Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որակյալ կրթության նոր ձեռագիր. Գևորգ Չաուշ վարժարան

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
00:43, կիրակի, 14 հունիսի, 2015 թ.
Որակյալ կրթության նոր ձեռագիր. Գևորգ Չաուշ վարժարան

Գևորգ Չաուշ վարժարանն իրականացնում է երկարօրյա ուսուցում, ապահովում է աշակերտների երկկողմանի տեղափոխումը, առողջ սնունդն ու դասապատրաստումը, ինչպես նաև տարբեր խմբակներում իրականացնում աշակերտների ֆիզիկական, գեղագիտական դաստիարակությունը, զարգացնում ստեղծագործական միտքն ու կազմակերպում հետաքրքիր ժամանցը:
    


     Գևորգ Չաուշ վարժարանն իր գործունեության սկզբունքներում ամրագրել է աշակերտակենտրոն ուսուցման, արդի պահանջներին ընդառաջ գիտելիքների հաղորդման ուրույն գործելաոճ, որի արդյունքում աշակերտները տիրապետում են մի շարք օտար լեզուների, դիդակտիկ մեթոդների կիրառմամբ խորությամբ ուսումնասիրում անհրաժեշտ բոլոր դպրոցական առարկաները:
     Ուշագրավ է մոտեցում է կիրառված նաև Գևորգ Չաուշ վարժարանի ավագ դպրոցում, որի գործունեության հիմքում ևս ներդրվել է միջազգային փորձը` հաշվի առնելով ժամանակի պահանջներն ու տեղական առանձնահատկությունները:
     Ամառային արձակուրդները հաճելի և արդյունավետ անցկացնելու նպատակով Գևորգ Չաուշ վարժարանը հունիսի 15-ից 3 հերթափոխով կազմակերպում է ամառային ճամբար 6-14 տարեկան երեխաների համար: Հետաքրքիր առօրյայով հագեցած ճամբարում, որը կգործի առավոտյան ժամը 10-ից 16: 00-ն, երեխաների համար կկազմակերպվի հաճելի ժամանց, կապահովվի առողջ սնունդ, կգործեն գեղագիտական և սպորտային խմբակներ, կիրականացվեն օտար լեզուների դասընթացներ, ճանաչողական էքսկուրսիաներ, իսկ եթե ձեր երեխան թերացել է որևէ դպրոցական առարկայից Գևորգ Չաուշ վարժարանի հմուտ մանկավարժները կկազմակերպեն անհատական պարապմունքներ` համադրելով հաճելի և օգտակար ժամացը:
     Գևորգ Չաուշ վարժարանն իրականացնում է նաև նախադպրոցական դասընթացներ, դպրոց հաճախելուն պատրաստվող երեխաների համար:
     Ուսուցման հրաշալի պայմանների ու հնարավորությունների, փորձառու մանկավարժական անձնակազմի և ամենակարևորը, որակյալ կրթության կազմակերպման շնորհիվ Գևորգ Չաուշ վարժարանն այսօր հաստատուն տեղ է զբաղեցնում մեր կրթական համակարգում` ձևավորելով համակողմանի կրթված ու զարգացած քաղաքացիներ, ովքեր կերաշխավորեն մեր հայրենիքի վաղվա օրն ու մեր ժողովրդի հուսալի ապագան:
     Հասցե՝ Երևան, Խորհրդարանի փող., 32/1 շենք (քաղաքապետարանի դիմաց)

(Կենտրոն վարչ. շրջան Երևանում)
+374-91-525637 (բջջ.)

Vorakyal dprocakan krtutyun Gevorg Chaush varjaran

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6997 | 0 | 0
Facebook