործի վրա է, ու մնացել է օճորքից կախ»:

Չէ~, հաստատ չեմ թողնի ծխելը, նրանք ինչով պիտի ապրեն, և ինքս էլ ազատ ժամանակս, ինչպե"ս պիտի մեռցնեմ: Համ էլ մայրամուտս մոտենում է, ինչու կյանքիս վերջին օրերը վատ ապրեմ: Չնայած ստացածս նվազագույն աշխատավարձս միայն ծխախոտին է բավականացնում:
     Չեմ հասկանում, իմաստ ուներ արդյո"ք այս ամենը գրի առնել: Չծխելը լավ բան է, բոլորս էլ հասկանում ենք ու սկսում ծխել ու շարունակել…

Ոչ մեկի համար էլ հաճելի չէ, երբ իրեն տեղի-անտեղի դիտողություն են անում:

Հաճույքով մի քարարձան կկառուցեի մեր գյուղի միակ բլրի վրա ծխողների պատվին…

Կարծում եմ դա վատ միտք չէ: Կարևորը շատ համախոհներ ունեմ…


    
    
    

ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ


    

Արշակը բանակից զորացրվեց: Ծնողները ոչ շատ մեծ խնջույք կազմակերպեցին այդ առթիվ: Ողջ գյուղը մասնակցեց ուրախությանը: Բարեմաղթանքներին վերջ չկար:

-Վերջացրիր որդիս, գոհ ենք ու երջանիկ: Մնաց մի գեղեցկուհի էլ ընտրես, մենք ավելի կերջանկանանք, -ասաց մայրը և ավելացրեց, -կուզենայի որ այդ աղջկա մատները, մաշկը, լինի ձյունի պես ճերմակ: Երկնքի պես կապույտ լինեն աչքերը: Ճակատը պետք է լայն լինի, մազերը երկար ու ոսկեփայլ, ձայնը երգեցիկ, բերանը նեղ, հասակը ոչ բարձր, ոչ ցածր, մինչև մեկ մետր ութսուն սանտիմետր, որպեսզի համբյուրելու համար աթոռ չդնես ոտքերիտ տակ և բացի դա էլ նոր գնած մահճակալը փոխելու կարիք չունենաք…

-Շատ եմ սիրում, որ աղջիկը քչախոս է լինում: Հարսնացուդ պետք է համբերող ու համեստ լինի: Հանկարծ, որ հարբած վերադառնամ տուն, չտեսնելու տա, սկեսուրի հետ չմիանա ու չտրտնջա: Եթե կոպիտ լինեմ կնոջս հետ, սխալ արտահայտություններ թույլ տամ, լուռ լսի, չիմանալու տա, չհակաճառի, չպատասխանի: Ոչ շատ հաստլիկ լինի, ոչ շատ բարալիկ, որպեսզի տեսնողները չխղճան նրան, -ասաց հայրը:

Եվ Արշակի համար սկսվեց փնտրտուքի մի մեծ շրջան: Գյուղն ամբողջովին ոտքի տակ տվեց, հետո փնտրեց հարևան գյուղերում, նույնիսկ մայրաքաղաք հասավ, բայց ծնողների պատվիրած աղջկան չէր գտնում: Մի տեղ հայրիկի նշած բարեմասնություններով կար, մյուս տեղ մայրիկի նշածով: Եվ վերջապես մի օր էլ գլխի ընկավ, որ երկու երնեկ մի տեղ չի լինում: Որոշեց ինչ ուզում է լինի: Կամուսնանամ, կյանքը ցույց կտա: Ծնողներիս ի"նչ գործն է: Նրանց հետ հոմ չի ապրելու, այնքան էլ անշհնորք չեմ, որ մի ընտանիք չկարողանամ պահել: Դեռ ամեն ինչ առջևում է և բացի դա էլ ամունանալուց հետո համատեղ կյանքի ընթացքում կհարմարվենք…

Մտորումները հանգիստ չէին տալիս Արշակին և այս անգամ խառնվեց մորաքույրը.

