Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Թուրք նախարարը ՆԱՏՕ-ի ԽՎ նիստում հրաժարվել է պատասխանել Միքայել Մելքումյանի հարցերին

16:02, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Թուրք նախարարը ՆԱՏՕ-ի ԽՎ նիստում հրաժարվել է պատասխանել Միքայել Մելքումյանի հարցերին

Ստամբուլում շարունակվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովի նիստում նոյեմբերի 20-ին հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը երեք հարց է ուղղել Թուրքիայի գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլուին, որոնցից երկուսը՝ որպես թուրքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի, մեկը՝ որպես ոլորտային նախարարի:

Մելքումյանը նախարարին առաջարկել է մեկնաբանել նախորդ օրը արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքերն առ այն, որ Հայոց Ցեղասպանության հարցը պատմաբանների խնդիրն է: Մելքումյանն իր խոսքում միանշանակ մերժել է այդ պնդումն ու արձանագրել, որ տասնյակ երկրներ արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը ապացուցման կարիք չունի:

Երկրորդ հարցը վերաբերել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանցագործ իշխանության սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թուրքական կառավարության միակողմանի պրովոկացիոն հայտարարությանը, որտեղ իրական գնահատական չի տրվել ստեղծված իրավիճակին:

Իր երրորդ հարցով պատգամավորն անդրադարձել է այն փաստին, որ թուրքական կառավարությունը ֆինանսավորում է «Իսլամական պետությանը», մինչդեռ թուրքական տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ, ուստի նրանց կառավարության ներկայացրած բարեփոխումները ըստ էության՝ առ ոչինչ են: Թուրքիայի գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլուն հրաժարվել է պատասխանել հայ պատգամավորի հարցերին, հայտարարելով, որ ինքը չի պատասխանում քաղաքական բնույթի հարցերի:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
874 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