Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժամանակ

20:41, հինգշաբթի, 05 հունիսի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Ժամանակը դողում է,
Ժամանակը վախենում է իմ արագությունից:
     Ամեն մի ակնթարթի մեջ
     Ալիքները քարանում են,
     Իսկ ես չգիտեմ`
     Սպասու՞մ են ինձ այնտեղ:
     Նա դեռ վախեցած է իմ աչքերի գույնից,
     Կիսախավարի անհագ մթությունից,
     Նա դեռ վախեցած է իմ կյանքի հոսքից:
     Գիշերը չի գալու. չեն հավատում,
     Տագնապի փոշին է միայն մնացել քո բարևից
     ԵՎ ամեն խոսքի ենթատողերում
     Ժամն էր քարացել, և սպառնում էր ինձ:
     Վաղը դեռ կգա,
     Բայց շատ կսպասեք,
     Կսպիանան ձեր կարոտները
     Անհամբերությունից նորից կանիծեք,
     Ու՞ր են վախեցած Ձեր ժամանակները:
     Սպասումը կդառնա ավելի ցավոտ,
     Բոլոր դռները կսկսեն լացել,
     Ալիքներ կտան պատերը կավե,
     Ձեր լուսաբացը չգիտեր բացվել:
     Ժամանակը նորից ամպեր կբերի
     Ու կկուտակվեն չար հայացքներով.
     Դեռ չեմ հասկանում,
     Թե ինչու՞ երեկ, կամ վաղվա գալիք սպառնալիքի մեջ
     Ձեր մաշված օրերը նորից կփռեք,
     Թե դաշտ, թե այգի, թե կուլիս, թե բեմ...
     (Իսկ ուր է հիմա ձեր
     հավատքը մեծ,
     Եվ ձեր խոսքերը ինչու՞
     Չեն երգում,
     Իսկ դու՛ ժամանակ, դու՛ ես ուշացել,
     Սպասիր հետ կգամ, դեռ կօգնեմ ես քեզ):
     Դուք դեռ կփորձեք նրանց անիծել,
     Եվ «Ձեր» փրկության օրվան սպասելով,
     Ձեր աչքերի մեջ պարիսպ եմ տեսել,
     Դուք ժամանակը կորցրած ոհմակներ,
     Դուք հիշողության կծիկ թելերի,
     Դուք անիրակա՛ն, Դուք բի՛րտ, և թերի...
     (Իսկ ուր է հիմա ձեր
     հավատքը մեծ,
     Եվ ձեր խոսքերը ինչու՞
     Չեն երգում,
     Իսկ դու՛ ժամանակ, դու՛ ես ուշացել,
     Սպասիր հետ կգամ, դեռ կօգնեմ ես քեզ):
     Երկինքը նորից ծնեց արևներ,
     Եվ իմ աչքերի կուրացնող լույսով,
     Քեզ կողջունեմ, դու իմ սիրելի,
     Դու իմ ժամանակ անսանձ կարոտով:
     Գիշերը չի գալու, չեն հավատում,
     Նստած են, խմում են յուղոտ բաժակներով,
     Իմ կարոտը Ձեզ է դեռ սպասում,
     Ու՞ր եք, չե՞ք գալու նոր աղոթքներով:
     Վանդակը փակվեց,
     Ավարտվեց սկիզբը բոլոր ելքերի,
     Իսկ ժամանակի լարը ահռելի
     Ինձանից հետո առանց երկյուղի
     Աչքերիս լույսը իր դեմքին սառչած
     Ձեր նոր օրերին, նոր գալիքներին
     Տագնապի ձայնով երգեր կգրի:
     Իսկ ու՞ր էր այդժամ
     Ձեր հավատքը Ծեր,
     Եվ Ձեր երգերը ինչու՞ չէին խոսում:
     Իսկ դու՛ ԺԱՄԱՆԱԿ, դու՛ ես վերացել.
     Գնում եմ կրկին, դեռ կհիշեմ ՔԵԶ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3120 | 0 | 0
Facebook