Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՒԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՊԵՍ ԿԱՍԿԱԾՅԱԼ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԲԵՌՆԱՏԱՐԻ ՎԱՐՈՐԴԸ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

19:15, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՒԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՊԵՍ ԿԱՍԿԱԾՅԱԼ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԲԵՌՆԱՏԱՐԻ ՎԱՐՈՐԴԸ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում շարունակվում է Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Մերսեդես Բենց» մակնիշի 50 AA 515 համարանիշով ավտոբուսի՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեականի գործի նախաքննությունը։
    
     Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
    
     ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, և քննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ ՔԿ նախագահին։
    
     Քննչական կոմիտեն, հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը դեպքի վերաբերյալ, տրամադրել է որոշ տեղեկություններ ՌԴ իրավասու մարմինների վարույթում քննվող քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ՝ այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի հետագա քննությանը։
    
     Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04։10-ի սահմաններում. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մարդատար ավտոբուսը բախվել է ավտոճանապարհի աջ կողմում կայանված «Սկանիա R420LA4X2HNA» մակնիշի՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարին, որի առաջամասը բախվել է առջևում կայանված «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենային։
    
     Վթարի հետևանքով մահացել է ավտոբուսի վարորդը և 4 ուղևոր, որոնցից 3-ը՝ ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի, իսկ 2-ը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի։
    
     ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ), ստեղծվել քննչական խումբ։ Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել տարբեր անձինք, նրանց թվում՝ ավտոբուսի 26 ուղևոր։ Քրեական գործով հարցաքննվել է նաև «Սկանիա R420LA4X2HNA» բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ որպես կասկածյալ։


    
    
Աղբյուրը` www.haystar.tk
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
811 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