-Արևիկը, մեր հարևանուհին է, ոչ մեկի հետ գործ չունես, աչքիս առաջ է մեծացել: Անող-դնող է, ձեռքից ամեն ինչ գալիս է, բայց մի բայց կա, որ…հայրը հարբեցող է, եղբայրն էլ գողության համար բռնվեց, վախենամ թե իրենց շարքերը քեզ քաշեն ու ծնողներիդ մոտ վատերես դուրս գամ:

-Գալուստի աղջիկն էլ վատը չէ, -ավելացրեց մորաքրոջ ամուսինը: Աղջիկը իսկը հորդ նախանշած աղջիկն է, հայրն էլ ոսկե մասնագետ է, ողջ գյուղի հողակտորների վարը ինքն իր տրակտորով անում, ձերն էլ անվճար կվարի, կցանի, ձեզ վրա էլ մնում է միայն ջրի հարցը, դե մենք էլ կօգտվենք ձեր խնամիական կապից…

Միայն թե Արշակը Գալուստի աղջկա հետ այդպես էլ չկարողացավ հանդիպել, որովհետև նրա աղջիկը հոր կողմից յոթը փակի տակ էր պահվում, տանից դուրս չէր գալիս:

Օրերն անցնում էր, Արշակը որոշեց դադարեցնել իր համար հարսնացուի որոնումները: Տարիներն անցնում էին և Արշակն էլ էլ ավելի սկսեց բծախնդրորեն մոտենալ այդ հարցին:

Մայրը տեսնելով, որ որդին շատ է տանջվում որոշեց զիջումների գնալ.

-Որդիս թող քո սրտի ուզածով լինի:

Հայը, որ ուշադիր լսում էր իր կնոջը, չհամաձայնվեց նրա որոշմանը. «Ես մնում եմ իմ կարծիքին»:

Եվ վերջապես Արշակը ճարահատյալ դեմ կանգնեց իր ծնողներին, չնայած շատ հեշտ չէր իր համար.

-Սաթենիկին հավանել եմ, նա կա ու կլինի ձեր հարսը, հարևան գյուղից է, -ասաց որդին ու ծնողների հետ էլ գնաց հանդիպելու նրան:

- Չեմ ուզում, հետը ոչ ման եմ եկել, ոչ ծանոթ եմ բնավորությանը, առարկեց Սաթենիկը:

Հայրական տատը Սաթենիկի վրա բարկացավ.

-Սաթենիկ ջան, ինչի"դ է պետք ման գալը կամ բնավորությունը: Պապիտ հետ պսակվելիս, այդ տանը հինգը տղամարդ կար, միայն հինգերորդ օրն իմացա, թե ո"վ է նրանցից իմ ամուսինը:

-Սաթենիկ ջան, ես ավելի վատ դրության մեջ եմ եղել, -ասաց մայրական տատը, -մի ամիս էր, որ ամուսնացել էինք, ուզեցի իմանալ թե ով է ամուսինս, սկեսրարս ջղայնացավ վրաս. «Մի ամիս է եկել ես, ուզում ես տղաներիս մեջ կռիվ գցել, իրար թշնամի սարքել»:

Արշակին ոչինչ չէր մնում, ելնելով ծնողների շահերից ու պատվից, դիմել համապատասխան մարմիններին իրեն հարսնացու գտնելու հույսով խոստանալով խոշոր դրամական պարգև…


    
    
    
    

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ


    
    

- Դուք ձեզ գրող համարո"ւմ եք:

- Ո’չ և միայն ոչ: Կա դերձակ, կա կարկատան անող` փինաչի: Ինքս կարկատան անող եմ և երբեմն կարողանում եմ կտորի մնացորդներից նոր հագուստ ստանալ:

- Ո"ւմ եք ձեզ ամենամոտ մարդ համարում:

- Ամենամոտն ինձ համար եղել ու կմնան Հ.Պարոնյանը, Լ.Կամսարը, Եր.Օտյանը: Կարող եմ հրաժարվել ամենաճոխ խնջույքից, կինոսերիալից, իմ նախընտրած խաշից ու ժամերով, օրը տասը անգամ, կարդալ նրանց թողած գրական ժառանգությունը, որ պահպանվել է իմ անձնական գրադարանում: Միգուցե կենդանի լինելու դեպքում նրանք մի լավ կկշտամբեին ինձ, որ ավելի շատ նմանակումներ եմ անում քան նրանց գործը շարունակում…

- Եվ այդ ձևով ցանկանում եք «փառքի» հասնել, գրականությո"ւն թողնել:

- Օ~, ոչ, ինքս այդպիսի նպատակ չունեմ: ՈՒղղակի մամուլը դրա կարիքն ունի, ինձ մոտ էլ փոքր ինչ ստացվում է: Ինչ է ձեր կարծիքով «Կարգին հաղորդումը» , «Երեք պատը» որն ասեմ` երգիծանքի հետ կապ ունեն, բայց իրենց փողոցային ժարգոնով, մտածելակերպով լսարան են պահում, լավ փողեր աշխատում: Այսօր մարդիկ փոփոխությունների են սպասում: Որովհետև դարձել են փոփոխամիտ, փոքրոգի և անկարող են ընկերության բեռը երկար տանել: Ինքս փորձում եմ նմաններին ցույց տալ, որ ամեն ինչ անցողիկ է: Միայն մարդն է մնում, պիտի մարդուն բարեկամ լինել:

