Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անհավատ մարդու համար սահմաններ չկան

16:47, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2012 թ.
Անհավատ մարդու համար սահմաններ չկան
     Այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպում էր կազմակերպվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծիսակարգի պատասխանատու Զաքարիա աբեղա Բաղումյանի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների միջև:Երկու կողմն էլ ոգևորված էին այս կապակցությամբ:Աբեղան ներկայացրեց եկեղեցական կարևոր իրողությունները, կանոնակարգը, անդրադարձավ Աստված-հոգևորական և Աստված- մարդ կապերին.
     «Հոգևորականները նույնպես մահկանացուներ են:
     Բոլորս ունենք բանականություն, կամք, ոգի:Եթե մարդն անտեղյակության հետևանքով է հաճախ սխալվում, ապա հոգևորականը քաջատեղյակ է, և Աստված նրա գործերին ավելի քննադատաբար է նայում:Հետևաբար պետք է աղոթենք` մենք ձեզ համար, դուք էլ մեզ համար»:
     Աբեղան նշեց, որ այժմ եկեղեցին բացի հոգևոր կրթությունից զբաղվում է այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են սուրոգատությունը, ինքնասպանությունները, դոնորությունը, ապա
     պատասխանեց ուսանողների հնչեցրած հարցերին`հարություն, խաչելություն հաղորդություն, մկրտություն :Վերջինիս կապակցությամբ ասաց.
     -Անհավատ մարդու համար սահմաններ չկան:Հավատն է մարդու սահմանը, միաժամանակ նրա ուժը:
     -Հիշեք Աստված մարդուց երբեք չի հեռանում, այդ մարդն է հեռանում Աստծուց:Շատ կուզենամ, որ ձեր կյանքում հոգևորը գերակշռի, Աստված ձեզ հետ, -մաղթանք-ցանկությամբ ավարտեց նա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4190 | 0 | 0
Facebook