Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Anonymous-ների երթ, ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և ընկրների. photoart.biz

17:04, կիրակի, 06 նոյեմբերի, 2016 թ.
Anonymous-ների երթ, ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և ընկրների. photoart.biz
    
2013-ի նոյեմբերի 5-ին, Շանթ Հարությունյանը և նրա ընկերները «Անոնիմուսների» բողոքի երթ իրականացնելու ընթացքում, բախվեցին ոստիկանության հետ և ձերբակալվեցին, այնուհետև, նա և իր ընկերները դատապարտվեցին մինչև յոթ տարվա ազատազրկման, այդ թվում՝ 4 տարի պայմանական ազատազրկման դատապարտվեց նաև Շանթի որդին՝ Շահեն Հարությունյանը: Այդ օրվանից հետո, ամեն տարի անընդմեջ, Երևանում իրականանում են «Անոնիմուսների» երթեր, որոնց մասնակիցներն այդպիսով, պահանջում են ազատ արձակել Շանթին, նրա ընկերներին և Հայաստանի մյուս բոլոր քաղբանտարկյալներին։
Այս տարի, նոյեմբերի 5-ին, տեղի ունեցավ «Անոնիմուսների» թվով չորորդ երթը, որն այս տարի հանդես եկավ «Ազատության և արժանապատվության երթ» խորագրի ներքո՝ կրկին իր գլխավոր նպատակը համարելով, երկրում առկա քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը։
Երթի մեկնարկին, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նշեց, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով, ցայսօր, յոթ հոգի դեռ շարունակում է անազատության մեջ մնալ, իր քաղաքական հայացքների պատճառով, իսկ ընդհանուր առմամբ, այս տարվա իրադարձությունների՝ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ձերբակալվածներին ներառյալ՝ Հայաստանում կա 7 տասնյակից ավելի քաղբանտարկյալ:
    
     Երթի մասնակցելու նպատակով, Երևանի Ազատության հրապարակում հավաքվածները մասնակցեցին նաև, Երևանի Լենինգրադյան փողոցը, Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելուն նվիրված ստորագրահավաքին, այնուհետև, ջահերով, պաստառներով, քաղբանտարկյալների լուսանկարներով և դրոշներով զինված, «Ռեժիմի գլխին Շանթ», «Սասնա ծռեր», «Որոշողը մենք ենք», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկելով, անցան Մաշտոցի պողոտայով, Կորյունի և Նալբանդյան փողոցներով, կանգ առնելով ԱԱԾ շենքի առաջ, իսկ այնուհետև, քայլելով Հանրապետության Հրապարակ, կանգ առան կառավարության շենքի առաջ, որտեղից էլ երկինք բաց թողեցին Շանթ Հարությունյանին և նրա 6 ընկերներին խորհրդանշող՝ 7 օդապարիկները:
Այնուհետև, երթի մասնակիցները, քայլելով Ամիրյան փողոցով, վերադրձան Ազատության հրապարակ։ Բողոքի ակցան անցավ խաղաղ՝ առանց միջատեպերի և ոստիկանության հետ բախումների:
Հիշեցնենք, որ ամեն տարի նոյեմբերի 5-ին աշխարհի 400 տարբեր քաղաքների քաղաքացիներ դուրս են գալիս փողոց՝ պայքարի, քանզի այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։ Քաղաքացիները, դուրս գալով փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները, պաշտպանում մարդու իրավունքները։
    
    
Ամբողջական ֆոտոշարքը դիռելու համար, անցեք հետևյալ հղղումով՝facebook.com
Աղբյուրը` photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3230 | 0 | 0
Facebook