«Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի» ծրագրի շրջանակներում ինտերակատիվ սեմինար-քննարկում տեղի ունեցավ Աբովյանի քաղաքապետարանում: Սեմինարի մասնակիցներն էին բազմաթիվ ուսանողներ, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ, Աբովյանում գործող հասարակական կազմակերպությունների կամավորներ, երիտասարդ ուսուցիչներ:
Սեմինար-քննարկման նպատակն էր իրականացնել չծխելու քարոզչություն երիտասարդության շրջանում, տարբեր մեթոդների և տեխնիկաների միջոցների կիրառմամբ նպաստել չծխողների միջավայրի ձևավորմանը:
«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության այս ծրագրի թիրախային խումբը հասարակական տրանսպորտային միջոցների վարորդներն են: Հետևապես սեմինար-քննարկման հիմնական շեշտը դրված էր պասիվ ծխելու հետևանքների, ուղևորների իրավունքների, ՀՀ համապատասխան օրենսդրության կիրակման, միջազգային կոնվեցիաների վրա: «Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի» ծրագիրը իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի
դրամաշնորհի աջակացությամբ: