Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Թույլ տվեք ապրենք մեր երկրում

LilitJour
Հեղինակ`
LilitJour
15:49, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
Թույլ տվեք ապրենք մեր երկրում

Կարծում եմ՝ որևէ մեկի համար նորություն չէ այն փաստը, որ Հայաստանը օրեցօր դատարկվում ու ամայանում է: Սակայն եկեք մի պահ խորամուղ լինենք այս ինքնաոչնչացման պատճառների մեջ և հասկանանք՝ որտեղից է եկել խնդիրը և ուր է գնում: Վերջին ժամանակներս այնպիսի դեպքերի ենք ականատես լինում, որ հասկանում ենք մի պարզ ճշմարտություն. «ՀԱՅԻՆ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՊՐԵԼ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ»: Խոսքերիս արժանահավատությունը ապացուցելու համար ուզում եմ անդրադառնալ մի դեպքի, որը տևական ժամանակ է, ինչ դարձել է հասարակության որոշ հատվածի քննարկման միակ առարկան: Խոսքս Արարատի մարզում հայտնի գործարարներ Արմեն և Միսակ Հակոբյանների մասին է, որոնցից անխղճաբար խլեցին իրենց ողջ ունեցվածքը: Ուսումնասիրելով այս դեպքը՝ համացանցում գտա մի հոդված՝ գրված 19.08.2011թվականին, որտեղ հստակ ասվում է, որ նշված անձանցից խլել են իրենց բիզնեսը՝ մասնավորապես Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող շինանյութի խանութը, բայց վերջիններս հասկանալի պատճառներով ժխտում էին շրջանառվող լուրերը: Սակայն այսօրվա իրականությունը անժխտելի է… Այդքան տարինելի արդար տանջանքով ստեղծած կարողությունը խլում են անձից, թողնում դատարկաձեռն ու սպանում ապրելու և արարելու տենչն ու ձգտումը: Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել այն անձանց հետ, ովքեր իրենց գործունեության ողջ ընթացքում եղել են բարեգործական մի շարք ձեռնարկումների ջատագովներ: Մասնավորապես Արմեն Հակոբյանը իր ձեռներեցության ողջ տարիներին պարբերաբար օգնություն է տրամադրել եկեղեցիներին, վանական համալիրներին, կրթօջախներին, մանկատներին և անօգնական ընտանիքներին: Սակայն այսօր այդ մարդուց խլել են ամեն ինչ, խլել իր տանջանքով ու առողջության գնով ստեղծածը… Եվ վատթարագունն այն է, որ մարդուն զրկել են պայքարելու հնարավոր և անհնարին բոլոր միջոցներից: Ինչպես հայտնի դարձավ բնակչության մեջ լայն տարածում գտած խոսակցություններից, Արմեն Հակոբյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ գործադրվել են մի շարք սպառնալիքներ, որպեսզի վերջիններս իրենց ունեցվածքը ետ բերելու փորձեր չձեռնարկեն: Այսքանից հետո ինչպես մարդ կարող է ապրել մի երկրում, որտեղ իր կողմից այդքան դժվարությամբ ստեղծածը այսօր ուրիշների ձեռքում է, որտեղ այդքան հեշտորեն և անհետևանք ոտնահարվում են անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները և խեղվում մարդկային ճակատագրեր…..

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1024 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