Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարտի 3-ին, 18: 00-ինԵրևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կմեկնարկի հերթական Խոկման արարողությունը

01:48, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Մարտի 3-ին, 18: 00-ինԵրևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կմեկնարկի հերթական Խոկման արարողությունը
     Առաջիկա երեքշաբթի օրը` մարտի 3-ին, երեկոյան 18: 00-ին քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում կմեկնարկի հերթական Խոկման արարողությունը:
     Խոկման արարողության ընթացքում, «Թեև մամոնան (դրամը) անազնիվ է, բայց անպիտան չէ» թեմայով քարոզ կխոսի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու Լուսարարապետ Տեր Դավիթ Քահանա Շախկյանը:
     Հավարտ քարոզխոսության` արարողության մասնակիցները «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողության և մոմելու լույսի ներքո, Խոկման թեմայի շուրջ մտորելու առիթը կունենան:
     Խոկման արարողությունը կավարտվի ընդհանրական աղոթքով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3305 | 0 | 0
Facebook