Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ընդդեմ Թրաֆիքինգի» դաս-իրազեկում

15:40, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
«Ընդդեմ Թրաֆիքինգի» դաս-իրազեկում
     Մարդկանց շահագործման երևույթի մասին աշակերտությանն իրազեկելու և այդ երևույթի աճը կանխարգելելու, հետևանքները մեղմացնելու նպատակով «Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում 2016 նոյեմբերի 30-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ավագ դասարանների աշակերտների հետ անցկացվեց դաս-իրազեկում:
     Աշակերտներին բացատրվեց, թե ինչ է թրաֆիքինգը, որ այն սոցիալական լուրջ խնդիր է: Ներկայացվեցին թրաֆիքինգի նպատակները և այդ երևույթի դեմ պայքարի արդյունավետ միջոցները: Թվարկվեցին մարդկանց թրաֆիքինգը բնութագրող տարրերը: Զանազան դերային խաղերի և գլուխկոտրուկների միջոցով ցույց տրվեց, թե ինչպես կարելի է խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց: Վերջում դիտեցինք ուսուցողական բնույթի տեսահոլովակներ, որոնք սովորեցնում են ինչպես աջակցել թրաֆիքինգի ենթարկված անձանց: Դասին ներկա էր նաև անչափահասների բաժնի տեսուչը, ով պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2675 | 0 | 0
Facebook