Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես խնամել մաշկն ու վերականգնել առողջությունը, առանց մեծ գումարներ ծախսելու

20:34, շաբաթ, 16 հուլիսի, 2016 թ.
Ինչպես խնամել մաշկն ու վերականգնել առողջությունը, առանց մեծ գումարներ ծախսելու
    
Եթե ձեր պատուհանագոգին հայտնվել է հրաշագործ այս բույսը, փայփայեք այն և վստահ եղեք, որ ալոեն էլ կհոգա ձեր մասին:

Ալոեն ավելի քան 500 տեսակ ունի և միշտ էլ հայտնի է եղել իր օգտակար հատկություններով: Այն հզոր դեղաբույս էր համարվում դեռ Հին Եգիպտոսում: Հայտնի էր, որ այն արտադրում է գել ու լատեքս, որոնք ապաքինող ազդեցություն ունեն: Այսօր էլ աշխարհահռչակ կոսմետոլոգիական ու դեղարտադրող շատ ընկերություններ օգտվում են հրաշագործ այս բույսից՝ կիրառելով այն տարբեր նյութերի արտադրության մեջ: Ալոեն կարեի է օգտագործել նաեւ տնային պայմաններում:

Ալոեն օգտակար է այրվածքների դեպքում: Ամերիկացի մասնագետների խոսքով, երկրորդ աստիճանի այրվածքները կարելի է վերացնել բավական կարճ ժամանակում՝ 16 օրում, հենց ալոեի քսուքի միջոցով:


    

Օրական 15-20 մլ ալոեի հյութ ընդունելով` կխուսափեք օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացումից և հիպերլիպիդեմիայից (ճարպակալման տեսակներից մեկն է): Ապացուցված է, որ ալոեի այդքան քիչ քանակի հյութը խոլեստերինի մակարդակն իջեցնում է գրեթե 15 տոկոսով: Կա նաեւ տեսակետ, որ ալոեն նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետ ունեցողների արյան մեջ:

Ալոեի գելը նպասում է հերպեսի բուժմանը: Այն արագացնում է թարախաբշտերի խոցերի լավացումը՝ միաժամանակ թեթեւացնելով ցավը: Նպաստում է նաեւ ստամոքսի խոցերի լավացմանը: Գաստրիտի դեպքում օգտակար է ալոեի եւ մեղրի խառնուրդը: Ապացուցված է նաեւ, որ ալոեի հյութը բացում է ախորժակը:

Ալոեն օժտված է հակաբորբոքային հատկություններով: Այն վերականգնում է և փափկեցնում մաշկը՝ երբեմն լիովին վերացնելով ցանը: Ալոեի 2-3 կաթիլը 3-4 ժամը մեկ կփրկի հարբուխի տհաճ զգացողությունից:


    

Բույսն իր խոնավեցնող հատկության շնորհիվ կարող է խնամքի հիանալի միջոց լինել մազերի համար: Անհրաժեշտ է գելը քսել մազերին, սպասել 20 րոպե, այնուհետև լվանալ և քսել նախընտրելի կոնդիցիոներ: Հայտնի է, որ Կլեոպատրա է շատ սիրել օգտագործել ալոեի քսուքներ:

Մեկ ճաշի գդալ ալոեի հյութին ավելացրեք մեկ թեյի գդալ թթվասեր ու մեկ ձվի դեղնուց, լավ խառնեք, մինչև համասեռ զանգված դառնա, քսեք դեմքին և 20 րոպեից դուք էլ կունենաք Կլեոպատրայի մաշկի նման հիանալի մաշկ:

Եվ վերջապես, ալոեն նաև նիհարեցնող ազդեցություն ունի: Այն ճանաչվել է առողջարար ընպելիք, քանի որ պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում և B12: Այն կարգավորում է ուղեղի աշխատանքը և նյարդային համակարգը ճիշտ այնպես, ինչպես առողջարար սնունդն է օգնում մարսողությանը և ներսից մաքրում օրգանիզմը:
    
    

Հիշեցնենք, որ բժշկության և կոսմետոլոգիայի մեջ մեծ կիրառում ունեցող, ալոե դեղաբույսի հայաստանյան միակ արտադրող տնտեսության արտադրանքն այսուհետ հասանելի կլինի նաև Երևանի Կոմիտասի փողոցի սկզբնամասում, շաբաթ և կիրակի օրերին գործող գյուղատնտեսական ապրանքների շուկայում:
     Մեր «Aloe / Ալոեի մշակում և աճեցում Հայաստանում» պաշտոնական էջի նոր հեռախոսահամարն է` 094-991-295
     Ընկերությունն իրականացնում է կոսմետոլագիայի և դեղագործության մեջ օգտագործվող, հասուն ալոե բույսերի և հասուն տերևների մանրամեծածախ վաճառք, ինչպես նաև ալոե բույսի խնամքի և օգտագործման մասին, անվճար խորհդատվություն:
    
    

Հայկական 1-ին և միակ ալոեի տնտեսությունը, ալոեի 100 տոկոսանոց մզվածքի 0, 5 լիտրի համար սահմանել է 7800 դրամ սակագին, 0, 25 լիտրի համար՝ 3900 դրամ սակագին, Իսկ ալոեի հասուն տերևների 1 կիլոգրամի համար սահմանել է 4800 դրամ սակագին:

Պատվիրեք՝ գրելով անձնական նամակ, կամ անգահարեք
     091 10 50 70, 093 63 00 44, 091 09 55 00,
     055 50 38 50, 093 63 00 22
     Այցելեք մեր խանութներ, Մաշտոցի 35, Կոմիտաս63
     5000 դրամ և ավելի ընդհանուր արժեք ունեցող ապրանքներ պատվիրելու դեպքում, առաքումը Երևանի տարածքում կկատարվի ԱՆՎՃԱՐ

Աղբյուրը` facebook.com/AloeHalve/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4926 | 0 | 0
Facebook