Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշակերտական ընդհանուր ժողով

13:06, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2016 թ.
Աշակերտական ընդհանուր ժողով

Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տարվա առաջին աշակերտական ժողովը: Ուղերձով հանդես եկավ դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը: Այն ներառում էր դրույթներ՝ 2016-2017 ուստարում կատարվելիք ուսումնադաստիարակչական աշխատանքների հիմնական ուղղությունների վերաբերյալ: Ախ-ի նախագահ Նանե Առաքելյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ, իսկ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռիմա Մկրտչյանը ուսումնական տարվա ընթացքում արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման մասին:
     Ի գիտություն ընդունվեց տնօրենի ուղերձը, Ախ-ի աշխատանքները գնահատվեց «լավ»:

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2237 | 0 | 0
Facebook