Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երգիչ Անրին նկարահանել է նոր տեսահոլովակ

show Biznes
Հեղինակ`
show Biznes
12:56, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
Երգիչ Անրին նկարահանել է նոր տեսահոլովակ
     Երիտասարդ երգիչ Անրին բավականին երկար դադարից հետո նկարահանել է նոր տեսահոլովակ: «Սերս» ` այսպես է կոչվում երգչի նոր երգը: Երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի օպերատորը Հայկ Ալեքսանյանն է, իսկ ռեժիսորի բարդ ու պատասխանատու պարտականությունը ստանձնել է հենց Անրին: Դիմահարդարումը և վարսահարդարումը կատարել է HermiNa գեղեցկության սրահը: Համագործակցություն է եղել նաև Lanesa Bridal հարսանյաց սրահի հետ: Տեսահոլովակի նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Cafe Շhampagne-ում: Տեսահոլովակը հիմնված է իրական փաստերի վրա: Տեսահոլովակում գլխավոր կերպարներին մարմնավորում են հաղորդավորուհի Աննա Գարեգինյանը և հաղորդավար-երգիչ Վարդան Բարսեղյանը: Տեսահոլովակում նկարհանվել են նաև Հայկը, Անդրեասը, Նարե Ամիրխանյանը, Հեմինե Հարությունյանը: Տեսահոլովակի պրեմիրան տեղի կունենա սեպտեմբերի 27-ին:
     Հաջողություն ենք մաղթում երգչին և ցանկանում, որ այս տեսահոլովակը դառնա երգչի համար հաջողության այցեքարտ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6248 | 0 | 0
Facebook