Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

3 տարեկան հնարամիտ երեխան հորը դուրս է բերել հիպոգլիկեմիկ կոմայից

16:44, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
3 տարեկան հնարամիտ երեխան հորը դուրս է բերել հիպոգլիկեմիկ կոմայից

Մեծ Բրիտանիայում 3 տարեկան Լեննի-Ջորջ Ջոնսը կարողացել է 34-ամյա հորը՝ Մարկին, դուրս բերել հիպոգլիկեմիկ կոմայից. երբ տղամարդը վատացել է, երեխան արագորեն հորը քաղցր յոգուրտով է կերակրել, ինչի հետեւանքով նա ուշքի է եկել:

Երկար տարիներ առաջին տիպի դիաբետով հիվանդ Մարկն ուշագնաց է եղել, քանի որ նրա արյան մեջ գլյուկոզայի մակարդակը թույլատրելի սահմանից ցած է իջել: Հիպոգլիկեմիկ կոման շատ վտանգավոր վիճակ է, որը կարող է հանգեցնել մահվան:

Ինքնազգացողությունը վատանալու պահին Մարկի հետ միայն փոքրիկ որդին է եղել, իսկ 31-ամյա կինը բացակայել է: Լեննի-Ջորջն ամենեւին չի վախեցել: Նա վազել է դեպի սառնարանը եւ աստիճանի օգնությամբ երկու քաղցր յոգուրտ հանել: Այնուհետեւ պլաստիկե դանակով բացել է դրանք եւ գդալով տարայի պարունակությունը հոր բերանը լցրել: Քաղցր սնունդը բարձրացրել է արյան մեջ շաքարի պարունակությունը եւ Մարկն ուշքի է եկել ու ընդունել իր դեղորայքը:

«Ամուսինս առաջին տիպի դիաբետ ունի, օրական չորս անգամ ինսուլին է ընդունում, - պատմել է տղայի մայրը՝ Էմման: - Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, ես մորս մոտ էի, որը մեքենայով երկու րոպե հեռավորությամբ է ապրում: Ընդամենը 30 րոպե եմ բացակայել: Երբ վերադարձա, ամուսնուս բազմոցին պառկած տեսա: Հարցրեցի, թե ինչու այդքան վատ տեսք ունի: Այդ ժամանակ էլ հայտնվեց Լեննին եւ ասաց, որ փրկել է հայրիկին: Մարկը հաստատեց: Երեխան նրան յոգուրտով կերակրել է այնքան ժամանակ, մինչեւ ամուսինս ուշքի է եկել»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
741 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