- Միգո"ւցե ժամանակներն են փոխվել և դուք վախենում եք ամեն ինչ…

- Քիչ չէ, տարիքս արդեն այն չէ: Անցնող ամեն մի օրս մի մասնիկ է տանում ինձնից: Օրեցոր աճող հոգսերս «խեղդամահ» են անում ինձ: Չնայած մի կերպ դիմանում եմ: Նախկին կենսախինդությունը չունեմ, բայց ցանկալիին հասնելու նպատակս, ձգտումս նույնն է մնացել, միգուցե կհասցնեմ…ԵՎ բացի դա էլ նոր գործեր եմ պլանավորել, պիտի գրի առնեմ, չնայած մտովի սպասվող օրերումս միայն վիշտ եմ տեսնում, հիվանդություններ, նվաստացումներ:

- Ո"ւմ կողմից:

- Դա ինչ կարևոր է: Բոլորն էլ փորձում են ոտնատակ տալ ինձ, տրորել: Թեկուզ և տղաս ու իր կինը: Դեռ փոքր էր, նրա հոգսերը իրականացնողն էի: Ամեն ինչ հանուն երեխաներիս: Հիմա ինձ «խենթի» տեղ են դրել: Հիմա փոխվել եմ հոգեպես և արտաքնապես: Ականջներս սկսել են ավելի կախվել, գլխիս մազերը վաղուց ի վեր լքել են ինձ, քիթս է միայն դեմքս ծածկում: Դեռ բուհի ընկերներիցս մեկը, ով վերջերս այցի էր եկել ինձ, կես ժամ խոսելուց հետո միայն կարողացավ ճանաչել ինձ, որ ես, ես եմ: Մի խոսքով մարդկային կերպարանքս կամաց-կամաց կորցնում եմ:

- Իսկ օգնո"ղ չունես, չէ որ նախագահին բաց նամակ էիր ուղարկել:

- Զուր հույսեր;Նախագահականում սխալ հասկացան ինձ, կարծում էին նախարարական աթոռի եմ ձգտում;Այնքան միամիտ են: Շատ մարդիկ նստած սպասում են, թե հայրենի կառավարությունը վերջապես մի լավ բան կանի և մենք կուրախանանք: Իմ ուրախությունը «Հանուն ծիծաղի» ժողովածուս տպագրված տեսնելն է, որ գոնե մինչ ճամփա ընկնելս տեսնեմ: Եվ հետո միայն «Աստված հոգիս լուսավորի»: ՈՒրիշ ուրախության աղբյուր չունեմ: Գիտեմ, որ բազմաթիվ հնարավորություններ կան, մի քիչ հնարամտություն է, մի քիչ վառ երևակայություն է պետք: Ողղակի որոշել եմ սենյակներիս պատերը պաստառապատել կատակներիս ձեռագրերով: Ամեն ինչ օրիգինալ կստացվի, թանգարան կդառնա և այցելուներից հավաքած գումարներով մի քարարձան կդրվի գերեզմանաթմբիս…

- Ուրի"շ ինչ երազանք ու ձգտումններ ունեք:

- Ինչ երազանքներ կարող է ունենալ նպաստին սպասող անձը: Լսել եմ, որ օրերս ոսպ ու բրինձ են բաժանելու նպաստառուներին, միգուցե մեկ շաբաթ համեղ ուտեստ կունենանք: Չնայած հարևանս հիշեցնում է, որ հարուստների համար է, որ ավելի հարստանան…Մի նոր տարի էր մնացել, այն էլ փորձում են հարամել: Ողջ աշխարհում ամանորի նախորեին էժանացումներ են, մեզ մոտ հակառակ պրոցեսն է: Երևում է մեր նախարարներն երկու ստամոքս ունեն և ուտելիքը չեն կարողանում հասցնել: Միգուցե թոշակառուներիս հաշվին փորձում են պետության վարկերը փակել…Ինքս իմ մասին չեմ մտածում, մի բաժակ թեյն ու մածունը լի ու լի: Ճամփորդ եմ, այսօր կամ, վաղը չկամ: Մեր հետնորդներն են մեղք, վարկերի տակից ոնց են դուրս գալու: Ապրելն ավելի է դժվարացել ու ոչ մեկին չի հետաքրքրում:

- Իսկ ի"նչ սպասելիքներ ունես:

