Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դասղեկի հերթական ժամը Թումանյանի թանգարանում

14:34, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Դասղեկի հերթական ժամը Թումանյանի թանգարանում

Հոկտեմբերի 9-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի XIIգ դասարանի աշակերտները դասղեկի հերթական ժամն անցկացրին Թումանյանի թանգարանում։

Սրահից սրահ անցնելով՝ նրանք ակնածանքով ու հիացմունքով էին նայում այն իրերին, որոնց երբեմնի հպվել են հանճարեղ բանաստեղծի մատները։

Աշակերտներն իրենց իմացությունը լրացրին թանգարանում ստացած տեղեկություններով և նորովի բացահայտեցին բանաստեղծին։

Թանգարանից դուրս գալուց հետո շրջեցին մայրաքաղաքում և անմոռաց տպավորություններով վերադարձան Գյումրի։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2238 | 0 | 0
Facebook