Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բիլայնը որդեգրել է խաբեության և էժանագին PR-ի ուղին

21:51, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Բիլայնը որդեգրել է խաբեության և էժանագին PR-ի ուղին

Beeline ընկերության կողմից բազմիցս հայտարարված «առաջին PR մրցանակաբաշխությունը», որի հովանավորն է տվյալ ընկերությունը, մեղմ ասած բնավ էլ առաջին անգամ չի կազմակերպվում Հայաստանում: Ավելին նման հայտարարությունը կորպորատիվ անպատասխանատվության դրսևորում է:

Դեռևս 2010 թվականի հուլիսի 28-ին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն» -ի կողմից կազմակերպվեց առաջին ազգային «աPRես» PR մրցանակաբաշխությունը: «աPRես» -ը լայն արձագանքի արժանացավ ինչպես տեղական, այնպես էլ արտասահամանյան տարբեր կառույցների կողմից: Մրցանակներ ստացան 5500 տարեկան կոշիկը հայտնաբերող գիտական խումբը, ՀՀ ԱԺ նախագահը, Kill Dim մուլտֆիլմերի շարքը, «Միասին» երիտասարդական շարժումը և բազում այլ կազմակերպություններ ու անհատներ: Ավելին` առաջին հայկական PR մրցանակաբաշխությունը կայացավ և շարունակաբար անցկացվեց ևս մի քանի տարի (առաջիկայում էլ նախատեսվում է անցկացնել մրցանակաբաշխությունը):

Պաշտոնապես հայտարարում ենք, որ Beeline-ի կողմից տարածված ամպագոռգոռ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը և ոտնահարում է «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն» -ի առաջնայնության իրավունքը: Հույս ենք հայտնում, որ ավելորդ ճոխացումով հայտարարված և մեկնարկած մրցանակաբաշխությունն ավելի տգեղ հետևանքներ չի ունենա: Իսկ Beeline ընկերությանը խորհուրդ ենք տալիս խուսափել նման կասկածելի եղանակով PR-վելու տարբերակներից:


    

Ստորև ներկայացված են որոշ հղումներ, որոնք փաստում են «աPRես» PR մրցանակաբաշխության` Հայաստանում առաջինը լինելու հանգամանքը.

http://news.am/arm/news/69345.html

http://armenpress.am/arm/news/613879/nshvec-pr-i-ev-pr-masnagetneri-mijazgayin-ory.html

http://times.am/?l=am&p=10501

http://nt.am/am/news/6322/

http://www.1in.am/28158.html

http://panarmenian.net/arm/news/51710

https://www.youtube.com/watch?v=EKAFnnaI5q0

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3813 | 0 | 0
Facebook