Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի

15:19, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի

Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի փաստաբանները, բաց թողնելով վճռաբեկ դատարան դիմելու մեկամսյա ժամկետը, միջնորդությամբ դիմել են ՀՀ Վերաքննիչ դատարան՝ բացթողնված ժամկետը հարգելի համարելու պահանջով:

Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քամաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թ. հունիսի 15-ի վճռով Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը դատապարտվել են ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ, ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, և նրանք ազատվել են պատժի կրումից: Իսկ 2015 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքները:

2016 թվականի մարտի 26-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավորներ Մ. Պապոյանի, Ա. Պետրոսյանի և Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, քննության առնելով բացթողնված ժամկետը հարգելի համարելու՝ փաստաբանների միջնորդությունները, մերժել է դրանք:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վերոնշյալ դիմումը վարույթ է ընդունել ու քննության առել այն դեպքում, երբ նման իրավասությամբ օժտված չի եղել, քանի որ ՀՀ Վերաքննիչ դատարանի գործառույթները սահմանափակվում են ընդհանուր իրավասության դատարանների որոշումները վերանայելով՝ վերաքննիչ բողոքների առկայության դեպքում: Տվյալ դեպքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները թույլ են տվել քրեադատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ինչը նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու հիմք է, հատկապես, որ այս քայլով դատարանը հեղինակազրկել է ողջ դատական համակարգը:
    
     Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Աղբյուրը` hcav.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4802 | 0 | 0
Facebook