- Սպասելիքներ չգիտեմ: Բայց համենայնդեպս հույս ունեմ, որ մի քանիսը կկարդան, իսկ մի երկուսը գոնե կհավանեն ու համամիտ կլինեն ինձ հետ: Երջանիկ եմ, որ դեռ ինձ հանդուրժում են…


    
    
    
    

ԿԱՏԱԿ

/ Սիրով` Գուրգեն Լոռեցուն /

Ոչ բարով այդ պահին զանգեի ընկերոջս` Գուրգենին: Նրա փոխարեն լսափողը վերցրեց կինը` Ռոզան:

-Գուրգենը տանը չէ, միգուցե կգա ժամը իննին կամ կբերեն, -չմոռացավ նա:

-Ինչպե"ս թե, - զարմացա ինքս:

-Բնավորության գիծ է դարձրել: Մեկ ամսից ավել է առավոտյան տանից սթափ դուրս է գալիս և բերում են կամ չեն բերում հարբած վիճակում: Կամ էլ ընկերները մոռանում են նրան և նա քնում է իր առանձնասենյակում: Միևնույն է, երևի թե լավն այդ է, չի գա, չենք վիճաբանի ու տրանսպորտի վրա էլ իզուր գումար չի ծախսի ու իր խնայած գումարով էլ իր համար արաղ կգնի:

-Չհասկացա, -հազիվ շշնջում եմ, - նա այդպես չէ, ինչպես նկարագրում եք:

-Հիմա այդպիսին է: Աշխատանքի դիմաց չեն վարձատրում, խաբում են, ստացածը մեկ շերտ երշիկն ու պանիրն է, երկու բաժակ օղին: Հավաքվում են նրա մոտ, այդ ընթացքում մեկ-երկու նկար նկարում, իսկ պատվիրատուն այդ ընթացքում սեղանն արդեն գցում է: Չես լսել Սոսի, Հրանտի, Վաչոյի մասին: Նրանք տիպիկ կապիտալիստներ են: Գիշեր-ցերեկ նրանց պատվերն է կատարում, աչք փչացնում, հոգ տանում տպագրության մասին, ուրախանում նրանց գրքերով, իսկ ինքը դատարկ գրպանով է տուն վերադառնում: Իսկ տան անդամները` չէ որ ուտել են ուզում, հագուստ, դեղորայք, որոնց նա ի զորու չէ վճարել: Իսկ Գուրգենը միայն ու միայն նրանց հաջողություններով է հպարտանում, ուրախանում…

-Բայց չէ որ նրանք պարտավոր են վճարել նրան, -ավելացրի: -Վճարել` գրքո"վ, չլսված բան…

-Գիտեմ, որ հոգեպահուստ ունի: Գրպանները մի օր դատարկեցի: Հրաժարվեց մեր միակ տղային հիվանդանոց տեղափոխել, ավելնորդ ծախս չանելու համար: Դերասանուհի հարևանուհիս փրկեց որդուս կյանքը, բժշկի ծախսերը փակեց և ինձ էլ հանեց հերթական ամոթալի դրությունից:

Այսպես երկար շարունակվել չի կարող: Թոռների տեր ենք արդեն, եռեսուն տարվա ամուսիներ ենք և ցավ ու ափսոսանք կա մեջս, բայց անզոր եմ այլևս սպասել, բաժանվել է պետք և անհապաղ նրան հեռացնել իմ բնակարանից: Գոնե այդպես ավելի հանգիստ կլինենք ես ու որդիս…

Ու դեռ խոսքը բերանումն էր անցավ ինձ.

-Իսկ ձեզ մոտ ինչպե"ս է:

-Ոչինչ, բայց ավելի լավ է կնոջիցս հարցնեք:

Ու խոսափողը փոխանցեցի կնոջս: Եվ Ռոզան ու Վարդիշաղս, թեև իրար չէին ճանաչում, մտերմիկ զրույցի բռնվեցին, /չեք պատկերացնի / հեռախոսիս լիցքավորած գումարը հազիվ բավականացրեց նրանց կես ժամ տևած զրույցին: Միայն ականջներիս հասավ Վարդիշաղի վերջին միտքը.

