Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես սիրում եմ ամեն անգամ վերածնվել ..... Վեն Մաքելվին

Կարմեն Կարիս
Հեղինակ`
Կարմեն Կարիս
16:58, երկուշաբթի, 18 հունվարի, 2016 թ.
Ես սիրում եմ ամեն անգամ վերածնվել ..... Վեն Մաքելվին
     Վանիկ Հովակիմյանը, ինչպես բոլորիս է հայտնի նույն Անանուն կեղծանվամբ երիտասարդ ստեղծագործողը, ունի նոր կեղծանուն Իռլանդական ծագմամբ:
     Զրուցելով նրա հետ, ես հասկացա, թե նա որքան է փոխվել երեք տարիների ընթացքում, ստեղծագործական այդ երեք տարիների ամբողջ ընթացքում, ես հետևել և ընթերցել եմ նրա ստեղծագործություները, երբեմն չսիրել, իսկ երբեմնել ապշել նրա տարօրինակ ու փոփոխական ձեռագրից:
    
     -Վերջին ժամանակներում քիչ եք երևում այն հարթակում, որը ինքներդ եք կառուցել, ստեղծել ու ապրեցրել, ինչ՞ն է պատճառը Վեն, որ երբեմն անգամ թվում է թե այլևս չեք գրում:
    
     -Վերջին շրջանում, ես ոչ թե չեմ գրում, այլ պարզապես հրապարակումներ առհասարակ քիչ եմ անում, վերջին շրջանում հանգստանում եմ, բայց դա դեռ չի նշանակում, որ իսպառ թողել եմ գրելը, երբեմն մարդու մոտ գալիս է մի պահ, երբ նա դադարում է զբաղվել սիրելի գործով, կամ քիչ է զբաղվում, դա կապված է հոգնածության հետ ...Վերջին շրջանում հանգստանում եմ, և աշխատում եմ իմ «Սառը Քամիներ» Գրքի վրա:
    
     -Վեն ինչի՞ց եք հոգնել:
    
     -Երևի ավելի շատ ֆիզիկապես ունակ չեմ, երկար ժամանակ անցկացնել գրչի, սպեղնաշարի վրա , առողջական խնդիրներ ունեմ, որը վերջին ժամանկներում ինձ մատնել է քնկոտության, երկար եմ քնում:
     Երկար ժամանակ եմ հանգստանում, մենակ մնում ինքս ինձ հետ, առհասրակ հիմա հանգիստ եմ շատ, ասես ամբողջ մարմնով հանգստանում եմ ձայներից, երևույթներից, պատասխանատվությունից անգամ: Չգիտեմ, հիմա ես խաղաղ եմ, ինչը ինձ շատ է պետք:
    
     -Վեն շրջանցում ենք ձեր առողջական խնդիրներին, բայց ամեն դեպքում, ասացիք, որ խաղաղ եք, իսկ միջ այդ ինչն էր ձեզ անհանգստության մատնում:
    
     -Կարծիքները, չսիրված երևությները, խնդիրները, չգիտեմ երբեմն ինձ թվում էր հայտնվել եմ հսկա մի տարածության մեջ, որտեղ խեղդվում էի, երբեմն անգամ թվում էր թե պատերազմում եմ գտնվում, ինչը այնքան խորդ էր ինձ, երբեմն չէի դիմանում, անգամ մարմնովս դող էր անցում այն մտքից, որ ես հայտնվել եմ մի տեղում, որը առհասարակ խորդ էր ինձ, իմը չէր, իսկ այժմ ես խաղաղ եմ, ինչը այնքան տաք է:
    
     -Վեն վերջին նորություներից պարզ է, որ գիրք եք գրում, ին՞չ եք ուզում այդ գրքով տալ, ու ասել:
    
     -Այդ գրքով առհասարակ ուզում եմ նկագարել մարդկային կատարելիությունը, առահասարակ մարդկային գեղեցկությունը, ինչը ստացվում է, ես ամփոփում եմ մարդուն այդ գրքում, տալիս ու ստեղծում մի կերպար, որով ուզում եմ ցույց տալ վերջապես մարդկային կատարելիությունը, թե մարմնային, թե մտքային, թե խորին և թե անգամ չարության ու բարության մարմնացումով: Ես սիրում եմ Մարդուն, ես նայում եմ մարդուն որպես կտավ, կատրյալ ստեղծագորությունը, ինչը ինձ բերեց նրան, որ ես պետք է դա գրեմ ...
    
