Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԶՎԱՐՃԱԼԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ։

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
21:28, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
ԶՎԱՐՃԱԼԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ։

Ճակատամարտը սկսվեց միանգամից՝ պարսկական տանկային ստորաբաժանումների (փղերի) գրոհով։ Դրան հայկական կողմից պատասխանվեց հակատանկային հրետանիյով (քարանետ մեքենաներ), որից արձակված արկերը (քարերը) դիպուկ կրակոցով լցվան տանգերի գլխին՝ մեծամեծ վնասներ պատճառելով հակառակորդի կենդանի ուժին ու տեխնիկային։
     Պարսից զորահրամանատարը դադարեցրեց տանկային (փղային) գրոհը ու մարտի մեջ մտցրեց հետևակի մարտական մեքենաները (մարտակառքեր, այսուհետ՝ ՀՄՄ) , որոնք հրաշալի մանևրում էին քարանետ մեքենաների նշանառու կրակից։ Հայկական կողմը չխեղճացավ ու էղած - չեղած ուժերը նետեց ՀՄՄ - ների դեմ։

Կռիվը թեժացավ։

Պարսից գրոհը հետ մղվեց ու քիչ էր մնում բարոյական հաղթանակի փոխարեն տոնեյին իսկական՝ ռազմական հաղթանակ։ Բայց պարսից գլխավոր շտաբը որոշեց էլ ռիսկերի չդիմել ու հայերի դեմ հանեց հետևակային լրացուցիչ մեկ ստորաբաժանում՝ Մատյան Գունդը (սպեցնազ), որը չնայած կրում էր «գունդ» անվանումը, բայց ըստ պատմիչների հաղորդած տեղեկությունների թվով 10.000 էր...

Ինչևէ։

Հայկական կողմից Գլխավոր Շտաբի պետը (սպարապետ) որոշեց անձամբ մտնել մարտի մեջ, որ գոնե բարոյական ըլնի հաղթանակը։ Ձեռնամարտը շատ չտևեց ու շտաբի պետի դիակը փռվավ գետի ափին։ Բարոյական հաղթանակ տարածները անկանոն ցրվան տներով։ Գերհավաստի ասեկոսեներից էս ճակատամարտի պատմությունը գրի առնվեց ոմն Եղիշի կողմից։ Ասում են, որ ճակատամարտում հայերը կիրառել են նաև ավիացիա, բայց հակառակորդի հակաօդային պաշտպանությունը հետա մղել գրոհը։

Զոհվածների պատվին մատուցվելա քելեխ՝ հորթի մսով, բայց առանց կարտոշկի, քանի որ Ամերիկան հլը հայտնագործված չէր։ Ինքնահողին խմվելա իրեք տոննա գինի ու դամբուլի փլուշից քաշած արաղ։

Իտոգը՝ հազարամյա բարոյական պախմել։
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     27.10.2016

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4486 | 0 | 0
Facebook