Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արիության դաս՝ նվիրված Գարեգին Նժդեհին

12:51, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2016 թ.
Արիության դաս՝ նվիրված Գարեգին Նժդեհին

Կապանի N13 հիմնական դպրոցի II բ դասարանում տեղի ունեցավ արիության դաս՝ նվիրված Գարեգին Նժդեհին:
     «Որքան վսեմ է ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը» Գ. Նժդեհի այս խոսքերով դասը սկսեց երեխաներին հայեցի դաստիարակություն, հայրենասիրություն սերմանող, 30 տարվա մանկավարժական փորձ ունեցող դասվար՝ Կարինե Մարտիրոսյանը: Աշակերտները կարողացան հասնել նախորդների կերտած պատմության խորքն ու այնտեղ գտնել հայրենապաշտություն և սեր: Սեր հողի, երկրի և ազգայինի հանդեպ, Ճանաչել մեր հերոսներին, ովքեր ծնվել ու մաքառել են հազարամյակներ առաջ և մշտապես ունեցել հերոսանալու կամք: Հայրենի ակունքներից եկող պատմության իմացությունն է հային ամբողջական` լիարժեք ազգային էությամբ պահում:
     Դասն ամփոփվեց Գարեգին Նժդեհի հայազգի սերունդներին ուղղված պատգամով. «Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստություն: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով»:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2811 | 0 | 0
Facebook