Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուտում ենք ինչ պատահի

Gri maldi
Հեղինակ`
Gri maldi
15:11, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
Ուտում ենք ինչ պատահի
    
    

Փողոցներում՝ փոշու, կեղտի, բենզինի հոտի հետ, ամեն օր անց ու դարձ արողներին է հասնում տապակած մսի, կետչուպի ու մայոնեզի հոտը, այն գալիս է մայթերին, բուտկաներում վաճառվող արագ սննդից: Արտաքինից ոչ մի կասկած չհարուցող, բայց պատրաստման պայմանները, բաղադրիչների որակը անհայտ ուտելիք:

-Բալես իմ ձեռով եմ սարքել, տնական ընտիր կոտլետա, - հաճախ ասում են դրանք վաճառող տատիկները, մեզ էլ հետաքրքիր էլ չի ՝ ինչ տան մեջ, ինչպիսի պայմաններում պատրաստած, կարևորը տնական է:

Երրորդ մասով քայլելիս, ամեն երկու-երեք մետրին մի բուտկա կա, «խոհարարը» առանց ձեռնոցի, արտահագուստի շաուրմա է պատրաստում, երևի այդպիսի թիթիզ բաները իրենց համար չեն, նման դեպքերում գոնե պատրաստմանն ենք ներկա լինում, մնում է վախենալ պատկերացնելով, թե տնական պայմաններում ինչպես են պատրաստում:

Նման բուտկաների պակաս չկա քաղաքի ոչ մի հատվածում:

Երբ անուշ-անուշ շաուրմա ծամող, տոպրակն էլ գետնին նետող հոպարին մոտեցա ու հարցրեցի, թե ինչ է մտածում հենց նոր վայելած ուտելիքի որակի մասին, նայեց դեմքիս, երևի մտածեց էս գիժն ով ա ու գնաց: Բայց փառք Աստծո կան մարդիկ, ովքեր գնելուց առաջ մտածում են:

Թող ինձ ներեն տատիկներն ու բուտկաների «խոհարարները» , որ իրենց բիզնեսը քննադատում եմ, բայց առողջությունն ավելի կարևոր է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6380 | 0 | 0
Facebook