Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմի անդամների միջոցառումը Վարդան Մամիկոնյանի հուշարձանի առջև

00:31, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմի անդամների միջոցառումը Վարդան Մամիկոնյանի հուշարձանի առջև
    
Ամեն տարի հունիսի 25-ին, «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» ՀԿ-ի անդամներն ու բարեկամները հավաքվում էին մեկտեղ, ՀԿ նախագահ, գեներալ Մելս Չիլինգարյանի նախաձեռնությամբ, նշում տոհմի օրը:
Այս տարի, նախորոք պլանավորված և հայտարարված Չիլինգարյան-Մամիկոնյան Տոհմի օրվան նվիրված միջոցառումների շարքը, մի շարք պատճառներով չկայացավ և հետաձգվեց անորոշ ժամկետով:
Հունիսի 25-ին, ՀԿ ակտիվ անդամները սակայն, այցելեցին ՀԿ գրասենյակ:
Ներկաներին իր ողջույնի խոսքով դիմեց ՀԿ փոխնախագահ Սեյրան Չիլինգարյանն ով ափսոսանք հայտնեց մայիսի 30-ին, ապրանքատեսակների գնման գործընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության կապակցությամբ, կատարվածը որակելով, որպես անհասկանալի և չափազանց անսպասելի իրողություն, քանզի Մելս Չիլինգայրանի ավանդը հայոց բանակի կայացման գործում` մեծ է և երկարամյա. «Մելս Չիլինգարյանի ավանդը մեծ է նաև «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» ՀԿ-ի կտեղծման ու կայացման գործելում, ինչպես նաև կառույցի բոլոր մեծամասշտաբ միջոցառումների կայացման գործում և առանց նրա աջակցության, ՀԿ գործունեությունն այսօր, մի տեսակ խաթարված է թվում, սակայն կառույցը պետք է իր մեջ գործունեություն ծավալելու ներուժ գտնի և հարկ եղած պահին կանգնի իր նախագահի կողքին և աջակցի հենց այնպես, ինչպես ժամանակին ՀԿ նախագահն է աջակցել «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» ՀԿ համայնքի ձևավորման աշխատանքներին: Նրա գործունեությունը պետք է, որ անուրանալի հետք թողած լինի ՀԿ բոլոր ակտիվ անդամների սրտերում և մենք էլ, հարկ եղած պահին, պետք է սատար կանգնենք նրան: Սակայն հուսով ենք, որ ամեն ինչ պետք է հարթվի և բացահայտվի և, որ պետք է հաղթանակի ճշմարտությունը»:

    
«Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» ՀԿ ակտիվ անդամներն ու բարեկամները, ՀԿ գրասենյակից երթով ուղևորվեցին դեպի Վարդան Մամիկոնյանի հուշարձան` հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնուն, ով դարեր առաջ, անգամ մահվան սպառնալիքի տակ մերժեց ընդունել Պարսից արքա Հազկերտ Բ-ի կրոնափոխ լինելու առաջարկը և դարձավ կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզման առաջնորդը։
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հանդիսապետությամբ, Վարդան զորավարի հուշարձանի առաջ կատարվեց ընդհանրական աղոթք, որից հետո տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն:
Աղբյուրը` photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5415 | 0 | 0
Facebook