-Արմենը ոչինչ, ի տարբերություն Գուրգենի միայն գարեջուր է խմում, եթե գնում եմ, արաղի երեսին չի նայում: Ընտանիքիս հոգսերը ամբողջությամբ չենք կարողանում լիովին թեթևացնել, բայց դե այնքան էլ ծախսատար չենք: Ամուսինս իրեն տվել է ծխախոտին, շատ է ծխում, աշխատավարձի մեծ մասը այրում թափում է: Իրեն ամբողջովին նվիրել է կեռասենու այգուն, ողջ օրը ծառերի հետ է ու նրանց հետ խոսում, կիսում իր վիշտը, պատմում ապրումները և մեկ-մեկ էլ գրի առնում: Պարզ չէ, բերքի եկամուտն իմն է, տղայիս ու աղջիկներինս:
     Արմենին մի քանի տուփ «Չիբուխն» է:

- Շատ երջանիկ կին ես, լավ է: -Մի ողջ սենյակ Գուրգենի ձևավորած գրքերն են ու թերթերը, դա իր հարստությունն է համարում` ապուշի մեկը: Այրելու եմ, որ ձմռանը տղաս չմրսի: Հաստատ որոշել եմ, այս տարի նրա համար ընտանիքի գրկում վերջինն է լինելու, դուրս եմ շպրտելու…

Ինձ մնում է շտապ գտնել Գուրգենին և պատմել լսածս նորությունը: Չմտածեք թե բացբերանություն են անում, էլ որ օրվա ընկերներ ենք: Ախր Գուրգենը իրոք միամիտ լոռեցի է, ազնիվ, անշահախնդիր, իսկ շահագործողներին թիվ ու քանակ չկա` Սոս, Հրանտ, Վաչո, Արմո, որին հիշես:

Վերջապես գտա նրան .

-Գուրգեն եղբայրս, մենք նախկին երիտասարդները չենք: Մեր աշխատանքը զուտ ընկերական հողի վրա լինել չի կարող: Մեզ ամբողջովին նվիրել ենք գրքին, իսկ ընթերցող չունենք, բարերար չունենք, մինչև ո"ւր…

Արի միացնենք մեր գրպանի պարունակությունները և փողոցում բաժակով արևածաղիկ վաճառենք: Հերթ սահմանենք ու եկամուտն էլ հավասար կբաժանենք: Եվ մեր կանայք էլ գոհ կմնան ու մեր տղաներն էլ մեր թաղման պահին իզուր տոկոսի տակ չեն ընկնի և դեռ մի քար էլ վրներս կքաշեն…

Գիտեմ Գուրգեն ջան երկուսիս համար էլ շատ դժվար է հրաժարվել ստեղծածից, բայց ուրիշ հնարավորություն չունենք: Կամ գիրքը կամ մեր ընտանիքը, էլ չեմ ասում, որ մեր ընկերներն էլ կհրաժարվեն մեզանից:

Գուրգեն երևի թե ստիպված կլինենք կերպարանափոխվել, նմանվենք փինաչի Սոսին, աղվես Հրանտին, մի մոռացիր, նրանց իրենց փառքն է հետաքրքրում, ոչ թե մեր հոգսերը, քաղց ապրող ընտանիքը…

Չավալին այն է, որ Գուրգենը չլսեց իմ խոսքը և խոստացավ իր նկարչի աստվածային շհնորհով օժտված, կրել միայն նկարչի խաչը և վրձինը, քանի դեռ շնչում է…

Երիցս ճշմարիտ ես Գուրգեն, մարդս միայն հացով չէ որ ապրում է: Ոչ բարով զանգեի եղբորս ու խոսեի Ռոզայի հետ, գոնե չէի իմանա նրա ծանր ապրումների մասին, խառնվեի նրա ցավին, հոգսին: Բայց ցավալին մեկն է, որ ինքս էլ նման շատ ծանր վիճակում եմ, բնությունիղ կախված ու նրան ոչնչով օգնել չեմ կարող:

Իսկ ապրել պետք է, հաց ուտել պետք է, թոռնիկներ պետք է, մահճիդ վրա լացող աղջիկ պետք է: Եվ ինչի" միայն կարիքը չունի մարդ արարածը:

Ի"նչ անեն նկարիչը, գրողը, որ իրենց իսկ շհնորհով կարողանան իրենց արդար հացը վաստակել ու չխաբնվեն մերօրյա գրագող փինաչիներին, իրենց հոգսերը թեթևացնեն, գիրք դառնալու ձեռագրերի հարցը կարգավորեն:

Իսկ օգնո"ղ կա, դա միայն ազնիվ ընթերցողն է, ով այս տողերը ընթերցում է, սիրով իր օգնությունը կառաջարկի: Չէ որ այս փոքրիկ պատմությունը իրական հիմքի վրա է գրված ու անսքող հուշերով կլցնի ամենքի սրտերը, նրանց հոգին, հոգեաշխարհը: Նրանք իրենց բարի խոսքը կթողնեն ընթերցողին որպես հիշողություն…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4196 | 0 | 0
Facebook