Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բնության երևույթները Համո Սահյանի պոեզիայում

11:52, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Բնության երևույթները Համո Սահյանի պոեզիայում
     Վաղարշապատի Մ.Մաշտոցի անվան հ.1 հիմնական դպրոցում 2015 թ. ապրիլի 14-ին տեղի ունեցավ Համո Սահյանի 100-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումը բնության երևույթները Հ.Սահյանի պոեզիայում խորագրով: Այն կազմակերպել էր ֆիզիկայի ուսուցչուհի Վերա Արուստամյանը
     8 ա, 7 ա և 5 բ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Սահյանին ներկայացրին որպես բնության անզուգական երգիչ և համեմատություն կատարվեց 19-րդ դարի բնության մեկ այլ անփոխարինելի բնության երգիչ Հովհ.Թումանյանի և 20-րդ դարի Հ.Սահյանի հետ: Հնչեցին մեջբերումներ, թե բնության այս կամ այլ երևույթները ինչպես են արտահայտում նրանց տողերում: Այնուհետև աշակերտները ֆիզիկորեն բացատրեցին բնական այդ նշված երևույթները և արտասանեցին համապատասխան բանաստեղծություններ: Հնչեց նաև պարոդիաներ Հ.Սահյանի մի քանի ստեղծագործությունների հիման վրա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4412 | 0 | 0
Facebook