Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թվում էր.....

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
01:14, երկուշաբթի, 25 փետրվարի, 2013 թ.
Թվում էր.....
     Իսկ կար ժամանակ, երբ ինձ թվում էր, թե զույգ ձեռքերս լոկ քեզ գրկելու համար են տրված, այդ հենց քեզ համար դրանք առավոտները պիտի սուրճ եփեի˜ն.....
     Սուրճը սառեց....առավոտը գիշեր դարձավ, սառած մատներս տաքացնող չեղավ: Էլ սուրճ չեմ խմում, մի տեսակ այն քեզ է հիշեցնում, իսկ ես չեմ ուզում:
     Միթե՞ ոտքերս նրա համար չեն, որ քեզ մոտ վազեմ, քեզ հանդիպելու քայլերս ուղղեմ, թաթերս ձգեմ, ոտնաթաթերիս վրա կանգնելով շուրթերի˜դ հասնեմ....
     Քայլե՞րս, գիտես քեզ մոտ չեն բերում....թաթերիս վրա վաղուց չեմ կանգնում, կեդերիս արդեն բարձրակրունգն է փոխարինում:
     Աչքերս փակում էի, որ երազում էլ քեզ ես հանդիպեյի, կարծում էի տրված են, որ օր ու գիշեր քեզնով հիանայի, քեզ նայեի˜, նայեի˜ ու չկշտանայի....
     Երազս վաղուց քեզնով չի սկսվում, քեզ չեմ որոնում օտար անցորդում, ցավոք հիացմունք էլ չես պարգևում...Ես քեզ չեմ տեսնում, արդեն չեմ ուզում:
     Զույգ շուրթերս հենց քո անունը տալու համար էին, այդպես էր թվում....քեզ էր, որ պիտի դրանք համբուրեին, հենց քեզ պիտի "Իմը" կոչեին...
     Շուրթերս ուրիշ անուն են կանչում, նրան համբուրում ու "Իմը" կոչում..Դեմքդ անգամ հստակ չեմ հիշում...էլ քեզ չեմ սիրում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3826 | 0 | 0
Facebook