Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանում բաժանում են ռուսերեն լեզվով գրականություն, որը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում որպես էքստրեմիստական և աղանդավորական գրականություն

14:31, կիրակի, 10 մայիսի, 2015 թ.
Հայաստանում բաժանում են ռուսերեն լեզվով գրականություն, որը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում որպես էքստրեմիստական և աղանդավորական գրականություն

Արդեն ամսից ավել է սոցիալական զանցերում տարբեր մարդկանց կողմից նկարներ են տեղարդվում, որ տարբեր մարդաշատ վայրերում «Եհովայի վկաներ» կազմակերպությունը տեղադրում է ստենդեր իրենց կազմակերպության հոգևոր գրականությամբ, որը անվճար բաժանում են անցորդներին։ Գրականություն բաժանելը ունի մեկ նպատակ` նոր անդամներ ներգրավվել «Եհովայի վկաներ» կազմակերպության շարքերը։ Մի քանի դիտարկում այս նյութի վերաբերյալ, և խորհուրդներ նրանց, ովքեր իսկապես մտահոգված են նրանց գործունեությունը խափանելու համար և պաշտպանելու մեր քաղաքը նման աներես ոտնձգություններից։
    
     Եհովայի վկաները իրավունք չունեն փողոցում կանգնել, գրականություն բաժանել և մարդկանց ներգրավվել իրենց կազմակերպության մեջ (այսինքն զբաղվել հոգևորսությամբ) Եհովայի վկաները մեջբերում են անում ՀՀ Սահմանադրությունից, որտեղ ասվում է որ «Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։» ։ Սակայն հաջորդ պարբերությունը ասում է, որ «Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: » ։ Այսինքն, տվյալ պահին խախտվում է մեր բարոյականությունը, հոգեկան առողջությունը և անվտանգությունը (քանի որ մարդաշատ վայրերում նաև երեխաներ են խաղում և մոտենում վերցնում գրականությունը), ապա նրանց այս սահմանադրական իրավունքը սահմանափակվում է համապատասխան օրենքով, որն է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը։, որտեղ ասվում է. «Հոդված 7. Կրոնական կազմակեպությունների հոգեւոր-կրոնական գործունեությունը իրականացվում է հետեւյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում. ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին. բ) ապահովել իրենց հավատացյալների հոգեւոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը. գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում եւ դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակեպությունների հիմնարկներում, ինչպես նաեւ գերեզմանոցներում, քաղաքացիների տներում եւ բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում՝ այնտեղ գտնվող եւ տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով, մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են ժողովների, հանրահավաքների, ցույցերի ու երթերի համար սահմանված կարգով.» ։ Տեսնում ենք, որ Եհովայի վկաները միանշանակ խախտում են վերոհիշյալ Օրենքը, քանի որ փողոցը նշված չէ որպես կրոնական ժամերգությունների, ծեսերի և արարողությունների համար նախատեսված տարածք, իսկ այլ հավաքներ անցկացնելու համար անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլտվությունը, որը նրանք չունեն։
     Այսպիսով դուք կարող եք մոտենալ «Եհովայի վկաներին» և պահաջնել նրանցից հավաքել տվյալ ստենդերը և գրականությունը, քանի որ համաձայն վերոհիշյալ կետերի նրանց գործողությունները անօրինական են։

ԻՉՊԵՍ Է ՍՏԱՑՎԵԼ, ՈՐ ՌՈՒՍԱՏՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏՈՐԵՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նախ` հասկանալի չէ, թե ինչու են Հայաստանի տարածքում բաժանում մի գրականություն ռուսերեն լեզվով, որը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում որպես էքստրեմիստական և աղանդավորական գրականություն։
    
     «Девятый арбитражный апелляционный суд подтвердил законность приказа Роскомнадзора о запрете на распространение в России журналов "Пробудитесь!" и "Сторожевая башня" религиозной организации "Свидетели Иеговы". Роскомнадзор 6 апреля 2010 года аннулировал разрешение на распространение в России журналов "Пробудитесь!" и "Сторожевая башня", выданное в 1997 году государственным комитетом РФ по печати. Основанием для этого стало то, что ряд материалов в журналах был признал российскими судами экстремистскими. Представитель Роскомнадзора отметил, что коммерческая деятельность общества ведется за пределами РФ и не попадает под российские нормы права, регулирующие деятельность хозяйствующих субъектов. "Свидетели Иеговы"-международная религиозная организация. Деятельность "Свидетелей Иеговы" запрещена в Китае, Северной Корее, Узбекистане, Туркмении, Таджикистане, Саудовской Аравии, Иране, Ираке и ряде других стран» . Ինչպես տեսնում եք նկարների վրա, հենց այդ ամսագրերն են տեղադրված ստենդերի վրա "Пробудитесь!" и "Сторожевая башня"։ Այսինքն, Ռուսաստանում արգելված լինելով, նրանք նպատակայնորեն տպագրվում են մեր ազգի ռուսախոս բնակչության համար։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5574 | 0 | 0
Facebook