Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեպքերի զարգացմանը համահունչ

22:00, շաբաթ, 09 օգոստոսի, 2014 թ.
     Հաշվի առնելով վերջին ժամանակների զարգացումները Հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ և տարբեր տիպի մեկնաբանություններն ու արձագանքները, կարծում եմ, որ հակամարտությունը, ներկայումս, որքան էլ խորը ու թեժ լինի, հնարավորություն չունի վերաճելու լայնամասշտաբ գործողությունների՝ պատերազմի: Քանի որ նախ Այսրկովկասը գտնվում է աշխարհագրական կարևորագույն խաչմերուկում՝ առևտրային ճանապարհների հատման կետում: Իսկ պատերազմական գործողությունը այս տարածաշրջանում հղի է բազում ծանր միջազգային տնտեսական հետևանքներով: Սրան գումարենք զարգացումները միջին արևելքում և Ուկրաինայում և կստանանք լիարժեք պատկեր, թե ինչու չի կարող այս գոտում լինել պատերազմ: Երկրորդ՝ այն ձեռնտու չէ ԱՄՆ-ին, քանզի պատերազմի դեպքում, որևէ կողմի հաղթանակի դեպքում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում կարող է խախտվել: Իսկ, հաշվի առնելով, որ ադրբեջանական զինուժի հաղթանակը գնահատվում է մինիմալ, ապա կաճի ռուսական ազդեցությունը, քանի որ ՀՀ-ն ավելի շատ պրոռուսական պետություն է, ինչը հաստատ կարող եմ ասել, որ ձեռնտու չէ Արևմուտքին: Երրորդ՝ այն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ ներկայումս ՌԴ-ն ունի բազում խնդիրներ, որոնք իրենց վրա են սևեռում Ռուսաստանի ուշադրությունը: Իսկ նոր հրո օջախ բացելը Ռուսաստանի համար կլինի արկածախնդրություն: Երրորդ՝ պատերազմը ձեռնտու չէ ադրբեջանին, քանի որ պատերազմի արդյունքում հարևան պետությունը կրելու է հսկայական տնտեսական կորուստներ, սրան եթե գումարենք նրանց զինուժի բարոյալքությունն ու անճարակությունը / ինչին ականատես եղանք ձախողված դիվերսիաների արդյունքում/ և հայկական բանակի հերոս զինվորների քաջագործությունները, ապա կարող ենք նշել, որ ադրբեջանը կրելու է պարտություն և կորցնելու է նոր տարածքներ: Զուտ մարդկային ռեսուրսների տեսանկյունից պատերազմը ձեռնտու չէ նաև հայ հասարակությանը և պետությանը: Էլ չեմ խոսում տնտեսական առանց այն էլ ճգնաժամային վիճակի մասին:
     Այսպիսով, հաշվի առնելով այս բոլոր գործոնները և ընդհանրացնելով վերոգրյալը, ես ուղղակիորեն բացառում եմ պատերազմի վերսկսումը: Սակայն, այնուամենայնիվ, այն կարող է սկսվել, եթե որևէ շահագրգռված սուբյեկտ փորձի գնալ արկածախնդրության, ինչը, հուսանք, չի լինի:
    
     P.S. Կարդալով տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած շողոքորթական նյութերը, կարող եմ ասել որ ներկայիս վիճակը ձեռնտու է միայն լրատվական դաշտին, քանի որ նրանք մեծամասամբ նյութապաշտ են ու անհայրենիք: Իսկ իրենց գործը լավ աջ է գնում: Նյութ՝ որքան ուզես... գրիր ինչքա՜ն ուզես:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3211 | 0 | 0
Facebook