Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Աստված անուն ունի՞

Է․ Մ․
Հեղինակ`
Է․ Մ․
20:16, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Աստված անուն ունի՞

Բոլոր մարդիկ անուն ունեն։ Տրամաբանական չէ՞, որ Աստված էլ կունենա անուն։ Մարդկանց, հատկապես ընկերների հետ շփվելիս կարևոր է նրանց դիմել անունով։ Իսկ եթե դիմում ենք Աստծուն, մի՞թե կարևոր չէ նրան էլ անունով դիմել։

Աստվածաշնչում Աստված ասում է. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42: 8) ։ Չնայած Աստված տարբեր տիտղոսներ ունի, ինչպես օրինակ՝ «Ամենակարող Աստված», «Գերիշխան Տեր» և «Արարիչ», նա մարդկանց հրավիրում է իրեն դիմել անունով (Ծննդոց 17: 1; Գործեր 4: 24; 1 Պետրոս 4: 19) ։
    

Աստվածաշնչի շատ թարգմանություններում Աստծու անունը գրված է Ելք 6: 3-ում. «Աբրահամին, Իսահակին ու Հակոբին ես հայտնվել եմ որպես Ամենակարող Աստված, բայց իմ Եհովա անունով ես ինձ հայտնի չեմ դարձրել նրանց» ։
    

Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում հանդիպում է Աստծու անվան «Եհովա» տարբերակը։ Թեև շատ գիտնականներ նախընտրում են Աստծու անվան արտասանության «Յահվե» ձևը, սակայն ամենատարածված ձևը «Եհովան» է։ Աստվածաշնչի առաջին մասը եբրայերեն է գրվել, լեզու, որը կարդում են աջից ձախ։ Այդ լեզվով Աստծու անունը գրվել է հետևյալ չորս բաղաձայններով יהוה։ Այս չորս եբրայերեն տառերը տառադարձվում են ՅՀՎՀ քառագրով։

Աղբյուրը` Jw.org/hy
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
485 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