     -Ինչ՞ու փոխեցիք ձեր կեղծանունը, ինչ՞ի հետ է այդ անունը կապված
    
     -Ես սիրում եմ ծնվել միշտ, վերածնվել, լինել նորը, լինել այն մեկը, որը տարբերվող է ինքս իմ հանդեպ ...Վեն Մաքելվինը նորն է, առհասարակ այն մեկը, որը նոր է ծնվել, նոր ոճով, նոր ապրումներով ու նոր կյանքով ....Ընկերներիցս մեկը ասել է ՝ Երբ դու Վանիկն էիր, գանգռահեր դու նման էիր Իտալական հեքիաթի հերոսին, իսկ այժմ երբ Վեն ես, մարմնավորում ես Ֆրանսիական դրաման . Շատ լավ ես խաղում, ու մարմնավորում ինքդ քեզ ու քո կերպարները ....
     Իսկ Անգլիացի մի ընկեր ինձ ասել էր ՝ Դու ունես Ամերիկյան թեթևություն, Իտալական գեղեցկություն, Ֆրանիսկական կիրք, Գերմանական սառնություն, ու Հայկական ջերմություն, առհասարակ դու ամփոփում ես ամբողջ աշխարհը:
     Վենը Իռլանդական ծագման անուն է Մաքելվինը նույնպես ...Դրանց միախառնումը իմ գրքի գլխավոր հերոսի մարմնացումն է, որը ես վերցրել եմ, որպես կեղծանուն ....
    
     -Վեն վերջին ֆեյսբուքյան ձեր գրառումներից մեկը կապված էր մտերիմների և չմտերիմների հետ, ավելի պարզ ձեր գրառումներից մեկում ասացիք, որ դուք չունեք իրական մտերիմներ ձեր ընկերների ցուցակում, չե՞ք կարծում, որ ձեր այդ գրառման պատճառով, գուցե ձեր ստեղծագործող մյուս ընկերները կոշտ վերաբերմունք ցույց կտան ձեր և նրանց հարաբերությունների մեջ ...
    
     -Ես երբ գրում եմ, ես միշտ հաստատակամ եմ, ես չունեմ մտերիմ ստեղծագորոծող ընկերներ, ես առհասարակ, իմ մտերիմները չկան իմ վիրտուալ հարթակում, ես վիրտուալը չեմ գերագնհատում իրականությունից ...ես Միշտ հաստատակ եմ, և միանշանակ չեմ ծանրաբեռնում ինձ այն մտքով, որ այդ գրառման շնորհիվ գուցե լավ հարաբերություներ եմ կորցրել, ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, ու ինչը հաստատակամ է ինձ համար .....
    
     -Վեն Եր՞բ կհրապարակեք ձեր գիրքը
    
     -Չեմ կարող ասել, գուցե երեք կամ յոթ տարիների ընթացքում, դա մեծ աշխատանք է, դա մեծ կյանքի նկարագրություն է ...և ոչ մի փակագիծ չեմ բացի իհարկե հիմա ....
    
     -Դուք նաև ոճային փոփուխություն եք կատարել, գո՞հ եք ձեր նոր արտաքինից:
     -Այո, շատ, ես սիրում եմ փոփոխություներ, ես տանել չեմ կարողանում միապաղաղությունը ......
    
     Վեն Մաքելվինի անձնական էջին կարող եք բաժանորդագրվել այստեղ ՝
     https://www.facebook.com/rock.van2
     Շարունակելի ........
Աղբյուրը` Վեն Մաքելվին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10501 | 0 | 0
Facebook